Իրանի պաշտպանական ու կանխարգելիչ հզորությունը վեր է ԱՄՆ-ի շրջափակումներից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107032-Իրանի_պաշտպանական_ու_կանխարգելիչ_հզորությունը_վեր_է_ԱՄՆ_ի_շրջափակումներից
Իրանի պաշտպանության նախարարն անդրադառալով վերջին 40 տարիների ընթացքում պաշտպանական ոլորտում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին, ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթային ոլորտի դեմ սահմանված պատժամիջոցները և տնտեսական դավադրություննրն Իրանի ժողովրդի դեմ ուղղված սադրանքներ են և այս անգամ կձախողեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2019 08:03 Asia/Tehran
  • Իրանի պաշտպանական ու կանխարգելիչ հզորությունը վեր է ԱՄՆ-ի շրջափակումներից

Իրանի պաշտպանության նախարարն անդրադառալով վերջին 40 տարիների ընթացքում պաշտպանական ոլորտում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներին, ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավթային ոլորտի դեմ սահմանված պատժամիջոցները և տնտեսական դավադրություննրն Իրանի ժողովրդի դեմ ուղղված սադրանքներ են և այս անգամ կձախողեն:

Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո, Իրանը դիմագրավել է ութամյա պարտադրյալ պատերազմը և ԱՄՆ-ի կողմից օրըստօրե աճող շրջափակումները, որոնց պատճառով օրակարգի մեջ է եղել զինված ուժերի պաշտպանական ու կանխարգելիչ հզորության ամրապնդումը: Ռազմավարական գիտահետազոտական կենտրոնները հայտարարել են, որ ստրատեգիական ռազմավարության շրջանակում, Իրանը սպառնալիքներին համապատասխան, բարձրացրել է իր կանխարգելիչ կարողությունը:

CSIS ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնը մի զեկույցում գրել է, որ Իրանը որը տարածաշրջանային ռազմական ուժ է համարվում, չնայած իր արաբ հարևան պետությունների նման հասանելություն չունի արևմտյան արդիական զենքերին, սակայն մեծ առաջընթաց է ունեցել բալիստիկ ու քրուզ հրթիռների և  ասիմետրիկ զենքերի արտադրության ոլորտում, որոնք կարող են թիրախում ունենալ ողջ Պարսից ծոցի, Օմանի ծովի և Կարմիր ծովի տարածաշրջանը:

 Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ՝ IISS-ի և Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտի՝ SIPRI-ի վերլուծության համաձայն, Պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ պետությունները 2017թ. 95-128 մլրդ դոլար են հատկացրել ռազմական ծախսերին: Այս տարբերությունը չի սահանափակվում վերջին տասնամյակներով: Իրանը 2006թ. սպառազինական շրջափակման է ենթարկվել, սակայն դա արգելք չի հանդիսացել Իրանի կանխարգելիչ կարողության բարձրացման համար:

Global Firepower կայքը աշխարհի պետությունների բանակների հզորության վարկանիշային աղյուսակը կազմելիս, ուսումնասիրելով 50-ից ավել չափորոշիչներ, այդ թվում՝ տվյալ երկրների տնտեսական ու ռեսուրսային գործոնները, բնակչության, զինվորական անձնակազմի թվաքանակը, Իրանին տեղադրել է 13-րդ հորիզոնականում:

Կանխարգելիչ կարողության և պաշտպանական զենքեր ունենալու Թեհրանի պնդումը կարելի է գնահատել որպես պաշտպանական ռազմավարություն: Այս ռազմավարությունը լծակ է՝ թշնամիներին դիմակայելու և նրանց ազդեցությունը կանխելու համար: ԻԻՀ-ը երբեք պատերազմ սկսող չի եղել, սակայն սպառնալիքի ու հարձակման ենթարկվելու դեպքում, հզորությամբ պաշտպանելու է իր անվտանգությունը: Իր անվտանգության հարցում ևս Թեհրանը զիջումների չի գնալու և անշուշտ Իրանի դեմ սպառնալիք լինելու դեպքում, ոտնձգիչն ու նրա հովանավորները ծանր պատասխան են ստանալու:

Ամերիկյան Lobelog լրատվական կայքին տված հարցազրույցում, զգուշացնելով Սաուդյան Արաբիային ու Արաբական Միացյալ Էմիրություններին՝ Վաշինգտոնին Իրանի դեմ առճակատման տրամադրելու կապակցությամբ, Իրանի ԱԳ նախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է.«Տարածաշրջանում հակամարտության ծագման դեպքում, ոչ ոք անձեռնմխելի չի լինելու»: