Հանրահավաք Վաշինգտոնում՝ ի պաշտպանություն Վենեսուելայի օրինական կառավարության
ԱՄՆ-ի հակառազմական շարժման ակտիվիստները, հավաքվելով Վաշինգտոնում Վենեսուելայի դեսպանատան մոտ, հայտարարել են, որ կպայքարեն Վենեսուելային Թրամփի կառավարության տիրակալությունից պաշտպանելու համար:
Code Pink հակառազմական կազմակերպության հրավերով տեղի ունեցած հանրահավաքին տասնյակ հակառազմական ակիտիվիստներ իրենց համերաշխությունն են հայտնել Վենեսուելայի օրինական կառավարությանն ու ժողովրդին:
ԱՄՆ-ի կառավարությունն ու նրա դաշնակիցները, վերջին ամիսներին, հովանավորելով Վենեսուլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընդդիմադիրներին, փորձում են տապալել այդ երկրի օրինական կառավարությունը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների աջակցությամբ, Վենեսուելայի ընդդիմադիրների առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն հռչակեց երկրի նախագահ: Օրինական կառավարության դեմ որպես պետական հեղաշրջում իրականացված քայլի դեմ բողոքի ակցիաներ տեղի ունեցան Վենեսուելայի ներսում ու դրսում: