Բոլթոնը կրկին փորձել է վախեցնել Իրանին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107067-Բոլթոնը_կրկին_փորձել_է_վախեցնել_Իրանին
Իրանի ժողովրդի ու կառավարության դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերի աճին զուգահեռ, Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, մի հաղորդագրություն տարածելով, կրկին ԻԻՀ դեմ ռազմական սպառնալիք է հնչեցրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2019 08:52 Asia/Tehran
  • Բոլթոնը կրկին փորձել է վախեցնել Իրանին

Իրանի ժողովրդի ու կառավարության դեմ ԱՄՆ-ի թշնամական քայլերի աճին զուգահեռ, Սպիտակ Տան ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը, մի հաղորդագրություն տարածելով, կրկին ԻԻՀ դեմ ռազմական սպառնալիք է հնչեցրել:

Բոլթոնի հաղորդագրության մեջ ասվածէ.«Ի պատասխան աճող մտահոգիչ նշանների և նախազգուշացումների՝ ԱՄՆ-ն «Աբրահամ Լինկոլն» ավիակիր հարվածային խումբ և ռմբակոծիչների օպերատիվ խումբ է ուղարկում տարածաշրջանում ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարություն, որպեսզի հստակ և անսխալ ազդանշան ուղարկի իրանական վարչակազմին այն մասին, որ ԱՄՆ-ի կամ մեր դաշնակիցների շահերի դեմ յուրաքանչյուր հարձակում մենք կդիմավորենք անողոք ուժով»:

Բոլթոնն ասել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ պատերազմելու մտադրություն չունի, սակայն կատարելապես պատրաստ է հակադարձել Իրանի ուժերի կողմից ցանկացած հարձակման:

Բոլթոնի բացահայտ սպառնալիքը պետք է Իրանին սարսափեցնելու փորձ բնութագրել: Նա ենթադրում է, որ այդպիսով վախ է առաջացնում Իրանում, Իրանը պասիվ դիրքում է հայտնվելու և դադարեցնելու է իր քայլերն ազգային շահերի ու անվտանգության պահպանության ուղղությամբ:

ԻԻՀ-ը բազմիցս ընդգծել է, որ կտրուկ պատասխան է տալու ԱՄՆ-ի և նրա տարածաշրջանային գործընկերների կողմից հավանական ոտնձգությանն ու ռազմական սպառնալիքին:

Ուշագրավն այն է, որ ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդականն այն պայմաններում է հայտարարել, որ տարածաշրջանում օպերատիվ խմբերի տեղակայումը կատարվում է ի պատասխան աճող մտահոգիչ նշանների և նախազգուշացումների, երբ փորձագետները հայտարարել են, որ Պարսից ծոցում «Աբրահամ Լինկոլն» ավիակիր հարվածային նավի տեղակայումը կատարվում է նախապես կատարված ծրագրավորման շրջանակում և չի առնչվող աճող սպառնալիքներին:

Fox News լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է.«Դոնալդ Թրամփը ցանկանում է հավատարիմ մնալ իր նախընտրական խոստմանը, այն է՝ հեռու մնալ պատերազմից, սակայն «Բ» խումբը, որի մաս են կազմում Բենիամին Նեթանյահուն, Ջոն Բոլթոնը, Մոհամմեդ Բեն Սալմանը և Մոհամմեդ Բեն Զայեդը, ԱՄՆ-ին դրդում են Իրանի դեմ առճակատման»:

2017թ. ազգային անվտանգության ստրատեգիայի փաստաթղթի շրջանակում, ԱՄՆ-ը ձգտել է տարածաշրջանային կոալիցիաներ ստեղծել Իրանին սանձելու և Միջն Արևելքում նրա քաղաքականությունները փոխելու համար: Ներկայումս ձևավորվել է սաուդյան-սիոնիստական կոալիցիա:

Աշխարհն այսօր տեղյակ է ԻԻՀ հանդեպ ԱՄՆ-ի քինախնդրությունների մասին: Իրանի դեմ ԱՄՆ-ի թշնամության պատճառն է՝ Իրանի ու տարածաշրջանի նկատմամբ Վաշինգտոնի միջամտողական ու տարածամոլական պահանջներին դիմակայելը, որը շարունակվելու նման սպառնալիքների պատճառով: