Պուտինի նախազգուշացումը ԱՄՆ ապակայունացնող գործողությունների վերաբերյալ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի քաղաքականությունը հանգեցրել է համաշխարհային մասշտաբով բազմաթիվ լարվածությունների:
Թրամփն «Նախ՝ Ամերիկան» կարգախոսի համաձայն, պնդում է, որ Վաշինգտոնի միակողմանի քաղաքականությունը կհանգեցնի այդ երկրի հզորացմանը եւ Վաշինգտոնի մրցակիցներին հաղթահարելուն:
Միացյալ Նահանգների միջազգային մրցակիցները, հատկապես՝ Ռուսաստանը, դեմ են Վաշինգտոնի միակողմանի ու բռնի և Թրամփի կառավարության ժխտողական ու այլ երկրներին սեփական կարծիքը թելադրելու քաղաքկանությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մոսկվայի ութերորդ միջազգային անվտանգության խորհրդաժողովին հղած ուղերձում զգուշացնելով ԱՄՆ-ի միջազգային քաղաքականության վտանգների մասին, ասել է, որ սառը պատերազմից հետո ԱՄՆ-ի վարքագիծը վտանգում է կայունությունը և սպառնում աշխարհի անվտանգությանը: Իսկ որոշ երկրների դեմ այդ երկրի սահմանած տնտեսական պատժամիջոցներն ու քաղաքական ճնշումները, դեմ են միջազգային իրավունքին:
Թրամփը դուսր է գալիս միջազգային պայմանագրերից եւ համաձայնագրերից, ինչը բացասական հետեւանքներ ունի համաշխարհային կայունության եւ անվտանգության համար:
Մոսկվայի ութերորդ միջազգային անվտանգության խորհրդաժողովում, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շույգոն ասել է, որ միջին հեռահարության միջուկային զենքերի պայմանագրից (NPF) ինչպես նաեւ Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը, վկայում են, որ Վաշինգտոնն անտեսում է իր պարտավորությունները եւ միջազգային իրավունքը:
Աշխարհի բազմաթիվ երկրների ավագ ղեկավարները, ներառյալ՝ Վաշինգտոնի եվրոպական գործընկերները, մտահոգություն են հայտնել Թրամփի քաղաքականության կապակցությամբ և ընդգծել, որ դա կհանգեցնի ԱՄՆ-ի հանդեպ անվստահությանը և աշխարհում Վաշինգտոնի առավել մեկուսացմանը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Թրամփը Սպիտակ տուն է մտել «Նախ՝ Ամերիկան» կարգախոսով, բայց այժմ ավելի առաջ է անցել և ասում է «Միայն Ամերիկան»: Այսինքն՝ ամերիկացիները, ովքեր ներգրավված են իշխանության մեջ և ընդգծում են իրենց գերակայությունը:
Թրամփը որոշ դեպքերում ահաբեկում է այլ երկրներին և իր միակողմանի ու բռնի մոտեցմամբ, ձգտում է միջազգային կարևոր, այդ թվում՝ ՀԳՀԾ-ի հարցերում, հասնել իր նպատակներին:
Միացյալ Նահանգներն իրեն համարում է համաշխարհային ոստիկանական ուժ, եւ այն պատրանքն ունի, որ գլոբալ խնդիրների լուծման համար, ռազմական ուժի եւ տնտեսական պատժամիջոցների կիրառման միջոցով կարող է հասնել իր նպատակներին:
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի խոսքերով, Վաշինգտոնը շարունակում է կիրառել պատժամիջոցների քաղաքականությունը՝ ստիպելու երկրներին կատարել իր պահանջները: Միջազգային համակարգի էվոլյուցիան, որն այժմ շարժվում է դեպի բազմաբևեռացում ցույց է տալիս , որ ԱՄՆ-ի մոտեցումը հիմնավորված չէ միջազգային կամ համաշխարհային միտումների վրա:
Թրամփի մոտեցումներն ու քայլերը հանգեցրել են ԱՄՆ-ի մեկուսացման ավելացմանը եւ միջազգային ասպարեզում Վաշինգտոնի հանդեպ ատելության աճին: