Իրանի ժողովրդը միահամուռ աջակցում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106294-Իրանի_ժողովրդը_միահամուռ_աջակցում_է_Իսլամական_հեղափոխության_պահապանների_կորպուսին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական խմբերի ցուցակում ներգրվելու անօրինական քայլից հետո շարունակվելով բողոքի ակցիները, Իրանի ողջ տարաքում, ուրբաթօրյա աղոթքից հետո շքեղ քայլերթ անցկացնելով իրանցիները իրենց աջակցությունն են հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2019 08:31 Asia/Tehran
  • Իրանի ժողովրդը միահամուռ աջակցում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական խմբերի ցուցակում ներգրվելու անօրինական քայլից հետո շարունակվելով բողոքի ակցիները, Իրանի ողջ տարաքում, ուրբաթօրյա աղոթքից հետո շքեղ քայլերթ անցկացնելով իրանցիները իրենց աջակցությունն են հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:

Քայլարշավի ավարտին հանդես գալով մի հաղորդագրությամբ իրանցիները հայտարարել են.«ԱՄՆ-ի ղեկավարները իրենց մութ անցյալով ու անմարդկային հանցագործություններով այդ թվում՝ Եմենի, Նիգերիայի, Բահրեյնի, Պաղեստինի, Աֆղանստանի, Սիրիայի և Իրաքի ժողովուրդների սպնաությամբ կառավարական ահաբեկչության ու ահաբեկչության հովանավորման բացահայտ նմուշներից են»:

Քայլարշավի  մասնակիցները ճնշված  ժողովուրդներին աջակցելը  համարելով իրնց կրոնական, հեղափոխական ու մարդկային պայքարը, շեշտել են.«Պաղեստինի և Գոլանի տարածքային ամբողջականության դեմ թշնամու ցանկացած քայլը անօրինական ու դեմ է միջազգային չափանիշներին ու դատապարտված է պարտության»:

Երկուշաբթի, 2019 թ. ապրիլի 8-ին, ԱՄՆ կառավարությունը իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ներգրավել է , այսպես կոչված ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, այս քայլը  հակասում է միջազգային չափանիշներին եւ վիրավորում է Իրանի ժողովրդին:

Թեեւ այս քայլը չունի ռազմական եւ քաղաքական արժեք եւ չունի միջազգային լեգիտիմություն: Այնուամենայնիվ, որպես ԱՄՆ կառավարության կողմից սարսափելի քայլ, դա կարող է հանգեցնել տարածաշրջանի եւ աշխարհի անվտանգության անկանխատեսելի իրադարձությունների:

Քաղաքական դիտորդների տեսանկյունից Իրանի պահապանների կորպուսը, ահաբեկչական խմբերի ցանկում ներգրավելով Միացյալ Նահանգներն ավելի մեծ մարտահրավեր է ստեղծել իր համար քան Իրանի դեմ:

Ամերիկյան Forein Policy պարբերականն խոստովանելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անհերքելի ուժին գրել է. «Եթե Իրանը որոշի, որ ԱՄՆ-ի զինված ուժերի դեմ լարվածությունն ավելանա, դա մի քանի տարբերակ ունի»:

Սա առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգները նման ցուցակի վրա տեղադրեց մի երկրի պաշտոնական մարմինը: ԱՄՆ կառավարության պաշտոնյաներն ասում են, որ դա արել են, որպեսզի արտասահմանյան ընկերությունների ռիսկերը մեծացնեն Իրանի հետ առեւտրից:

Անկախ մեկնաբանների կարծիքով այդ հայտարարությունները քաղաքական շանտաժ են համարվում:

ԱՄՆ-ի նախագահ Նախագահ Դոնալդ Թրամփի թշնամական գործողությունը պահապանների կորպուսի դեմ հակասում է,  միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքներին և  խախտում է ինքնիշխանության սկզբունքը է:  Թրամփի այս քայլը բախման և լարվածության ռիսկը բարձրացնում է և այն դարձնում է անվերահսկելի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Անոտոնիո Գութերերշին և ԱԽ-ին հղած բողոքի նոտայում, ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆն իր բողոքն է հայտնել Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի դեմ ԱՄՆ-ի վերջին քայլի կապակցությամբ: Բողոքի նոտայում Զարիֆը նշել է, որ Ասիայում ԱՄՆ-ի Սենթքամ հրամանատարական շտաբը պատասխանատու է Իրանի և  Արևմտյան Ասիայում այլ երկրների անմեղ քաղաքացիների կյանքի համար:

Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Անվտանգության  Գերագույն Խորհուրդը, հաշվի առնելով Արեւմտյան Ասիայում ԱՄՆ ուժերի կողմից ահաբեկչական խմբերին ցուցաբերած  աջակցությունը այս հրամանատարությունը տեղադրել է ահաբեկչական խմբերի ցուցակում:

Սակայն ԱՄՆ պատասխանատու է այս արկածախնդրության հետեւանքների համար: