Թեհրանի եւ Մասկատի համատեղ պաշտպանության կոմիտեի հանդիպումը, շեշտադրումը ռազմավարական գործընկերության վրա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106332-Թեհրանի_եւ_Մասկատի_համատեղ_պաշտպանության_կոմիտեի_հանդիպումը_շեշտադրումը_ռազմավարական_գործընկերության_վրա
Իրան-Օման ռազմական բարեկամության կոմիտեի 15-րդ հանդիպումը սկսվել է ապրիլի 13-ին Մասկատ քաղաքում, Իրանի զինված ուժերի պատվիրակության մասնակցությամբ: Հանդիպումը կշարունակվի մինչեւ ապրիլի 19-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2019 08:41 Asia/Tehran
  • Թեհրանի եւ Մասկատի համատեղ պաշտպանության կոմիտեի հանդիպումը, շեշտադրումը ռազմավարական գործընկերության վրա

Իրան-Օման ռազմական բարեկամության կոմիտեի 15-րդ հանդիպումը սկսվել է ապրիլի 13-ին Մասկատ քաղաքում, Իրանի զինված ուժերի պատվիրակության մասնակցությամբ: Հանդիպումը կշարունակվի մինչեւ ապրիլի 19-ը:

Իրան  պատվիրակության ղեկավարն է Իրանի զինված ուժերի  միջազգային հարցերով գլխավոր շտաբի պետ Գեներալ Ղադիր Նեզամին: Հաշվի առնելով տնտեսության մեջ ծովային տրանսպորտի կարեւորությունը, ծովային անվտանգության ապահովումը անհրաժեշտություն է: Այս կապակցությամբ, Պարսից ծոցի, Օմանի ծովի եւ Հնդկական օվկիանոսի անվտանգության ամրապնդումը հանդիպման հիմնական սյուներից մեկն է: Տարածաշրջանում ռազմական համագործակցությունը երկրների անվտանգության պահանջներից մեկն է:

Իրանն ունի ռազմավարական բարձր մակարդակ եւ պատրաստ է դիմակայել թշնամու բոլոր տեսակի սպառնալիքներին:

Իրանի նավատորմը հնարավորություն ունի պաշտպանելու Պարսից ծոցը,Օմանի ծովը Հնդկական օվկիանոսը և կարող է անվտանգությանը պահպանել միջազգային ազատ ջրերում:

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմական կարողությունները հիմնված են կայունություն եւ անվտանգություն պահպանելու վրա: Իրանը տարածաշրջանային կարևոր ուժ է համարվում: Այս փաստը կարող ենք տեսնել Իրաքում Իրանի խորհրդատվական ռազմական օգնության և ահաբեկչական խմբերի դեմ պայքարում եւ Իրանի ռազմավարական դերը Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ պայքարում:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համադրման հարցերով տեղակալ ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է, որ Իրանը երբեք չի ցանկացել խախտել որևէ երկրի սահմանները եւ վտանգել ուրիշների շահերը, բայց եթե դա անհրաժեշտ է, երբ խոսքը վերաբերում է ուժի ցուցադրմանը եւ սպառնալիքների վերացմանը, դա անպայման կանի: Սա ցույց է տալիս, որ Իրանը հուսալի կարողություններ ունի ռազմական եւ անվտանգության համագործակցության համար: Իրանը եւ Օմանը, որպես Հորմուզի նեղուցում երկու ռազմավարական դիրք ունեցող  պետություններ, այս փոխգործակցությունը պահպանել են բարձր մակարդակով:

Երկու երկրների միջեւ հերթական համատեղ ռազմական պատվիրակությունների հանդիպումները անպայման կազդեն անվտանգության կոնվերգենցիայի մակարդակի բարձրացման եւ տարածաշրջանը օտարերկրացիների միջամտության եւ ճգնաժամի առաջացման քաղաքականությունից զերծ պահելու վրա: Անվտանգության պատրվակով օտարերկրացիների միջամտությունը տարածաշրջանային հարցերում միշտ եղել է տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներից մեկը:

Քաղաքական գիտության փորձագետ  Ջիմ Ուալշն ասել է, որ Թրամփը փորձում է Իրանին ստիպել կտրուկ արձագանքել, որպեսի Իրանին մեղադրի տարածաշրջանում ճգնաժամ ստեղծելու մեջ: 

Իրանի քաղաքականությունը միշտ հիմնված է եղել տարածաշրջանային կոնվերգենցիայի վրա:

Այս առումով, Հորմուզի նեղուցի աշխարհաքաղաքականությունն Իրանի եւ Օմանի հարաբերություններում արդյունավետ եւ երկարատեւ գործոններից մեկն է: Թեհրանը եւ Մասկատը տարածաշրջանի անվտանգության ապահովումը համարում են անվտանգության կարեւոր բաղադրիչ, և համոզված են, որ անհրաժեշտ է համագործակցել այդ հարցում:

Զինվորական մոտեցման եւ բարեկամության միտումը չնայած ԱՄՆ-ի ճնշումներին եւ Սաուդյան Արաբիայի կողմից տարածաշրջանում առաջացրած  լարվածություններին,  ցույց է տալիս Թեհրանի եւ Մասկատի ճիշտ ընկալումը երկկողմ և բազմակողմ  փոխգործակցության անհրաժեշտության մասին:

Այս շրջանակում եւս պետք է հաշվի առնվեն Իրանի եւ Օմանի համատեղ հանձնաժողովի նիստերի կայացումը: