Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ դոլարը շահարկելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106545-Ռուսաստանը_քննադատել_է_ԱՄՆ_ին_դոլարը_շահարկելու_համար
Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ի միակողմանի ու բռնի քաղաքականություններն ու քայլերը, հատկապես Վաշինգտոնի մրցակիցների ու թշնամիների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը և նույնիսկ այդ երկրի դաշնակիցներին պատժամիջոցներով սպառնալը, պատճառ են դարձել, որ եվրոպական շատ պետություններ ու եվրոպացի գործընկերներ, քննադատեն ԱՄՆ-ին, պատժամիջոցները շահարկելու և այլ երկրների դեմ ճնշում գործադրելու նպատակով դոլարը որպես միջոց օգտագործելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2019 13:59 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է ԱՄՆ-ին՝ դոլարը շահարկելու համար

Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, ԱՄՆ-ի միակողմանի ու բռնի քաղաքականություններն ու քայլերը, հատկապես Վաշինգտոնի մրցակիցների ու թշնամիների նկատմամբ պատժամիջոցների կիրառումը և նույնիսկ այդ երկրի դաշնակիցներին պատժամիջոցներով սպառնալը, պատճառ են դարձել, որ եվրոպական շատ պետություններ ու եվրոպացի գործընկերներ, քննադատեն ԱՄՆ-ին, պատժամիջոցները շահարկելու և այլ երկրների դեմ ճնշում գործադրելու նպատակով դոլարը որպես միջոց օգտագործելու համար:

Շատ երկրներ , այդ թվում՝ ԱՄՆ-ի մրցակիցներ ու դաշնակիցներ քայլեր են ձեռնարկել դոլարից հրաժարվելու և իրենց արտասահմանյան գործարքներում այլ արժույթներ կիրառելու համար:

ԱՄՆ-ն ընկերությունների, բանկերի և միջազգային ֆինանսական  համակարգի՝  դոլարից կախվածությունը, որպես լծակ է օգտագործում այլ երկրներին իր պահանջները պարտադրելու կամ Վաշինգտոնի ցանկություններին չհամապատասխանող քաղաքականություններին ու քայլերին հետևելը կանխելու համար:

Այս հարցի վառ ապացույցն են Իրանի հետ առևտրային ու ֆինանսական կապեր պահպանող բանկերին, ընկերություններին ու ֆինանսական հաստատություններին պատժելու  Թրամփի սպառնալիքները: Թրամփի այդ քաղաքականությունը կարելի է կոչել այլ երկրների դեմ ճնշման ու վախ առաջացնելու քաղաքականություն: Թրամփի այդ քաղաքականությունն արժանացել է ոչ միայն ԱՄՆ-ի մրցակից պետությունների, այլ Վաշինգտոնի եվրոպացի գործընկերների քննադատությանը: 

Այս կապակցությամբ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 19-ին ԱՄՆ-ին զգուշացրել է այլ երկրներին հարվածելու համար դոլարը շահարկելու կապակցությամբ:

Նշելով, որ ԱՄՆ-ի կողմից  այլ երկրներին հարվածելու համար դոլարի շահարկումը կարճատևում կարող է իրականացնել այդ երկրի նպատակները,  Լավրովը հստակեցրել է.«Այս քաղաքականության երկարատև կիրառումից կտուժի հենց Միացյալ Նահանգները»:

Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից այդ քաղաքականության երկարատև կիրառումը կվնասի այդ երկրի տնտեսությանը , քանի որ բոլորը կգիտակցեն, որ դոլարը և Միացյալ նահանգները երբեք վստահելի չեն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2018 թվականի հոկտեմբերին իր աջակցությունը հայտնեց գործարքներից դոլարը հանելու նախագծին:

Ըստ նախագծի՝ ռուսական ընկերություններն ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունները նվազեցնելու համար պետք է դոլարի փոխարեն եվրո և ռուբլի օգտագործեն: Այլ երկրներ, ինչպես Չինաստանը և  Իրանը, դոլարը հանել են իրենց գործարքներից:

Տարբեր երկրներ Վաշինգտոնի թշնամական քայլերի ազդեցությունը  թուլացնելու համար մտադիր են ստեղծել դոլարից անկախ վճարումների համակարգ, դոլարը հանել առևտրային փոխանակումներից և  այլ արժույթներ կամ ազգային արժույթներ օգտագործել:

Ռուսաստանը և Չինաստանը այդ գործընթացի դրոշակակիրներն են, իսկ Հնդկաստանի, Թուրքիայի և Իրանի նման երկրներն արդեն սկսել են դոլարը հանել իրենց արտասահմանյան գործարքներից: 

Ներկա գործընթացը կնվազեցնի դոլարի կիրառումը և արդյունքում կթուլացնի այդ արժույթի դիրքը  միջազգային առևտրի ասպարեզում, ինչպես նաև համշախարհային արժութային փոխանակումներում: