Վրաստանը դեմ է այդ երկրում ԱՄՆ ռազմաբազայի կառուցմանը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i106953-Վրաստանը_դեմ_է_այդ_երկրում_ԱՄՆ_ռազմաբազայի_կառուցմանը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում ԱՄՆ ռազմաբազայի կառուցումը նպատակահարմար չի համարում: «Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը նպատակահարմար չէ և կարող է ընկալվել որպես սադրանք», ասել է նա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2019 14:52 Asia/Tehran
  • Վրաստանը դեմ է  այդ երկրում ԱՄՆ ռազմաբազայի կառուցմանը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրում ԱՄՆ ռազմաբազայի կառուցումը նպատակահարմար չի համարում: «Վրաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումը նպատակահարմար չէ և կարող է ընկալվել որպես սադրանք», ասել է նա:

Զուրաբիշվիլին հստակեցրել է.«Չկա այնպիսի քայլեր անելու անհրաժեշտություն, որոնք կարող են ընկալվել որպես սադրանք։ Եվ միևնույն ժամանակ, ես չեմ կարծում, թե Միացյալ Նահանգները պատրաստ է այստեղ ռազմակայան ունենալ, որը կգրավի ոչ միայն Ռուսաստանի, այլև ահաբեկչական շարժումների ուշադրությունը, որոնք շատ ակտիվ են ներկայացված մեր տարածաշրջանում»:

Նա հավելել է.«Վրաստանը պետք է խորացնի  որոշ երկրների հետ իր հարաբերությունները, բայց չանի այնպիսի քայլեր, որոնք կսադրեն այլ երկրների»։

Վրաստանի նախագահի արտահայտությունները վկայում են աշխարհի տարբեր շրջաններն ապակայունացնելու ԱՄՆ-ի պատմական դերակատարության մասին: Տարբեր երկրներում երկու առումով ԱՄՆ-ի ռազմաբազաների ստեղծումը  հանգեցրել է ապակայունացման գործոնների ձևավորմանը: Առաջին հերթին ամերիկյան ռազմաբազաների ներկայությունը հյուրընկալ երկրում  ենթահող է պատրաստում մյուս  գերուժերի մրցակցության համար: Մյուս կողմից, այդ երկրների ներսում շատ խմբեր ԱՄՆ-ի ներկայությունը օկուպացիա որակելով, զինված գործողություններ են իրականացնում ամերիկացի ահաբեկիչ ուժերի դեմ: Այս փաստի վառ օրինակները կարելի է տեսնել Իրաքում ու Աֆղանստանում: Այս երկու երկրի վրա ԱՄՆ-ի ռազմական հարձակումը և այդ երկու երկրում նրանց երկարատև ռազմական ներկայությունը ոչ միայն չկարողացան նպաստել այդ երկրներում տիրող պայմանների բարելավմանը, այլև նախադրյալներ ստեղծեցին ահաբեկչական խմբավորումների գործողությունների համար: Ահաբեկչական խմբավորումները կարողացան կազմակերպել իրենց գործողությունները և նույնիսկ օգտվելով տարածաշրջանում ԱՄՆ-ի ահաբեկչական ուժերի ներկայությունից, նրանց ներգրավել իրենց շարքերը: Ուստի Վրաստանում ԱՄՆ-ի ներկայությունը պատճառ կդառնա, որ Ռուսաստանը, որպես ԱՄՆ-ի պատմական մրցակից և անցյալում  Վրաստանի հետ ռազմական հակամարտության մեջ մտած երկիր, մեծացնի իր ռազմական ճնշումը Վրաստանի նկատմամբ: Մի քայլ, որը կարող է իրականանալ Վրաստանի դեմ հրթիռային համակարգերի կենտրոնացման և այդ երկրի սահմանին ռազմական լայն ներկայության միջոցով:

Նման հանգմանքները անուղղակիորեն կարող են բացասաբար ազդել հյուրընկալ երկրի տնտեսության վրա: Քանի որ պատերազմի վտանգը մեծանալուն զուգահեռ, այդ երկրներում կնվազեն ներդրումները: Այդ ուժերի ներկայությունը կարող է նաև մշակութային վնասներ հասցնել հյուրընկալ երկրի բնակչությանը՝մանր հանցագործությունների ու անօրինական քայլերի տեսքով:  

Ինչպես որ Միշել Ալենը նշել է «Հակամարտությունների կառավարման» պարբերականում.«Օտարերկրյա ռազմաբազաների առկայությունը պատմական հարց է և դա գալիս է վաղ ժամանակներից երբ  հայտնվել են  կայսրությունները: Բայց այդ ներկայությունը մշտապես  մեծ ծախսեր է պարտադրել հյուրընկալ երկրներին: Միջազգային լարվածության սրումը, ներքին անհամաձայնությունները, տնտեսական ճնշումները և տարբեր հանցագործություններ, հյուրընկալ երկրներին ուղղված վնասներն են»: