Եվրոպական եռյակը պնդումը՝ Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ համաքայլ քաղաքականություն Վաշինգտոնի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106005-Եվրոպական_եռյակը_պնդումը_Իրանի_հրթիռային_ծրագրի_վերաբերյալ_համաքայլ_քաղաքականություն_Վաշինգտոնի_հետ
Իրանի միջուկային համաձայնությունը ձեռք է բերվել 2015 թ. հունիսին Իրանի եւ «5 + 1» -ի միջեւ, Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների եւ միջուկային պատժամիջոցների վերացման վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2019 08:29 Asia/Tehran
  • Եվրոպական եռյակը պնդումը՝ Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ համաքայլ քաղաքականություն Վաշինգտոնի հետ

Իրանի միջուկային համաձայնությունը ձեռք է բերվել 2015 թ. հունիսին Իրանի եւ «5 + 1» -ի միջեւ, Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումների եւ միջուկային պատժամիջոցների վերացման վերաբերյալ:

Թեհրանի տեսակետից այս բանաձեւը միայն սահմանափակվում է Իրանի միջուկային  հարցով եւ չի ներառում արեւմտյան պահանջներ, այդ թվում տարածաշրջանային քաղաքականությունը եւ Իրանում հրթիռային ծրագրերը:

Թրամփը պնդում է, որ ՀԳՀԾ-նչի կարողացել դադարեցնել Իրանի միջուկային գործողությունները եւ բավարարել ԱՄՆ շահերը, հատկապես` սահմանափակել Իրանի տարածաշրջանային քաղաքականություն և  հրթիռային ծրագրերը:

Այժմ, եվրոպացիները, ովքեր պնդում են, որ աջակցում են ՀԳՀԾ-ի պահպանմանը Վաշինգտոնի նման անհիմն հավակնություններ են ներկայցնում Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ:

Եվրոպական եռյակը (Գերմանիա, Ֆրանսիա եւ Բրիտանիա) երկուշաբթի օրը, ապրիլի 2-ին, մինամակով դիմել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և կոչ են արել մի զեկույց ներկայացնել Իրանի բալիստիկ հրթիռների գործունեության մասին:

ՄԱԿ-ում այս երեք եվրոպական երկրների ներկայացուցիչները մեղադրեցին Իրանին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձեւը խախտելու մեջ:

ՄԱԿ-ում Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները երեքշաբթի հայտարարել են, որ  Իրանի հրթիռային տեխնոլոգիաների զարգացումը, Իրանը արբանյակային հրթիռի գործարկման եւ երկու բալիստիկ հրթիռների փորձարկումը, հակասում է Անվտանգության խորհրդի բանաձեւին: 

Բանաձեւը կոչ է անում Իրանին ձեռնպահ մնալ ցանկացած միջուկային հրթիռների արտադրումը, որոնք կարող են միջուկային մարտագլխիկներ կրել:

Այս երեք եվրոպական երկրներն այն պայմաններում են պնդում որ Իրանի հրթիռային ծրահրերը հակասում է Անվտանգության խորհրդի բանաձեւին, երբ այս բանաձեւը ոչ պարտադիր ոճով կոճ է արել Իրանին չփորձարկել այնպիսի հրթիռներ, որոնք նախագծված են միջուկային մարտագլխիկների կրելու հնարավորությունով:

Թեհրանը բազմիցս ընդգծել է, որ իր հրթիռներից ոչ մեկը նախագծված չէ միջուկային մարտագլխիկներ կրելու համար: Իրանի հրթիռային զինանոցը պաշտպանական բնույթ ունի եւ ստեղծվել է Իրանի զսպման դոկտրինի համաձայն: Իրանի հրթիռային փորձարկումները կատարվում են նաեւ բալիստիկ հրթիռների կարողությունների բարելավման համար: Արբանյակային հրթիռները նույնպես գտնվում են Իրանի տիեզերական զարգացման գործընթացում, որը չունի արգելող միջազգային կանոններ:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը էլ կոչ է արել եվրոպական երկրներին հրաժարվել երկակի ստանդարտներից եւ ընդգծել է որ Իրանի իրավունքն է շարունակել տիեզերական և հրթիռային փորձորկումները :

Վերջին երեք տարիների ընթացքում Անվտանգության խորհուրդը  քննարկել է Իրանի հրթիռային եւ տիեզերական ծրագրերը և հայտարարել է որ այն չի հակասում  Անվտանգության Խորհրդի  թիվ 2231 բանաձեւին: Եվրոպացիները ավելի լավ է ԱՄՆ-ի հետ համահունչ ՀԳՀԾ-ից դուրս  պնդումներ անելու փոխարեն կատարեն իրենց պարտականությունները, ինչպիսիք են Իրանի հետ  ֆինանսական մեխանիզմը իրականացնելու հնարավորությունը: