Արաբիայում ընդդիմադիր շիաներին զանգվածային մահապատժի ենթարկելու Ալե-Սաուդյան ռեժիմի ոճրագործությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106710-Արաբիայում_ընդդիմադիր_շիաներին_զանգվածային_մահապատժի_ենթարկելու_Ալե_Սաուդյան_ռեժիմի_ոճրագործությունը
Սաուդյան Արաբիայում Ալե-Սաուդի ռեժիմը 37 քաղաքացիների հանդեպ մահապատիժ է կիրառել: Դատապարտյալների մեծ մասը շիաներ են եղել: Աշխարհն արձագանքել է Ռիադի այդ քայլին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2019 14:36 Asia/Tehran
  • Արաբիայում ընդդիմադիր շիաներին   զանգվածային մահապատժի ենթարկելու Ալե-Սաուդյան ռեժիմի ոճրագործությունը

Սաուդյան Արաբիայում Ալե-Սաուդի ռեժիմը 37 քաղաքացիների հանդեպ մահապատիժ է կիրառել: Դատապարտյալների մեծ մասը շիաներ են եղել: Աշխարհն արձագանքել է Ռիադի այդ քայլին:

Սաուդյան Արաբիայի Ներքին գործերի նախարարությունն ապրիլի 23-ին հայտարարել է, որ այդ երկրի 37 քաղաքացիներ մահապատժի են ենթարկվել երկրի անվտանգությունը խախտելու պատճառով: Մահապատիժներն իրականացվել են գլխատման միջոցով, իսկ նրանցից մեկն էլ խաչ է բարձրացվել: 

Արաբիայի այդ քայլը մի քանի առումով ոճրագործություն է համարվում:

1.Արաբիայի 37 քաղաքացիների հանդեպ մահապատժի կիրառումը զանգվածային պատիժ է համարվում: Միջազգային իրավունքի համաձայն՝ զանգվածային մահապատիժները համարվում են պատերազմական  և մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

2.Արաբիայի 37 քաղաքացիների դատավարությունը տեղի է ունեցել դատական անարդար գործընթացներում: Խոշտանգման արդյունքում խոստովանություն ստանալը և ցուցադրական դատավարությունը հանգեցրել են այն անձանց մահապատժի ենթարկվելուն, որոնց մի մասը դեռ 18 տարին չէր բոլորել: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետեն, դատապարտելով Արաբիայի 37 քաղաքացիների հանդեպ կիրառված մահապատիժը, մտահոգություն է հայտնել Սաուդյան Արաբիայում արդար դատավարության բացակայության և խոշտանգումների ազդեցության տակ խոստովանությունների մասին  հաղորդումների կապակցությամբ:

3.Արաբիայում մահապատժի ենթարկված 37 քաղաքացիներից առնվազն 32-ը շիաներ են եղել, այդ թվում՝ կրոնագիտական դպրոցի սաներ ու կրոնական գործիչներ: Հիշյալ անձինք ոչ թե ահաբեկչության հետ են կապ ունեցել, ինչպես պնդում է Ալե Սաուդը, այլ մահապատժի են ենթարկվել հակակառավարական բողոքի ակցիաներին մասնակցելու պատճառով: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է հաղորդագրություն, որում ասված էԱրաբիայում զանգվածային մահապատժի կիրառումը ցույց է տալիս, որ մարդկանց կյանքը Արաբիայի իշխանությունների համար ոչ մի արժեք չի ներկայացնում և նրանք մահապատիժը որպես քաղաքական գործիք են օգտագործում՝ ընդդիմադիրներին և շիա փոքրամասնությանը ճնշելու համար:Փաստորեն այս իրավիճակը վկայում է Սաուդյան Արաբիայում կրոնական խտրականության առկայության մասին»:

4.Արաբիայի քաղաքացիները սոցցանցերում բողոքել են Ալե Սաուդի այդ քայլի դեմ: Նրանք նշել են, որ այդ ոճրագործությունն իրականացել է շիա փոքրամասնության բնաջնջման քաղաքականության շրջանակում: Վերջին չորս տարիների ընթացքում, Մալեք Սալմանը և նրա որդին՝ Մոհամմեդը խստորեն հետևում են այդ քաղաքականությանը: 

Արաբիայի ներսում և դրսում նման ոճրագործություններ թույլ տալու Ալե Սաուդի հանդգնության պատճառը  ԱՄՆ-ի կողմից այդ դինաստիային ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունն է, և սաուդյան դոլարների դիմաց համաշխարհային ուժերի պահած լռությունը: Սաուդյան Արաբիան Միջին Արևելքի նկատմամբ ԱՄՆ-ի ներկա քաղաքականություններն օգտագործում է որպես բացառիկ հնարավորություն իր ընդդիմադիրներին ու քննադատներին ճնշելու համար:

«Աբրար» կենտրոնի տնօրեն Սաիդ Շահաբին, այդ կապակցությամբ ասել է.«Սաուդյան Արաբիայի իշխանություններն այն դեպքում են այդ երկրի 37 քաղաքացիների մահապատժի ենթարկել, երբ համոզված են, որ ԱՄՆ-ի ու Իսրայելի երաշխիքով ոչ ոք չի քննադատելու նրանց»:

Թեև ԱՄՆ-ն աջակցում է Սաուդյան Արաբիայի ոճրագործություններին, և եվրոպական պետություններն էլ լռություն են պահպանում, բայց Ալե Սաուդը բացասական տպավորություն է թողել աշխարհի հանրային կարծիքի վրա, քանի որ վերջինս Սաուդյան Արաբիայի իշխանություններին  համարում է մարդասպաններ, որոնց պետք է բոյկոտել: