Իրանի ԱՆ ուժերի ջանքերը, չեզոքացնելով թշնամիների շարժումները եւ պահպանելով անվտանգությունը
Անցյալ տարի, Իրանի Իսլամական Անվտանգության նախարարությունը հայտնաբերել լրտեսային ցանցերը եւ վնասազերծել է նրանց կողմից երկրում նախատեսված գործողություններն ու դավադրությունները:
Զեկույցները վկայում են, որ Իրանը անվտանգության եւ հետախուզության ոլորտում ուժեղ գործողություններ է իրականացրել թշնամու դեմ և վերահսկում է իրավիճակը:
Իրանի անվտանգության նախարարն ասել է, որ անցած տարվա ընթացքում վնասազերծվել են 114 թաքֆիրական, 116 մոնաֆեղներին կապված, չորս հակահեղափոխական, 380 թմրանյութերի թրաֆիքինգով զբաղվող եւ 188 այլ խմբեր:
Իրանի անվտանգության նախարար Սեյեդ Մահմուդ Ալավին ասել է, որ Իրանում մի շարք այլ երկրներում, բարեկամ երկրների հետտեղեկությունների փոխանակման արդյունքում, հայտնաբերվել և ձերբակալվել են նաև ԿՀՎ-ի հարյուրավոր լրտեսներ:
Վերջին տարիներին Իրանը տարբեր իրավիճակներում է հայտնվել: Իրանի Անվտանգության նախարարի խոսքերով, ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի հետախուզական ծառայություններն Իրանում ձևավորել են ահաբեկչական խմբեր:
Նրանք ահաբեկիչներին տրամադրել են այնպիսի հնարավորությններ, ինչպես՝ վարժանքները և տեղեկատվության տրամադրումը, նրանց սովորեցրել են, թե ինչպես պահպանեն կապերը, հաղորդակցությունները եւ գաղտնի մնալ Իրանի հետախուզությունից:
Հաշվի առնելով այդ սպառնալիքները եւ ահաբեկչական խմբերի գործողությունները, Իրանն ընդլայնել է ահաբեկչական խմբերի վերահսկման գործողությունները եւ մեծացրել նրանց աջակցող ծառայությունների ծավալների մասին ստացվող տեղեկատվության ծավալը: Այժմ Իրանի հետախուզական ուժերը, իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի հզոր աջակցությամբ, պատնեշ են դարձել ահաբեկչական խմբերի եւ լրտեսական ցանցերի դեմ և հետեւողական ջանքերի շնորհիվ, վնասազերծել են ահաբեկչական գործողությունների եւ լրտեսության բազմաթիվ փորձեր:
Այնպիսի բարդ գործողությունների իրականացումն, ինչպես օրինակ՝ ահաբեկչական խմբերի ղեկավար Աբդուլմալեք Ռիգի ձերբակալությունը, հիացմունք են առաջացրել աշխարհի բազմաթիվ երկրների եւ հետախուզական ծառայությունների մոտ: Դա վկայում է Իրանի հետախուզության եւ անվտանգության համակարգի մեծ հնարավորությունների մասին:
Այս ձեռքբերումները հանգեցրել են Իրանի Իսլամական Հանրապետության դրական ազդեցությանը տարածաշրջանային անվտանգության զարգացումների վրա: Աշխարհի խոշոր տեղեկատվական համակարգերն ընդգծում են, որ Իրանը ունի ուժեղ տեղեկատվական համակարգ:
Կանադական Global News- ի կայքը, հղում անելով Իրանի հետախուզական հնարավորություններին եւ ահաբեկչական հարձակումների վնասազերծմանը, գրում է.«Իրանի հայացքից ոչինչ չի թաքցվում»:
Թշնամիների նպատակներից մեկը տարածաշրջանում անվտանգության, տեղեկատվության, տնտեսական եւ մշակութային ոլորտներում ներթափանցման միջոցով ժողովուրդների միջև կեղծ ճգնաժամերի առաջացումն է: Սա իրականում փափուկ պատերազմի կարեւոր մասն է:
Այդ իսկ պատճառով և հաշվի առնելով բոլոր ճնշումները, որոնք հատկապես վերջին տարիներին գործադրվում են Իրանի տնտեսական եւ արժութային ոլորտների դեմ, ավելի են ընդգծում Իրանի անվտանգության նախարարության դերը: