Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106383-Մոսկվայում_կայացել_է_Հայաստանի_Ադրբեջանի_և_Ռուսաստանի_ԱԳ_նախարարների_հանդիպումը
Ապրիլի 15-ին, ԵԱՀԿ մինսկի խմբի նախաձեռնությամբ, Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2019 13:57 Asia/Tehran
  • Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Ապրիլի 15-ին, ԵԱՀԿ մինսկի խմբի նախաձեռնությամբ, Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Հանդիպման ընթացքում  քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, և ակնկալվում է կողմերը դրական արդյունքի կհասնեն այս երկարատև հակամարտությանը վերջ տալու համար:

Մոսկվայի գագաթնաժողովը տեղի է ունեցել Վիեննայում Երևանի եւ Բաքվի ղեկավարների հանդիպումից հետո:  Ավելի վաղ, Վիեննայում կողմերը հայտարարել էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ դրական և կառուցողական քայլեր են ձեռնարկել:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վիեննայի գագաթնաժողովից հետո ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում նոր տեղաշարժ է սկսվել, եւ բանակցությունները կշարունակվեն երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով:

Հայաստանի վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ Վիեննայում կայացած խաղաղ բանակցություններում դրական քայլեր են ձեռնարկվել :

Բաքվի եւ Երեւանի ղեկավարների դրական մեկնաբանություններից հետո, հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  ՀՀ նախկին նախագահ Լեոն Տեր Պետրոսյանի մտերիմ կապերը,  Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներ եւ հայկական աղբյուրներ տեղեկացրել են, որ Հայաստանը պատրաստ է որոշ զիջումներ անել Ադրբեջանին:

Չնայած Բաքվի և Երևանի ղեկավարների դրական մեկնաբանություններին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը եւ Հայաստանի հետ մշտական խաղաղության հաստատումը պայմանավորված են Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերի դուրս բերմամբ: Առանց Ադրբեջանի հողերից  հայկական զորքերի դուրս բերման և ադրբեջանցի փախստականների իրենց բնակավայրերը վերադարձի, խաղաղությունն անհնար է»:

Թեև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը հասնում է դրական արդյունքների, թվում է, որ ադրբեջանական և հայկական որոշ քաղաքական ու պահպանողական շրջանակներ փորձում են փոխել այդ բանակցությունների ընթացքը: Որոշ հայ քաղաքական գործիչներ, ՀՀ կառավարությանը  մեղադրում են Արևմուտքից կախվածություն ունենալու և Ադրբեջանին զիջումներ անելու մեջ: Ակնհայտ է, որ հայերի համար հաճելի չէ այս հարցերի արծարծումը: Իսկ Ադրբեջանում նմանատիպ խնդիրները կարող են վնաս հասցնել ընթացիկ բանակցություններին:

Իլհամ Ալիեւի կառավարությունը, չնայած թշնամուն հաղթելու մասին պնդումներին,  Մինսկի խմբի միջնորդություններով հանդերձ, չի կարողանում իրականացնել իր սպառնալիքները Հայաստանի դեմ:

Թվում է, թշնամական կողմերը  Մոսկվայի նիստում ավելի կմոտեցնեն իրենց հայացքները, պայմանով, որ անտեսեն փոխադարձ սպառնալիքները: