Ադրբեջանի բանակը պատրաստվածության վիճակի է բերվել
Բաքվում կայացած Ադրբեջանի բանակի կենտրոնական հրամանատարության նիստում ունեցած ելույթում Ադրբեջանի պաշտպանության նախարար՝ Զաքեր Հասանովն բանակի բոլոր հրամանատարներին պատրաստվածության հրաման է տվել և հավելել, որ հետևեն թշնամու գործողությունները և անհրաժեշտության դեպքում պատասխանեն հակառակորդին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն կոչ է արել ավելացնել Ադրբեջանի բանակի զորավարժությունները և զինծառայողների պատրաստվածության մակարդակը: Թվում Ադրբեջանի պաշտպանաության նախարարի խոսքերը ուղղված են Հայաստանին և նրա տեղաշարժերը ԼՂ-ի շփման գծում:
Սա այն դեպքում երբ, վերջին օրերին Վիեննայում կայացած նիստի ընթացքում Հայաստանի Վարչապետը և Ադրբեջանի նախագահը դրական են գնահատել բանակցությունները: Սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ երկու թշնամի և հարևան երկրների միջև տիրում է անվստահության մթնոլորտ: Ադրբեջանի բանակը պատրաստվածության բերվելու հրամանն արձակվել է այն պայմաններում, երբ Ադրբեջանի բանակի ուժերը լավ վիճակում չեն: Ադրբեջանի անվտանգության հարցերով մի փորձագետ վերջերս զեկուցել է, որ լրտեսության մեղադրանքով ձերբակալված 250 ադրբեջանցի սպաներից 14-ը մահացել են խոշտանգումների հետևանքով:
Ադրբեջանի անվտանգության հարցերով փորձագետ Արստոն Օրուջլուն գրել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներքին անվտանգության հարցերով վարչությունը Թար-Թարի շրջանում ձերբակալել է 200 ադրբեջանցի սպաների Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով: Ձերբակալված սպաները խոշտանգումների են ենթարկվել, որոնցից 14-ը մահացել են մարմնական ծանր վնասվածքների հետևանքով:
Չնայած սպառազինական մեծ գնումներին, Ադրբեջանի բանակը շատ թույլ վիճակում է: Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարները փորձում են մոտենալով Արևմուտքին, Իսրայելին և երբեմն էլ Ռուսաստանին ծածկել այդ երկրի բանակի թուլությունները:
Այս ուղղությամբ Բաքվի կառավարության պաշտոնյաները փորձում են Բաքու-Թիֆլիս-Ջեյհան նավթամուղի պաշտպանության պատրվակով Սիոնիստական ռեժիմի հետ ռազմական և անվտանգության պայմանագիր կնքելով ավելացնել այդ երկրի պաշտպանական կարողությունը: Այժմ մեծ թվով Մոսադի գործակալներ և իսրայելցի լրտեսներ ներկա են Ադրբեջանի օդուժի ռազմաբազայում, որոնք զբաղված են Ադրբեջանի աշխատակազմի վարժեցման աշխատանքով:
Հենց այդ պատճառով է, որ Իլհամ Ալիևի կառավարությունը չի հենվում ժողովրդական հովանավորության վրա: Ռազմական ոլորտում Ադրբեջանի հանրապետությունը նաև անտարբեր է բանակի զինծառայողների վիճակի նկատմամբ: