Եվրոպան լուրջ մտահոգված է ԱՄՆ-ի կողմից INF պայմանագրի անտեսման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106560-Եվրոպան_լուրջ_մտահոգված_է_ԱՄՆ_ի_կողմից_inf_պայմանագրի_անտեսման_կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անտարբեր է միջազգային պայմանագրերի հանդեպ և հրաժարվում է սպառազինությունների պայմանագրերից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2019 08:17 Asia/Tehran
  • Եվրոպան լուրջ մտահոգված է ԱՄՆ-ի կողմից INF պայմանագրի անտեսման կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անտարբեր է միջազգային պայմանագրերի հանդեպ և հրաժարվում է սպառազինությունների պայմանագրերից:

Այսօր աշխարհը մեծ մարտահրավերի առաջ է կանգնած և ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ զենքի վերահսկման պայմանագրերից:

Միացյալ Նահանգները եւ Խորհրդային Միությունը 1987 թվականի դեկտեմբերին ստորագրեցին միջին հեռահարության միջուկային հրթիռների պայմանագիր (INF): Պայմանագիրը արգելեց Վաշինգտոնին եւ Մոսկվային Եվրոպայում տեղակայել 500-ից 5500 կիլոմետր հեռահարությամբ բալիստիկ եւ Քրուզ  հրթիռներ: Սակայն Թրամփի կառավարությունը, 2019 թվականի փետրվարի 2-ին  կասեցրեց INF- ի պայմանագիրը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կպատասխանի Վաշինգտոնի այդ քայլին  եւ Մոսկվան կդադարեցնի պայմանագրի իր պարտավորությունների կատարումը:

Եվրոպական երկրների բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են երկրների միջեւ  սպառազինության մրցակցության մասին, ասելով, որ Եվրոպա մայրցամաքը շատ խոցելի կլինի հրթիռային պայմանագրի վերացման բացասական հետեւանքների պատճառով:

Որպես Եվրոպայի կարեւորագույն երկիր և Սառը պատերազմի ժամանակաշրջանում ԱՄՆ-ի և Խորհրդային Միության միջև ընթացող միջուկային սպառազինության մրցակցության հարթակում գտնվող երկիր, Գերմանին մտահոգված է այս խնդրով:

Բեռլինը լուրջ մտահոգված է, որ Թրամփի կառավարությունը չարաշահում է INF- ի պայմանագրից դուրս գալու հնարավորությունը, զարգացնում է բալիստիկ և Քրուզ հրթիռները և միջուկային մարտագլխիկներով նոր հրթիռներ է տեղակայում Եվրոպայում և Գերմանիայում: 

Գերմանիայի բանակի ընդհանուր քննիչ Գեներալ Էբերհարդ Զորնը մտահոգություն է հայտնել միջուկային զենքի պայմանագրի չեղարկման կապակցությամբ եւ կոչ է արել նոր պայմանագիր կնքել:

Այն բանից հետո, երբ առաջարկվել է, որպեսզի Չինաստանաը միանա INF պայմանագրին, Պեկինը խստորեն դեմ է հանդես եկել այդ  քայլին:

Մոսկվայի տեսանկյունից, ըստ ԱՄՆ նոր միջուկային դոկտրինայի, Թրամփի կառավարությունը ցանկանում է նոր միջուկային հրթիռներ եւ նոր միջուկային զենքեր արտադրել՝ Ռուսաստանի եւ Չինաստանի ենթադրյալ միջուկային սպառնալիքներին դիմակայելու համար:

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն կզարգացնի իր միջուկային զենքերը, եթե Ռուսաստանը եւ Չինաստանը չդադարեցնեն միջուկային զենքի արդիականացումը:

INF- ի պայմանագրից դուրս գալով, Թրամփի կառավարությունը կվերսկսի  բալիստիկ  և Քրուզ հրթիռների տեղակայումը Եվրոպայում, ինչն անկասկած, կհանգեցնի Ռուսաստանի արձագանքին: Այսպիսով Եվրոպայի մայրցամաքը կդառնա ԱՄՆ-ի  և Ռուսաստանի  միջուկային զենքերի և հրթիռների դիմակայւթյան դաշտը: Իրականում, Թրամփի քայլը կբարձրացնի հրթիռային եւ միջուկային սպառազինությունների մրցավազքի նոր փուլը եւ կմեծացնի գլոբալ անապահովությունը, հատկապես Եվրոպա  մայրցամաքում: