Եվրոպան լուրջ մտահոգված է ԱՄՆ-ի կողմից INF պայմանագրի անտեսման կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անտարբեր է միջազգային պայմանագրերի հանդեպ և հրաժարվում է սպառազինությունների պայմանագրերից:
Այսօր աշխարհը մեծ մարտահրավերի առաջ է կանգնած և ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ զենքի վերահսկման պայմանագրերից:
Միացյալ Նահանգները եւ Խորհրդային Միությունը 1987 թվականի դեկտեմբերին ստորագրեցին միջին հեռահարության միջուկային հրթիռների պայմանագիր (INF): Պայմանագիրը արգելեց Վաշինգտոնին եւ Մոսկվային Եվրոպայում տեղակայել 500-ից 5500 կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ եւ Քրուզ հրթիռներ: Սակայն Թրամփի կառավարությունը, 2019 թվականի փետրվարի 2-ին կասեցրեց INF- ի պայմանագիրը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կպատասխանի Վաշինգտոնի այդ քայլին եւ Մոսկվան կդադարեցնի պայմանագրի իր պարտավորությունների կատարումը:
Եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են երկրների միջեւ սպառազինության մրցակցության մասին, ասելով, որ Եվրոպա մայրցամաքը շատ խոցելի կլինի հրթիռային պայմանագրի վերացման բացասական հետեւանքների պատճառով:
Որպես Եվրոպայի կարեւորագույն երկիր և Սառը պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև ընթացող միջուկային սպառազինության մրցակցության հարթակում գտնվող երկիր, Գերմանին մտահոգված է այս խնդրով:
Բեռլինը լուրջ մտահոգված է, որ Թրամփի կառավարությունը չարաշահում է INF- ի պայմանագրից դուրս գալու հնարավորությունը, զարգացնում է բալիստիկ և Քրուզ հրթիռները և միջուկային մարտագլխիկներով նոր հրթիռներ է տեղակայում Եվրոպայում և Գերմանիայում:
Գերմանիայի բանակի ընդհանուր քննիչ Գեներալ Էբերհարդ Զորնը մտահոգություն է հայտնել միջուկային զենքի պայմանագրի չեղարկման կապակցությամբ եւ կոչ է արել նոր պայմանագիր կնքել:
Այն բանից հետո, երբ առաջարկվել է, որպեսզի Չինաստանաը միանա INF պայմանագրին, Պեկինը խստորեն դեմ է հանդես եկել այդ քայլին:
Մոսկվայի տեսանկյունից, ըստ ԱՄՆ նոր միջուկային դոկտրինայի, Թրամփի կառավարությունը ցանկանում է նոր միջուկային հրթիռներ եւ նոր միջուկային զենքեր արտադրել՝ Ռուսաստանի եւ Չինաստանի ենթադրյալ միջուկային սպառնալիքներին դիմակայելու համար:
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն կզարգացնի իր միջուկային զենքերը, եթե Ռուսաստանը եւ Չինաստանը չդադարեցնեն միջուկային զենքի արդիականացումը:
INF- ի պայմանագրից դուրս գալով, Թրամփի կառավարությունը կվերսկսի բալիստիկ և Քրուզ հրթիռների տեղակայումը Եվրոպայում, ինչն անկասկած, կհանգեցնի Ռուսաստանի արձագանքին: Այսպիսով Եվրոպայի մայրցամաքը կդառնա ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջուկային զենքերի և հրթիռների դիմակայւթյան դաշտը: Իրականում, Թրամփի քայլը կբարձրացնի հրթիռային եւ միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլը եւ կմեծացնի գլոբալ անապահովությունը, հատկապես Եվրոպա մայրցամաքում: