ԱՄՆ-ի խոստումների կապակցությամբ Փխենյանի համբերության բաժակը լցվել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106575-ԱՄՆ_ի_խոստումների_կապակցությամբ_Փխենյանի_համբերության_բաժակը_լցվել_է
Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը պատասխանելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի անհիմն հայտարարությանն ասել է. «Նա կարծես թե կարճատես է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2019 14:12 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի խոստումների կապակցությամբ Փխենյանի համբերության բաժակը լցվել է

Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարը պատասխանելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականի անհիմն հայտարարությանն ասել է. «Նա կարծես թե կարճատես է»:

Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Չու Սան Հուին հավելել է, որ Ջոն Բոլթոնի խոսքերը զարմանալի և  ծիծաղելի են եւ  նա ճիշտ ընկալում չունի երկու երկրների բանակցությունների նպատակների վերաբերյալ:

Հյուսիսային Կորեայի պաշտոնատարը զգուշացրել է Թրամփի կառավարության կողմից նման հայտարարությունները կրկնելու մասին, ասելով, որ այս գործընթացի շարունակումը լավ չի լինի երկու երկրների միջեւ հարաբերությունների համար:

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական հանդիպումը կկայանա այն դեպքում, եթե Փխենյանը հրաժարվի իր միջուկային զենքի ծրագրից: 

Հինգշաբթի օրը, Հյուսիսային Կորեան Վաշինգտոնից պահանջել էր այդ երկրի Պետքարտուղար Մայք Պոմպեոյին հեռացնել միջուկային բանակցություններից: Այս հայտարարությունից հետո, Փխենյանը նոր մոտեցում է ընդունել նաև  ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարության վերաբեյալ: 

Հյուսիսային Կորեայի նոր մոտեցումը, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մերձավորներին քննադատելով, արտացոլում է այն փաստը, որ երկու երկրների բանակցություններում փակուղու պատճառը, երկու ծայրահեղ պաշտոնյաների ոչկառուցողական  տեսակետներն են: Իհարկե, Թրամփի արտաքին քաղաքականությունը ցույց է տալիս, որ նրա որոշումները մեծապես հենված են Պոմպեոյի եւ Բոլթոնի տեսակետների վրա:

ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի բանակցություններից մեկ տարի անց, Ջոն Բոլթոնը բազմիցս պնդել է, որ մինչեւ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառազինության լիակատար ոչնչացումն այդ երկրի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չպետք է չեղարկվեն:  

Բոլթոնը, որը ներկա է եղել  Թրամփի և Կիմ Չեն Ընի  Սինգապուրում եւ Վիետնամում  տեղի ունեցած երկու հանդիպումներին,  համոզված է, որ պատժամիջոցները կունենան իրենց ազդեցությանը:

Սպիտակ տան վրա այս տեսակետի գերակայությունը չնայած վերջին մի քանի ամիսների ընթացքում Հյուսիսային Կորեայի դրական քայլերին Կորեական թերակղզում լարվածության նվազեցման ճանապարհին,  Վաշինգտոնը չի արձագանքում այդ երկրի գործողություններին եւ փոխարենը ուժեղացնում է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները:

ԱՄՆ մոտեցումը  քննադատվել է ամբողջ աշխարհում և Հյուսիսային Կորեայի պաշտոնյաները համոզված են, որ Սպիտակ տան ղեկավարող արմատականները թույլ չեն տալիս Հյուսիսային Կորեային շարժվել լուծման ճանապարհով:

Այնուամենայնիվ, Հյուսիսային Կորեայի վերջին արձագանքը Ջոն Բոլթոնի մեկնաբանությանը, ցույց է տալիս, որ  Փխենյանի համբերության բաժակը լցվել է երկու երկրների միջեւ բանակցությունների հարցով և  Հյուսիսային Կորեան բանակցություններն ապարդյուն է համարում: Փխենյանը այլևս պատրաստ չի ենթարկվել ԱՄՆ-ի պահանջներին և շարունակել բանակցությունները