ԻԻՀ Բանակի օրը. Զինված ուժերը երկրի ազգային հզորության տարրերն են
Իրանի Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանտար, մեծարգո Այաթոլլահ Խամենեին, չորեքշաբթի օրը բանակի և ռազմացամաքային ուժերի հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, ասել է.«Այսօրվա բանակը ամենաբարեպաշտ և ամենաարդյունավետ բանակն է, քան երբևէ»:
Նշելով,որ Իրանի Զինված ուժերի օրեցօր ամրապնդվող միասնությունը անհրաժեշտ է, և զայրացնում է թշնամուն, Իրանի Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանտարն ասել է.«Բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եղբայրությունն ու միասնությունը գեղեցիկ քայլ էր ԱՄՆ-ի տգեղ արարքից հետո»:
Իրանում ապրիլի 18-ը (իրանական օրացույցով՝ ֆարվարդինի 29-ը), հռչակվել է Բանակի օր, Իրանի Իսլամական Հանրապետության բանակի անձնակազմի խիզախություններն ու սխրագործությունները մեծարելու նպատակով:
Իրանի իսլամական հանրապետության բանակը, Սրբազան պաշտպանության տարիների ընթացքում երկիրը պաշտպանելու համար իր ողջ կարողությամբ կանգնեց թշնամու դիմաց: Ութամյա Սրբազան պաշտպանության տարիներն անշուշտ Իրանի Զինված ուժերի հպարտությունն են: Միաժամանակ այդ տարիները համարվում են Զինված ուժերի միջև միասնության ու համերաշխության արժեքավոր փորձը:
Բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իրանի երկու հզոր պաշտպանական թևերն են: Դրանք հեղափոխական կողմնորոշումը դարձնելով առանցք, թափ են հաղորդել մարտական պատրաստվածությանն ու զսպողականությանը: Զինված ուժերի մոտ այսօր զսպիչ ուժը գրանցվել է սպառնալիքների մակարդակին համապատասխան:
Թշնամիներին դիմակայելու գործում Իրանի Զինված ուժերի, այդ թվում Բանակի ու Պահապանների կորպուսի հզորությունն ու մարտունակությունն անհերքելի փաստ է:
Իրանի իսլամական հանրապետության համակարգի թշնամիները չեն կարող հանդուրժել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի միասնությունը, այդ իսկ պատճառով անհեթեթ ու անարժեք քայլերով փորձում են իրենց ավելի բարձր դիրքում ներկայացնել:
ԱՄՆ-ի պարագլուխները, որ իրենց սև վկայականով և հակամարդկային ոճրագործություններով, այդ թվում Եմենի, Նիգերիայի, Բահրեյնի, Պաղեստինի, Աֆղանստանի, Սիրիայի ու Իրաքի ժողովուրդներին կոտորելով, պետական ահաբեկչության վառ օրինակ են դարձել, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դասում են ահաբեկիչների ցուցակում:
Բանակը և Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը, բոլոր ոլորտներում, ճակատամարտից մինչև բնական աղետների, ինչպես երկրաշարժի ու ջրհեղեղի ժամանակ ժողովրդին օգնություն ցուցաբերելու գործում, փայլուն դերակատարությամբ են հանդես եկել: Այս արդյունավետ ու կենսական նշանակություն ունեցող ներկայությունը, մեկ անգամ ևս դրսևորվեց վերջերս Իրանում տեղի ունեցած ջրհեղեղից տուժածներին փրկարարական օգնություններ ցուցաբերելու ժամանակ:
Բանակը և Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը, մշտապես եղել են ամուր հենարան և սպառնալիքների դիմաց կայունության ու անվտանգության երաշխավորը: Եվ այսօր, երբ Իրանի ժողովրդի թշնամիները փորձում են պառակտում սերմանել, այս միասնությունն դրսևորվել է առավել քան երբևէ: Այս հզորությունը, որը բխում է Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի և զինված ուժերի միջև ամուր կապից, բոլոր տարիների ընթացքում տապալել է տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր սադրանքները:
Իրանի իսլամական հանրապետության Զինված ուժերը, այդ թվում՝ բանակը և իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը, թշնամիներին ու սպառնալիքներին դիմակայելու գործում փայլուն դերակատարությամբ հանդես գալով, բազմիցս ապացուցել են, որ թշնամին եթե փորձի պատերազմի դուրս գալ ԻԻՀ հզոր ուժերի դեմ, կղզջա իր արածի համար: Այդ իսկ պատճառով, Իրանի Զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության Զինված ուժերը երկրի ազգային հզորության տարրերն են»: