05.05.2019 Մամուլ
Սիոնսիտական ռեժիմի հարձակումը Գազայի հատվածի վրա և պաղեստինցիների դիմադրությունն այս հարձակումներում, եղել են Իրանի թերթերի այսօրվա գլխագրերում:
«Քեյհան» օրաթերթ
Պաղեստինի ընդդիմադիր ուժերը 150 հրթիռ են կրակել Իսրայելի ուղղությամբ, պատախանելով Գազայի վրա այդ ռեժիմի հարձակումներին
Երեկ ՀԱՄՍ շարժումը Սիոնիստական ռեժիմի դեմ կտրուկ գործողություններ է իրականացրել: Սկզբում Սիոնիստական ռեժիմի կործանիչները Գազայի հյուսիսային հատվածում՝ Բեյթ Լահիա շրջանում, հրթիռակոծել են մի այգեգործական տարածք: Իսայելական կործանիչները Բեյթ Հանուն շրջանում նույն պես հարձակում են իրականացրել: Իսրայելական որոշ ԶԼՄ-ներ հայտարարել են, որ նպատակը եղել է պաղեստինյան խմբերին պատկանող կենտրոնների ռմբակոծությունը: Դրանցի հետո, հարձակում է իրականացրել ՀԱՄԱՍ-ը: Իսրայելական «Մաարի ո » օրաթերթը հայտարարել է, որ հակառակ նախորդ անգամվա հարձակումներին, ՀԱՄԱՍ-ը հրթիռներ է կրակել ավելի հեռավոր նպատակների վրա, ինչպես՝ Ադուդի շրջանը: Իսկ «Սաֆա» լրատվական ծառայությունը, վկայակոչելով սիոնսիտական «Մեհզաք» լրատվական ծառայությանը, գրել է, որ կես ժամում, Սիոնիստական ավանների ուղղությամբ կրակվել է 150 հրթիռ:
«Համդելի» օրաթերթ
Հյուսիսային Կորեան, անսպասելի հրթիռային փորձարկման ընթացքում, ռմբակոծել է Ճապոնական ծովը
Հյուսիսային Կորեան հրթիռային հարձակում է իրականացրել Ճապոնական ծովի վրա: Հյուսիսային Կորեայի ռազմական պաշտոնաները հայտարարել են, որ շաբաթ օրը, առավոտյան ժամը 9-ին, այդ երկրի արևելյան թերակղզուց հրթիռային հարձակում է իրականացվել Ճապոնական ծովի վրա:
«Խորասան» օրաթերթ
Զբոսաշրջության ոլորտում մեկ տարվա ընթացքում գրանցվել է 11.8 միլարդ դոլարի եկամուտ
Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության ղեկավարի ասելով, Կենտրոնական բանկի տվյալների համաձայն, անցած տարի, զբոսաշրջության ոլորտում գրանցվել է 11.8 միլարդ դոլարի եկամուտ: Ալի Ասղար Մունեսանը, երեկ Իրանի Ալբորզ նահանգում ասել է, որ այսլօր զբոսաշրջության ոլորտն ամբողջ աշխարհում դարձել է եկամտի երրորդ աղբյուրը և այս ոլորտին պետք է մեծ ուշադրություն դարձնել:
«Քեյհան» օրաթերթ
Զարիֆ. Եվրոպան կատարել է իր պարտավորությունների միայն 10 տոկոսը
ԻԻՀ ԱԳՆ Մուհամմադ Ջավադ Զարիֆը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ, ինչպես ասել է լրագրողներից մեկը, Եվրոպան կատարել է իր պարտականությունների մոտավորապես 10 տոկոսը: Նա հավելել է. «Իրականում, բանաձևերի հարցում Եվրոպան իր պարտավորությունները կատարել է 100 տոկսով: Սակայն գործնականում կատարել է միայն մեկ տոկոսը»:
«Իսլամական հանրապետություն» օրաթերթ
ԵՄ-ն դատապարտել է Իրանի նավթային ու միջուկային ոլորտների մի շարք արտոնությունների ժամկետը չերկարաձգելու ԱՄՆ-ի որոշումը
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարը և Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարները, համատեղ բանաձևում դատապարտել են Իրանի նավթային և միջուկային ոլորտներում որոշ արտոնությունների ժամկետը չեկարաձգելու ԱՄՆ-ի որոշումը:
ԵՄ-ն այս բանաձևում հայտարարել է, որ Իրանի կապակցությամբ նավթային ու միջուկային ոլորտներում մի շարք արտոնությունների ժամկետը չերկարաձգելու ԱՄՆ-ի որոշումը ցավալի է և մտահոգում է միությանը: