Հայաստանում ՌԴ-ի ռազմաբազան կհամալարվի նոր սերնդի կործանիչներով
ՌԴ-ն Հայաստանում գտնվող իր ռազմաբազան համալրում է նոր սերնդի կործանիչներով:
ՌԴ-ի ՊՆ-ում իրազեկ մի աղբյուր ՏԱՍՍ գործակալությանը ասել է.«ՌԴ-ի բազամֆունկցիոնալ Su-30 SM կործանիչները կփոխադրվեն Հայաստանում գտնվոց ՌԴ-ի Էրեբունի ավիաբազա»:
ՌԴ-ի պաշտոնյաները ռուսական նոր սերնդի կործանիչները Էրեբունի ավիաբազա տեղափոխելու հարցով մանրամասներ չեն հաղորդել: Այդուհանդերձ պետք է ասել, որ ՌԴ-ի այս քայլը նշանակություն ունի այն առումով, որ որոշ դեպքերի բերումով Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր պայմաններ են իշխում»:
Հայաստանում քայեր վերցնելու հարցում ու Ղարաբաղյան հակամարտությանը վերջ տալու հարցում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերը կարող են այն պատճառներից համարվել, որոնց պատճառով, Հարավային Կովկասում ՌԴ-ի ռազմական քաղաքականությունների մեջ որոշ փոփոխություներ են առաջացել և Երևանը համաձայն է այդ քաղաքականությունների հետ:
Սա այն դեպքում, երբ Վիեննայում Բաքվի ու Երևանի ղեկավարների հաջող բնակցությունները և դրան հաջորդած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարաների նիստը, հակամարտող կողմերին մոտեցրել են խաղաղության համար փաստաթղթերի ստորագրման փուլին:
Նշվում է, որ Մոսկվայում տեղի ունեցած վերջին բանակցությունների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարաները ինչ-որ չափով համաձայնության են եկել Ղարաբաղյան հակամարտության հարցով խաղաղության հարցում երկու երկրների ժողովրդին նախապատրաստելու համար: Այս խնդիրը բողոքների առիթ է ստեղծել Ադրբեջանում: Որպես օրինակ Ազգային խորհրդարանի պատգամավոր և Ադրբեջանի կառավարությանը մոտ կանգնած դիվանագետ Ղոդրաթ Հասանղուլիևն արձագանքելով Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարաների վերջին համաձայնությանը, ասել է.«Կա այն հնարավորությունը, որ Մոսկվայում կայացած համաձայնություններով Հայաստանի համար առիթ ստեղծվի ավելի արագ թափով առաջ տանել Ադրբեջանից գրավված տարածքների բնակեցման գործընթացը»:
Այդ կապակցությամբ, Յենի Մուսավաթ օրաթերթին տված հարցազրույցում, Ադրբեջանի քաղաքական վերլուծաբան և «Միջազգային ստրատեգիական քննարկումների կենտրոնի» տնօրեն Էլդար Նամազովը, Մոսկվայի համաձայնությունը վտանգավոր է համարել և ասել է.«Եթե դիվանագիտությունը Ղարաբաղի հարցով Ադրբեջանին կրկին իր թակարդը գցի, այս երկիրը մեծ անհաջողություններ կունենա»:
Ազերի դիվանագետների ու փորձագետների հայտարարությունները բխում են Երևանի նկատմամբ Բաքվի անվստահությունից, որ անցյալ երեք տասնամյակների ընթացքում իր ստվերի տակ է առել հակամարտող կողմերի հարաբերությունները: Ակնհայտ է, որ այդ անվստահությունները կարող են բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վրա: