Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ դոլարը շահարկելու համար
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ի միակողմանի ու բռնի քաղաքականություններն ու քայլերը, հատկապես Վաշինգտոնի մրցակիցների ու թշնամիների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը և նույնիսկ այդ երկրի դաշնակիցներին պատժամիջոցներով սպառնալը, պատճառ են դարձել, որ եվրոպական շատ պետություններ ու եվրոպացի գործընկերներ, քննադատեն ԱՄՆ-ին, պատժամիջոցները շահարկելու և այլ երկրների դեմ ճնշում գործադրելու նպատակով դոլարը որպես միջոց օգտագործելու համար:
Շատ երկրներ , այդ թվում՝ ԱՄՆ-ի մրցակիցներ ու դաշնակիցներ քայլեր են ձեռնարկել դոլարից հրաժարվելու և իրենց արտասահմանյան գործարքներում այլ արժույթներ կիրառելու համար:
ԱՄՆ-ն ընկերությունների, բանկերի և միջազգային ֆինանսական համակարգի՝ դոլարից կախվածությունը, որպես լծակ է օգտագործում այլ երկրներին իր պահանջները պարտադրելու կամ Վաշինգտոնի ցանկություններին չհամապատասխանող քաղաքականություններին ու քայլերին հետևելը կանխելու համար:
Այս հարցի վառ ապացույցն են Իրանի հետ առևտրային ու ֆինանսական կապեր պահպանող բանկերին, ընկերություններին ու ֆինանսական հաստատություններին պատժելու Թրամփի սպառնալիքները: Թրամփի այդ քաղաքականությունը կարելի է կոչել այլ երկրների դեմ ճնշման ու վախ առաջացնելու քաղաքականություն: Թրամփի այդ քաղաքականությունն արժանացել է ոչ միայն ԱՄՆ-ի մրցակից պետությունների, այլ Վաշինգտոնի եվրոպացի գործընկերների քննադատությանը:
Այս կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 19-ին ԱՄՆ-ին զգուշացրել է այլ երկրներին հարվածելու համար դոլարը շահարկելու կապակցությամբ:
Նշելով, որ ԱՄՆ-ի կողմից այլ երկրներին հարվածելու համար դոլարի շահարկումը կարճատևում կարող է իրականացնել այդ երկրի նպատակները, Լավրովը հստակեցրել է.«Այս քաղաքականության երկարատև կիրառումից կտուժի հենց Միացյալ Նահանգները»:
Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից այդ քաղաքականության երկարատև կիրառումը կվնասի այդ երկրի տնտեսությանը , քանի որ բոլորը կգիտակցեն, որ դոլարը և Միացյալ նահանգները երբեք վստահելի չեն:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի հոկտեմբերին իր աջակցությունը հայտնեց գործարքներից դոլարը հանելու նախագծին:
Ըստ նախագծի՝ ռուսական ընկերություններն ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունները նվազեցնելու համար պետք է դոլարի փոխարեն եվրո և ռուբլի օգտագործեն: Այլ երկրներ, ինչպես Չինաստանը և Իրանը, դոլարը հանել են իրենց գործարքներից:
Տարբեր երկրներ Վաշինգտոնի թշնամական քայլերի ազդեցությունը թուլացնելու համար մտադիր են ստեղծել դոլարից անկախ վճարումների համակարգ, դոլարը հանել առևտրային փոխանակումներից և այլ արժույթներ կամ ազգային արժույթներ օգտագործել:
Ռուսաստանը և Չինաստանը այդ գործընթացի դրոշակակիրներն են, իսկ Հնդկաստանի, Թուրքիայի և Իրանի նման երկրներն արդեն սկսել են դոլարը հանել իրենց արտասահմանյան գործարքներից:
Ներկա գործընթացը կնվազեցնի դոլարի կիրառումը և արդյունքում կթուլացնի այդ արժույթի դիրքը միջազգային առևտրի ասպարեզում, ինչպես նաև համշախարհային արժութային փոխանակումներում: