Շնորհավորանք՝ շիաների երրորդ իմամի ծննդյան և Պահակազորայինների օրվա առիթով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106163-Շնորհավորանք_շիաների_երրորդ_իմամի_ծննդյան_և_Պահակազորայինների_օրվա_առիթով
Շիաների երրորդ իմամի՝ իմամ Հոսեյնի ծննդյան օրվա առիթով, այս գիշեր, իսլամական Իրանը պատված էր ուրախությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 09, 2019 05:45 Asia/Tehran
  • Շնորհավորանք՝ շիաների երրորդ իմամի ծննդյան և Պահակազորայինների օրվա առիթով

Շիաների երրորդ իմամի՝ իմամ Հոսեյնի ծննդյան օրվա առիթով, այս գիշեր, իսլամական Իրանը պատված էր ուրախությամբ:

Ապրիլի 9-ը շիաների երրորդ իմամ, իմամ  Հոսեյնի ծննդյան և Պահակազորայինների օրն է:

Քարբալայում իր զոհաբերությամբ, իմամ Հոսեյնն աշխարհին ազատության ու արժանապատվության դաս տվեց:

ԻԻՀ հիմնադիր, լուսահոգի իմամ Խոմեյնին, իմամ Հոսեյնի ծննդյան օրն անվանեց Պահակազորի օր, որպեսզի իմամ Հոսեյնի ազատության ու արժանապատվության գաղափարը դառնա աշխարհի շիաների ու հատկապես Պահակազորայինների կյանքի գաղափարը:

Իրանի իսլամական Պահակազորի Պահապանների Կորպուսը, որպես Իրանի իսլամական հանրապետության և իսլամական հեղափոխության գաղափարների պահապան ուժ, Իրանի հպարտություններից է, որն իսլամական Հանրապետությանն ուղեկցել է իր պատմության ընթացքում: