Իրան-Ռուսաստան ԶԼՄ-ները համագործակցում են Արեւմուտքի լրատվամիջոցների գերակայության դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106080-Իրան_Ռուսաստան_ԶԼՄ_ները_համագործակցում_են_Արեւմուտքի_լրատվամիջոցների_գերակայության_դեմ
Իրանի ռադիոեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի փոխտնօրեն Փեյման Ջեբելին Մոսկվայում, «Ռաշաթուդեյ» հեռուստաընկերության գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ իրանա-ռուսական ԶԼՄ-ների համագործակցության ընդլայնումը արդյունավետ քայլ է՝ արեւմտյան լրատվամիջոցների գերիշխանությունը դադարեցնելու ուղղությամբ:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Ապրիլ 06, 2019 10:25 Asia/Tehran
  • Իրան-Ռուսաստան ԶԼՄ-ները համագործակցում են Արեւմուտքի լրատվամիջոցների գերակայության դեմ

Իրանի ռադիոեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի փոխտնօրեն Փեյման Ջեբելին Մոսկվայում, «Ռաշաթուդեյ» հեռուստաընկերության գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ իրանա-ռուսական ԶԼՄ-ների համագործակցության ընդլայնումը արդյունավետ քայլ է՝ արեւմտյան լրատվամիջոցների գերիշխանությունը դադարեցնելու ուղղությամբ:

Անդրադառնալով Ֆեյսբուքի  Twitter- ի հաշիվների Իրանի ռադիոհեռուստատեսության արտասհմանյան ցանցի էջերի փակմանը Ջեբելին ընդգծել է, քանի որ նման քայլեր են ձեռնարկվել ռուսական ԶԼՄ-ների նկատմամբ, Թեհրանը եւ Մոսկվան կարող են ուժեղացնել ԶԼՄ-ների համագործակցությունը  այդ քայլերին դիմակայելու համար:

Այս առումով, Իրանը եւ Ռուսաստանը կարող են առանցքային դեր խաղալ

Russia Today գլխավոր տնօրեն Ալեքսեյ Նիկոլովը նաեւ քննադատելով ազատության եւ լրատվամիջոցների վերաբերյալ  ԱՄՆ-ի և Եվրոպայի երկակի մոտեցումը ասաց.«Այս լրատվամիջոցների հետ կապված էջերը սոցիալական ցանցերում փակելy եւ ճնշում գործադրել լրագրողների եւ  ԶԼՄ-ների ղեկավարների վրա եւ AFCAM-ի, որպես լրատվամիջոցների մոնիտորինգի կազմակերպություն դեմ գործ հարուցելը դատարաններում , Արեւմտյան ջանքերի մի մասն է, կանխելու Russia Today- ի գործունեությունը»:

ԶԼՄ-ների ընդարձակ աշխարհում արեւմտյան լրատվամիջոցները փորձում են օգտագործել իրենց մեդիա մենաշնորհը աշխարհի ցանկացած վայրում, քանի որ արեւմտյան ԶԼՄ-ները զգալի քանակությամբ նորություններ եւ պատկերներ են հրապարակում ` իրողությունների խեղաթյուրման նպատակով, հետևաբար լրատվամիջոցների համագործակցության մակարդակի բարձրացում կարող է կանխել նրանց քայլերը:

ԶԼՄ-ների մասնագետները համոզված են, որ աշխարհում լսարանների իրազեկության բարձրացման եւ անկախ լրատվամիջոցների նպատակների իրագործման եւ խոսքի ազատության սկզբունքի պահպանման համար պետք է ստեղծել անկախ լրատվական գործակալություններ:

Այս առումով, Իրանը եւ Ռուսաստանը կարող են առանցքային դեր խաղալ:

Երկու երկրների միջեւ համագործակցությունը լրատվական դաշտում եւ զարգացումների եւ իրադարձությունների թափանցիկ վերլուծության միջոցով՝ հնարավոր է  ԶԼՄ-ներում զգալիորեն ապահովել է իրական տեղեկատվության տարածումը եւ նորությունները  ներկայացնել անկախ դիտանկյունից:

Իրանի իսլամական հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպությունը  միջազգային միջավայրում և նորարարական ներկայությամբ եւ նոր գաղափարներով եւ ռադիո-հեռուստատեսային արտադրանքներով որոշ ցանցերում, ինչպիսիք են Press TV, Al-Alam, Pars today եւ Iran Press-ը, կարողացել է արդյունավետ քայլեր ձեռնարկել թվային լրատվամիջոցներում եւ չեզոքացնել լրատվամիջոցների վրա Արեւմուտքի ճնշումը:

Այժմ Իրանի եւ Ռուսաստանի ԶԼՄ-ները կարող են երկու երկրների քաղաքական հարաբերություններին համապատասխան և համատեղ ձանքերով ընդլայնել երկկողմ գործակցությունները: 

 Այդ ուղղույամբ Russia Today-ը համագործակցում է Press TV- ի եւ այլ ցանցերի հետ, եւ, որ այդ համագործակցությունը տարածվելու է տարբեր ոլորտներում, ներառյալ փորձի փոխանակման, վերապատրաստման եւ տեխնիկական սարքավորումների փոխանակման:

Անկասկած, այս նպատակի իրականացումը կախված է նոր լրատվամիջոցների եւ ԶԼՄ-ների փոխազդեցությունների զարգացման պոտենցիալից եւ փորձագետների եւ ԶԼՄ-ների էլիտաների օգտագործմամբ համատեղ ծրագրերի արտադրության նպատակով:

Այժմ, այս առումով, նոր էջ  է բացվել Իրանի եւ Ռուսաստանի լրատվամիջոցների համագործակցության ոլորտում, Իրանի Իսլամական Հանրապետության Իրանի ռադիոեռուստատեսության արտասահմանյան թողարկումների բաժնի փոխտնօրեն Փեյման Ջեբելին Մոսկվա կտարած այցի շրջանակում: