Սուդանում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106267-Սուդանում_ռազմական_հեղաշրջում_է_տեղի_ունեցել
1989թ. Սուդանում ժամանակի վարչապետ՝ Սադեղ Ալ-Մահդիի դեմ հեղաշրջում իրականացնելով իշխանության հասած Օմար Ալ-Բաշիրը երեք տասնամյակից հետո, բանակի կողմից իրականացած հեղաշրջման արդյունքում ազատվում է պաշտոնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 12, 2019 09:00 Asia/Tehran
  • Սուդանում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել

1989թ. Սուդանում ժամանակի վարչապետ՝ Սադեղ Ալ-Մահդիի դեմ հեղաշրջում իրականացնելով իշխանության հասած Օմար Ալ-Բաշիրը երեք տասնամյակից հետո, բանակի կողմից իրականացած հեղաշրջման արդյունքում ազատվում է պաշտոնից:

38 միլիոն բնակչություն ունեցող Սուդանը 2018թ. դեկտեմբերից մինչ այսօր ժողովրդական բողոքների ականատես է եղել:

Սուդանում Օմար Ալ-Բաշիրի դեմ բողոքները սկսվեցին տնտեսական խնդիրներով, սակայն հետզհետե սրվեցին, քաղաքական բնույթ ստանալով:

Տնտեսական առումով Սուդանում բողոքների ձևավորման պատճառ էին հանդիսանում հացի և հիմնական արտադրանքների գնաճը, վատ կառավարումը և կոռուպցիան:

Սուդանում սննդամթերքի գինը 60 տոկոսով ավելացել է և պետական հաղորդումների համաձայն, 2018թ. նոյեմբերին ինֆլյացիան միջին հաշվով շուրջ 69 տոկոս է եղել՛ Հետևաբար սուդանցի բողոքարարները ցույցերի ժամանակ վանկարկել են «ոչ սով, ոչ էլ թանկություն» կարգախոսը:

Քաղաքական առումով, ներքին հատուկ պայմանները, Եմենի դեմ Սաուդյան կոալիցիայի հետ քայլ պահելը և Եմենի ներքին հարցերում արտաքին դերակատարների միջամտությունը Օմար Ալ-Բաշիրի դեմ բողոքների ձևավորման գլխավոր պատճառներն են համարվում:

Օմար Ալ-Բաշիրը քաղաքական ու տնտեսական ոլորտներում ժողովրդի պահանջներին ուշադրություն դարձնելու փոխարեն, 2015թվականից Եմենի պատերազմում քայլ է պահում Սաուդյան Արաբիայի հետ, որպեսզի միգուցե կարողանա նրանցից ստացած դոլարներով, մասամբ կարգավորել ժողովրդի տնտեսական խնդիրները:

Սակայն սխալ էր Օմար Ալ-Բաշիրի այդ մոտեցումը, որովհետև ոչ միայն շատ դոլարներ չստացավ, այլև Սուդանի ժողովուրդը ևս չհանդուրժեց Եմենում մարդկային աղետը և դա Օմար Ալ-Բաշիրի դեմ բողոքների սաստկացման պատճառ դարձավ:

Ուշագրավ կետն այն է, որ 2011թ. ԱՄՆ-ն ու Իսրայելի ռեժիմը հովանավորելով Սուդանի հարավային մասի երկրից անջատվելը, դերակատար եղան այդ երկրի տնտեսական խնդիրների մեծանալու հարցում: Որովհետև Սուդանի նավթային պաշարների 75 տոկոսը Հարավային Սուդանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում  և այդ մասը երկրից անջատվելով, Խարթումը զրկվել է նավթային եկամուտներից:

Չնայծ Սուդանը հեղաշրջման փորձ ունի, սակայն ներկայիս դրությամբ կարևորագույն կետը ժողովրդի տնտեսական ու քաղաքական պահանջների ապահովումն է: