Արդյոք ԱՄՆ-ը կարող է զրոյի հասցնել Իրանի նավթի արտահանումը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018թ. մայիսի 8-ին հայտարարել է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու և Իրանի դեմ միջուկային շրջափակումները վերականգնելու մասին:
Վաշինգտոնն ավելի վաղ հայտարարել էր, որ իր նպատակն է նոյեմբերի 5-ից, ամբողջովին դադարեցնել Իրանի նավթի արտահանումը, սակայն այդ շրջափակումներից օրեր առաջ հայտարարեց, որ 8 երկրների ազատում է այդ սանկցիաների իրագործումից:
Այս բոլորն այն դեպքում, երբ չնայած միջազգային հանրությունը խիստ մտահոգված է նավթի շուկան խաթարվելու կապակցությամբ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպոեն. երկուշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մայիսի 2-ին, ԱՄՆ-ը չի երկարաձգելու 8 երկրներին տրված՝ Իրանից նավթ գնելու արտոնության ժամկետը:
ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին վստահեցրել են, որ թույլ չեն տա նավթի շուկայում խնդիրներ առաջանան:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն քննադատել է որոշ երկրների համար Իրանից նավթ գնելու արտոնության ժամկետը չերկարաձգելու ԱՄՆ-ի որոշումը և Թուիթերում գրել է, որ ԱՄՆ-ի այդ որոշումը չի նպաստելու տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանմանը, սակայն վնասելու է Իրանի ժողովրդին:
Իրանի նավթային շրջափակման լուրը հայտարարվելով, նավթի գինն սկսել է բարձրանալ, արդյունքում ԱՄՆ-ում աննախադեպ կաճի բենզինի գինը և կմեծանան դժգոհությունները Թրամփի կառավարության նկատմամբ:
Թուրքիան ու Չինաստանը հայտարարել են, որ շարունակելու են Իրանից նավթի գնումը և չի թվում, որ ԱՄՆ-ի շրջափակումներն այդ երկրներին հրաժարեցնեն իրենց որոշումից:
Կարևորն այն է, որ միգուցե Թրամփի կառավարությունը կարողանա սահմանափակել Իրանի նավթի արտահանումը, սակայն չի կարող այն զրոյի հասցնել: Չինաստանն ու Հնդկաստանը Իրանի նավթի խոշոր գնորդներն են և լայն հարաբերություններ ունեն Թեհրանի հետ և խիստ կախված են Իրանի էներգիայի ռեսուրսներից:
Միջազգային շուկաներում Իրանի նավթի բացակայության պատճառով խիստ բարձրանալու է նավթի գինը: Դա նկատի է դարձել նաև Վենեսուելայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների և Լիբիայում ճգնաժամի սրման հետևանքով:
Հարց է ծագում, թե արդյոք Սաուդյան Արաբիան կարող է ինչոր բան անել: Ամենակարևոր հարցն այն է, արդյոք Իրանը կհանձնվի ԱՄՆ-ի պահանջներին: Այդ հարցի հստակ պատասխանը Ոչ է:
Իրանն անցած 40 տարիների ընթացքում, դիմակայել է ԱՄՆ-ի շրջափակումներին և չեզոքացրել է Վաշինգտոնի դավադրությունները:
Իրանի հետ միջուկային բանակցություններում ԱՄՆ-ի նախկին բանագնաց՝ Վենդի Շերմանը ԻԻՀ դեմ Թրամփի կառավարության շրջափակումներն անազդեցիկ է համարել, ասելով, որ իրանցիների գլխավոր կարգախոսն է դիմադրելը: