Թրամփը լիովին աջակցում է Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին
2017 թ.-ին ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը անվերապահ աջակցություն է ցուցաբերել Իսրայելի ռեժիմին: Նա մի շարք գործողություններ է իրականացրել, որից խուսափում էին ԱՄՆ-ի նախկին նախագահները:
Թրամփը, որ լիովին ծառայում է Սիոնիստական ռեժիմին, երկուշաբթի, մայիսի 6-ին հայտարարել է, որ լիովին պաշտպանում է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում: ԹրամփըTwitter-ում գրել է, որ լիովին պաշտպանում է Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները և խոսքն ուղղելով Պաղեստինի բռնահարված ժողովրդին գրել է, որ Իսրայելի դեմ արված նրանց այս քայլը (հրթիռային հարձակումը) իրենց կբերի նոր տառապանքներ:
Վերջին երկու օրվա ընթացքում, պաղեստինյան դիմադրության խմբերի և Սիոնիստական ռեժիմի ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, զոհվել է 24 և վիրավորվել՝ 154 պաղեստինցի:
Վերջին երեք տարինրի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեծ ծառայություններ է մատուցել Իսրայելին:
Իսրայելի պաշտպան Դոնալդ Թրամփի կառավարությունը տարեկան 3.8 միլիարդ դոլար սպառազինական և ֆինանսական օգնություն է տրամադրել Իսրայելին: Մյուս կողմից, 2019 թվականի մարտի 25-ինլ Սիոնիստական վարչակարգի խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ, Միացյալ Նահանգների նախագահը մի քայլով, որը հակասում է միջազգային բոլոր օրենքներին և Անվտանգության խորհրդի բանաձևերին, ճանաչեց Իսրայելի ինքնիշխանությունը Սիրիայի օկուպացված Գոլանի բարձունքների վրա: Թրամփի այս քայլը մեծ ազդեցություն թողեց Նեթանյահուի հաղթանակի վրա: Մեկ տարի առաջ, 2018 թ.-ին Թրամփի կառավարությունը սադրիչ և միջազգային բոլոր բանաձևերին հակասող քայլով ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվեց օկուպացված Երուսաղեմ: ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին ցուցաբերած աջակցություններից են Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության բյուջեի կասեցումը և Վաշինգտոնում Պաղեստինի դեսպանի պաշտոնից հեռացնելը և նրա հաշիվների փակելը:
Սա այն պայմաններում, երբ Թրամփի կառավարությունը նոր քայլեր է ձեռնարկել Իսրայելին աջակցելու եւ այլ երկրներին ահաբեկելու համար, նրանց դիմադրությունը կոտրելու նպատակով: ԱՄՆ-ի պետդեպարտամենտում հրեաների հարցով հատուկ ներկայացուցիչ Ելեն Քարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի բարեկամ երկրների մոտ հակաիսրայելական դիրքորոշումները մտահոգիչ են: ԱՄՆ-ն, հակասիոնիստական դիրորոշումն ընկալում է որպես հակասեմիտիզմ:
Այսպիսով, Թրամփի կառավարությունը ևս մեկ քայլ է ձեռնարկել սիոնիստական ռեժիմին ծառայելու ուղղությամբ:
Այսպիսի քաղաքականություն որդեգրելով, Թրամփը հուսով է, որ 2020-ի նախագահական ընտրություններում կկարողանա վայելել սիոնիստական լոբբիի՝ AIPAC- ի և ԱՄՆ հրեական ընտրողների աջակցությունը: Սիոնիստական լոբբին, մասնավորապես AIPAC- ը, վճռորոշ դերակատարություն ունի ԱՄՆ-ի քաղաքական ասպարեզում և Թրամփը մոտ հարաբերություններ ունի նրանց հետ: