Իրանը վավերացրել է օրինագիծ՝ Ասիայի արևմուտքում ամերիկացի հրամանատարներին պատասխանատվության կանչելու վերաբերյալ
Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի անունն ահաբեկիչների ցուցակում ներառելու որոշման, ԻԻՀ խոհրդարանի պատգամավորները երեկ հաստատել են օրինագիծ, որի համաձայն, Արևմտյան Ասիայում և Աֆրիկայի արևելքում հաստատված ամերիկյան ուժերի հրամանատարական շտաբի՝ Սենտքոմի և այդ կազմակերպության ստորաբաժանումների հրամանատարները ենթաակա են դատական պատասխանատվության:
Օրինագծի համաձայն, Իրանի կառավարությունը և Զինված ուժերը պարտավոր են անհրաժեշտության դեպքում, խելացի քայլերով այնպես անել, որ ամերիկյան ուժերը չկարողանան Իրանի շահերի դեմ ուղղված որևէ քայլ կատարել: Այս օրինագիծը կարող է լուրջ մարտահրավել լինել տարածաշրջանում ամերիկացի ռազմական հրամանատարների համար:
Իհարկե, ԱՄՆ-ի գործողությունների դեմ ուղղված ԻԻՀ քաղաքականությունը ոչ միայն ենթադրում է միջազգային ատյաններում դատական հետապնդում, այլ հիմնված լինելով ռազմական պատրաստվածության վրա, ներկայացվում է «սպառնալիք՝ սպառնալիքի դեմ» ռազմավարության շրջանակում:
Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի անունն ահաբեկչական խմբերի ցուցակում ներառելու ԱՄՆ-ի քայլը և Իրանից նավթ գնելու հարցում որոշ երկրներին տրված արտոնության ժամկետը չերկարաձգելու մասին Դոնալդ Թրամփի որոշումը, վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն փորձում է վնասել ԻԻՀ ուժային տարրերին՝ ռազմական և տնտեսական ոլորտներում:
Իհարկե, որոշ փաստերի համաձայն, Սիրիայում ԻԼԻՊ_ի պարտությունից հետո, ԱՄՆ-ի նախագիծը եղել է ԻԼԻՊ-ին ու ահաբեկչական մյուս խմբերին դիմադրության ճակատի արևելյան շրջան տեղափոխելն ու Իրանին թիրախավորելը: ԻԻՀ առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, իր ելույթում խոսելով այն մասին, որ այս գործողությունների նպատակն է տարածել այն միտքը, թե ԱՄՆ-ն խոսում է ուժի դիրքից, ասել է. «Այս ամենը հիշեցնում է 40 տարի առաջ ԱՄՆ-ի ու իր հպատակների արած հայտարարություններն այն մասին, թե Իրանի իսլամական համակարգը իր ստեղծումից 6 ամիս անց տապալվելու է: Այսօր այդ համակարգն արդեն 40 տարեկան է»:
Christians Science Monitor օրաթերթը, մեկնաբանելով հակաիրանական քաղաքականությունը, գրում է. «ԱՄՆ-ի աննախադեպ ճնշումներն ու սպառնալիքները որևէ փոփոխություն չեն առաջացրել Իրանի ռազմավարության մեջ, քանի որ իրանցի պաշտոնյաները միավորվել են, որպեսզի արժեզրկեն ԱՄՆ-ի նոր ռազմավարությունն ու Պոմպեոյի պահանջները: Այն ինչ պարզ է, Իրանը յուրաքանչյուր սպառնալիքի դեմ, որը կարող է վտանգել իր և տարածաշրջանի անվտագությունն ու ապահովությունը, կդիմի կանխարգելիչ միջոցների»:
Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, «Պարսից ծոցի անվտանգությունը՝ 2020 թվականից հետո» խորագրով իր վերջին զեկույցում, Իրանին ներկայացնում է որպես մի երկիր, որն ունի ամենամեծ և բազմաբնույթ բալիստիկ հրթիռներն ու ռակետները: Մյուս կողմից, Իրանի ծովուժը համարվում է ռազմավարական ուժ, որն ունի այն կարղոությունը, որպեսզի տարածաշրջանի գեոպոլիտիկական սպարեզում մարտահրավեր նետի Պարսից ծոցում և Ասիայի արևմուտքում ԱՄՆ-ի միջամտողական քաղաքականությանը: