Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ապրիլի 15-ին, ԵԱՀԿ մինսկի խմբի նախաձեռնությամբ, Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, և ակնկալվում է կողմերը դրական արդյունքի կհասնեն այս երկարատև հակամարտությանը վերջ տալու համար:
Մոսկվայի գագաթնաժողովը տեղի է ունեցել Վիեննայում Երևանի եւ Բաքվի ղեկավարների հանդիպումից հետո: Ավելի վաղ, Վիեննայում կողմերը հայտարարել էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ դրական և կառուցողական քայլեր են ձեռնարկել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Վիեննայի գագաթնաժողովից հետո ՏԱՍՍ լրատվական գործակալությանը ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում նոր տեղաշարժ է սկսվել, եւ բանակցությունները կշարունակվեն երկու երկրների արտգործնախարարների մակարդակով, կոնկրետ արդյունքների հասնելու նպատակով:
Հայաստանի վարչապետը նաեւ տեղեկացրել է, որ Վիեննայում կայացած խաղաղ բանակցություններում դրական քայլեր են ձեռնարկվել :
Բաքվի եւ Երեւանի ղեկավարների դրական մեկնաբանություններից հետո, հաշվի առնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախկին նախագահ Լեոն Տեր Պետրոսյանի մտերիմ կապերը, Հայաստանի որոշ քաղաքական շրջանակներ եւ հայկական աղբյուրներ տեղեկացրել են, որ Հայաստանը պատրաստ է որոշ զիջումներ անել Ադրբեջանին:
Չնայած Բաքվի և Երևանի ղեկավարների դրական մեկնաբանություններին, Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը եւ Հայաստանի հետ մշտական խաղաղության հաստատումը պայմանավորված են Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերի դուրս բերմամբ: Առանց Ադրբեջանի հողերից հայկական զորքերի դուրս բերման և ադրբեջանցի փախստականների իրենց բնակավայրերը վերադարձի, խաղաղությունն անհնար է»:
Թեև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը հասնում է դրական արդյունքների, թվում է, որ ադրբեջանական և հայկական որոշ քաղաքական ու պահպանողական շրջանակներ փորձում են փոխել այդ բանակցությունների ընթացքը: Որոշ հայ քաղաքական գործիչներ, ՀՀ կառավարությանը մեղադրում են Արևմուտքից կախվածություն ունենալու և Ադրբեջանին զիջումներ անելու մեջ: Ակնհայտ է, որ հայերի համար հաճելի չէ այս հարցերի արծարծումը: Իսկ Ադրբեջանում նմանատիպ խնդիրները կարող են վնաս հասցնել ընթացիկ բանակցություններին:
Իլհամ Ալիեւի կառավարությունը, չնայած թշնամուն հաղթելու մասին պնդումներին, Մինսկի խմբի միջնորդություններով հանդերձ, չի կարողանում իրականացնել իր սպառնալիքները Հայաստանի դեմ:
Թվում է, թշնամական կողմերը Մոսկվայի նիստում ավելի կմոտեցնեն իրենց հայացքները, պայմանով, որ անտեսեն փոխադարձ սպառնալիքները: