Ռուսաստանն ամրապնդում է Կենտրոնական Ասիայում իր ռազմակայանները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106923-Ռուսաստանն_ամրապնդում_է_Կենտրոնական_Ասիայում_իր_ռազմակայանները
Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել Տաջիկստանում եւ Ղրղզստանում իր ռազմակայանների ամրապնդման համար, հաշվի առնելով ԻԼԻՊ-ի ներկայության ընդլայնումը եւ ՀԱՊԿ-ում և Ռուսաստանի դաշնակից երկրներում ահաբեկիչների գործունեությունը կանխելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2019 13:46 Asia/Tehran
  • Ռուսաստանն ամրապնդում է Կենտրոնական Ասիայում իր ռազմակայանները

Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկել Տաջիկստանում եւ Ղրղզստանում իր ռազմակայանների ամրապնդման համար, հաշվի առնելով ԻԼԻՊ-ի ներկայության ընդլայնումը եւ ՀԱՊԿ-ում և Ռուսաստանի դաշնակից երկրներում ահաբեկիչների գործունեությունը կանխելու համար:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շույգոն հայտարարել է  Աֆղանստանից դեպի Կենտրոնական Ասիա ծայրահեղական տարրերի կանխարգելման նպատակով, Ղրղզստանում եւ Տաջիկստանում Ռուսաստանի ռազմակայանների մարտունակության բարձրացման մասին:

Նա նաեւ ընդգծել է Մոսկվայի ջանքերը՝ տարածաշրջանային գործընկերների զինված ուժերի եւ նրանց ռազմական կարողությունները բարելավելու ուղղությամբ: Ավելի վաղ, Շոյգուն Շանհայի համագործակցության կազմակերպության պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ասել էր, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Սիրիայում պարտվելուց հետո անցնում են Կենտրոնական Ասիա եւ Հարավ-Արեւելյան Ասիա: Կենտրոնական Ասիայի երկրներում ԻԼԻՊ-ի ներթափանցումը կանխելու համար, անհրաժեշտ է ամրապնդել Տաջիկստանում ռուսական 201 ռազմաբազան: 

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել էր, որ Աֆղանստանի հյուսիսային շրջանները դարձել են ԻԼԻՊ-ի հենակետը: Աֆղանստանում ԻԼԻՊ-ի ամրապնդումն այդ երկրում հնարավոր է դարձել նաև ահաբեկչական խմբավորումներին ԱՄՆ-ի աջակցությունների շնորհիվ: Մոսկվան բազմիցս մեղադրել է ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին՝ Աֆղանստանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբին զենք եւ նյութատեխնիկական աջակցություն տրամադրելու մեջ: Մոսկվայի տեսակետից, օտարերկրյա ուժերի ներկայությունը Աֆղանստանում մտածելու լուրջ տեղիք է տալիս: 

Այս սպառնալիքը ավելի է լրջանում,  հաշվի առնելով ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման  գործունեությունը տարբեր շրջաններում: Լուրջ սպառնալիք կա, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները կներխուժեն Կենտրոնական Ասիայի երկրներ եւ կանցնեն Ռուսաստան ու կսպառնան այդ երկրի անվտանգությանը:

Արեւմտյան Ասիայում Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովն ասել է, ԻԼԻՊ -ի ընդլայնումը լուրջ սպառնալիք է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների համար: Նա հավելել է. «Մենք ակնկալում ենք, որ արեւմտյան երկրները չպետք է ահաբեկիչներին օգտագործեն իրենց աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար»:

Աֆղանստանի որոշ հարեւանների համար անկայունության եւ սպառնալիքների ստեղծման ԱՄՆ-ի նպատակների պատճառով, Վաշինգտոնը ձեռնամուխ է եղել պատերազմահար այս երկրում ԻԼԻՊ-ին աջակցելու քաղաքականությանը: Ռուսաստանը, հաշվի առնելով այս առումով լուրջ սպառնալիքները, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ջանքեր է գործադրել Կենտրոնական Ասիայի երկրներում ԻԼԻՊ- ի ազդեցության դեմ: 

Հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ներկայությունը Տաջիկստանում եւ Ղրղըզստանում, բնական է, որ Մոսկվան նպատակ ունի իր ռազմական ներկայությունը ամրապնդել տարածաշրջանում, ԻԼԻՊ-ի ներխուժումը կանխելու նպատակով: