Ֆրանսիայի դեսպանի սուտը և Փարիզի կողմից ՀԳՀԾ-ի կարևորումը
2015թ. հուլիսին Իրանի ու 5+1 խմբի միջև հաստատվեց ՀԳՀԾ-ի համաձայնությունը և գործադրման հանձնվեց 2016թ. հունվարի 16-ից: Եվրամիությունն ու եվրոպական եռյակն այս համաձայնությունը բազմակողմանի պայմանավորվածություն են համարում, որը կարող է օրինակ ծառայել միջազգային հակամարտությունների կարգավորման համար:
2018թ. մայիսի 8-ին, ՀԳՀԾ-ի համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, եվրոպացիները ոչ միայն կարևորել են միջազգային այս համաձայնության պահպանումը, այլև միջոցներ են ձեռնարկել դրա շրջանակում Իրանի շահերի ապահովման ուղղությամբ: Չնայած նրանց խոստումների իրագործումը եթեներով է պայմանավորված:
Չնայած ՀԳՀԾ-ի մասին Եվրամիության պաշտոնական դիրքորոշմանը, կասկածներ են առաջացել եվրոպական եռյակի, այդ թվում Ֆրանսիայի իրական մոտեցման վերաբերյալ:
Շաբաթ երեկոյան, ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոդն ասել է.«ՀԳՀԾ-ի չեղարկումից հետո, Իրանը պարտավոր է դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները»: Նա նշել է, որ Իրանը պարտավոր է լրացուցիչ արձանագրության հիմամբ ապացուցի, որ իր միջուկային աշխատանքները խաղաղ բնույթ ունեն»:
ԻԻՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի թուիթերյան գրառումներին:
Կիրակի երեկոյան, Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին, թուիթերում արած գրառման մեջ զգուշացրել է, որ Ժերար Արոդի թուիթները Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը լինելու դեպքում, Փարիզը խախտած կլինի ՀԳՀԾ-ի համաձայնությունն ու 2231 բանաձևը:
Էրաղչին նշել է, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է անհապաղ պարզաբանում կատարի, հակառակ դեպքում, Իրանն անհրաժեշտ քայլի կդիմի:
Թեհրանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆիլիպ Թիեբուն կիրակի օրը կանչվել է ԱԳ նախարարություն, որպեսզի պարզաբանումներ ներկայացնի Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպանի թուիթերյան գրառումների վերաբերյալ»:
Իրանում ուրանի հարստացման և ՀԳՀԾ-ի կապակցությամբ իր հայտարարությունները ԻԻՀ արտգործնախարարության հակազդեցությանը դեմ առնելով, Վաշինգտոնում Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոդն իր էջից հեռացրեց իր երեք գրառումները:
ԱՄՆ-ում Ֆրանսիայի դեսպանի կեղծ հայտարարությունների մասին Իրանի լուրջ դիրքորոշումը, Փարիզին պարտադրեց ներողություն խնդրել Իրանից և ճշտել ԱՄՆ-ում իր դեսպանի դիրքորոշումը:
Երկուշաբթի երեկոյան, Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Փարիզը հարգում է իր պարտավորությունները ՀԳՀԾ-ի շրջանակում:
Նշելով, որ ՀԳՀԾ-ն թիվ 2231 բանաձևով հաստատվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ միջազգային այս համաձայնությունը կարևոր է աշխարհի խաղաղության պահպանման համար:
Իրանը բազմիցս քննադատել է եվրոպացիներին իրենց խոստումները չկատարելու և INSTEX ֆինանսական մեխանիզմը չիրագործելու կապակցությամբ:
Այսօր եվրոպացիները ՀԳՀԾ-ում Իրանի մնալու պայմաններն իրագործելու փոխարեն, մերթընդմերթ դիրքորոշումներ են որդեգրում կամ հայտարարություններ են կատարում, որոնք ամրապնդում են ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի կառավարության դիրքորոշումը:
Անշուշտ եվրոպացիների այս մոտեցումը թուլացնելու է միջազգային այս համաձայնությունը, որն ինչպես իրենք են ասում հույժ նշանակալի է միջազգային անվտանգության ու խաղաղության համար: