Թրամփի ցուցադրական քայլը. Բանակցության համար Իրանին ուղղված դիմումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i107220-Թրամփի_ցուցադրական_քայլը._Բանակցության_համար_Իրանին_ուղղված_դիմումը
ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի դադարեցման մասին Իրանի հայտարարությունից 24 ժամ հետո, ԱՄՆ նախգահը 3 անգամ բանակցության դիմում է ուղղել Իրանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 10, 2019 08:32 Asia/Tehran
  • Թրամփի ցուցադրական քայլը. Բանակցության համար Իրանին ուղղված դիմումը

ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների մի մասի դադարեցման մասին Իրանի հայտարարությունից 24 ժամ հետո, ԱՄՆ նախգահը 3 անգամ բանակցության դիմում է ուղղել Իրանին:

Մամլո ասուլիսում Դոնալդ Թրամփն ասել է.«ՍՑանկանում եմ, որ  Իրանի պաշտոնյաները զանգահարեն ինձ: Նրանք պետք է զանգահարեն և եթե այդ գործն անեն մենք պատրաստ ենք բանակցել նրանց հետ»:

Իհարկե անցնող երկու տարիների ընթացքում, հատկապես ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո, ԱՄՆ-ի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ պատրաստ են բանակցել Իրանի հետ և Իրանին հրավիրել են վերադառնալ բանակցությունների սեղանին: Սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ն դուրս է եկել բանակցություններից և ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները չի գործադրում: Հետևաբար Այն երկիրը, որ պետք է վերադառնա բանակցությունների սեղանին ԱՄՆ-ն է և ոչ թե Իրանը:

Մյուս կողմից, երկու երկրի միջև բանակցությունների վերսկսման հնարավորություն ստեղծող կետին հասնելը նախապայմանների կարիք ունի: Այդ թվում, պետք է մի կողմ դրվի անարգանքը, նվաստացումն ու սպառնալիքը: Մինչդեռ վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ի պետայրերը անհարգալից արտահայտություններից ու անհիմն մեղադրանքներից բացի, ավելացրել են Իրանի դեմ հնչեցվող սպառնալիքները այն աստիճանի, որ ավիակիր նավերի գործուղումը և B-52 ռմբարկուների տեղակայումը Իրանին նախազգուշացնելու նշաններից են համարել:

Մյուս կողմից, ՀԳՀԾ-ից դուրս գալով, Դոնալդ Թրամփը գագաթնակետին է հասցրել ԱՄՆ-ի խոստումների նկատմամբ Իրանի ու աշխարհի մեծ թվով երկրների անվստահության մակարդակը:

ԱՄՆ-ի վերջին մի քանի տարիների զարգացումները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի նախագահները, լինի դա թե՛ դեմոկրատական Բարաք Օբաման և թե հանրապետական Դոնալդ Թրամփը, չունեն համապատասխան լիազորությունները ԱՄՆ-ի կողմից բանակցությամ մյուս կողմերին տված խոստումներն իրականացնելու համար:

Ապագայում Իրանի հետ հավանական համաձայնությունների ու Իրանի դեմ պաժամիջոցների վերացման պայմանների մասին որոշ սենատորների կողմից առաջարկված օրինագծի վերաբերյալ հանրապետական սենատորը Թոմ Քատոնն ասում է.«Պատժամիջոցները հնարավոր չէ միայն մի նախագահի միջոցով ու նրա մի ստորագրությամբ վերացնել»:

Այլ խոսքով, այս օրինագծի վավերացման դեպքում ԱՄՆ-ի ներկայիս նախագահը և գալիք նախագահները բանակցությունների ընթացքում տված խոստումների իրագործման հարցում իշխանություն չունեն և կոնգրեսի 535 անդամներն են որոշում կայացնելու այդ կապակցությամբ: Հաշվի առնելով ԱՄՆ կոնգրեսում կուսակցական ու քաղաքական մրցակցությունների գերակշռումը, ԱՄՆ նախագահի հետ հավանական համաձայնությունների արդյունքը նախապես պարզ է:

Ամեն դեպքում, թվում է թե առանց ԱՄՆ-ի անարգալի ու սպառնալի ոճի փոփոխության, վստահության ստեղծումը և ի վերջո ԱՄՆ-ի որոշում կայացնող կառույցներից համապատասխան արտոնություններ ստանալը և այն հարցի պնդումը, թե միայն բավական է Իրանը զանգահարի Թրամփին չի լուծելու ԱՄՆ-ի կողմից ստեղծված դժվարությունները: