Ռուսաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ լարվածություն հարուցելու համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i108609-Ռուսաստանը_խստորեն_քննադատել_է_ԱՄՆ_ին_Իրանի_դեմ_լարվածություն_հարուցելու_համար
Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն անդրադառնալով արևմտյան Ասիայում իր զինծառայողների թիվն ավելացնելու ԱՄՆ-ի որոշմանն ասել է.«Ռուսաստանը ցավում է Իրանի հետ առճակատվելու, լարվածությունները սրելու և Միջինարևելյան տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու ԱՄՆ-ի քաղաքականությունը շարունակվելու համար»:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունիս 20, 2019 14:56 Asia/Tehran
  • Ռուսաստանը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին՝ Իրանի դեմ լարվածություն հարուցելու համար

Ռուսաստանի Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն անդրադառնալով արևմտյան Ասիայում իր զինծառայողների թիվն ավելացնելու ԱՄՆ-ի որոշմանն ասել է.«Ռուսաստանը ցավում է Իրանի հետ առճակատվելու, լարվածությունները սրելու և Միջինարևելյան տարածաշրջանում իր ռազմական ներկայությունն ամրապնդելու ԱՄՆ-ի քաղաքականությունը շարունակվելու համար»:

Ռյաբկովի խոսքով՝ լարվածության ու առճակատման սրման քաղաքականությունը դադարեցնելու ոչ մի նշույլ չկա: ԱՄՆ-ն  տարածաշրջանում ամրապնդում է իր ռազմական ներկայությունը: Վաշինգտոնն Իրանի նկատմամբ ճնշումները մեծացնելու իր պատրաստակամությունն է հայտնել, մի երկրի նկատմամբ,որը անցած տարիների ընթացքում իր հավատարմությունն է հայտնել ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած իր պարտավորություններին և դեռևս տեխնիկական առումով հավատարիմ է այդ համաձայնագրին:

Մոսկվան անդարդարձել է երկու կարևոր խնդրի, որոնք են՝ չնայած եվրոպացիների խոստմնադրժության, Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին Իրանի հավատարմությանը  և արևմտյան Ասիայում  հատկապես Պարսից ծոցում լարվածություն հարուցելու ԱՄՆ-ի անհերքելի դերակատարությանը: Ռուսաստանն ընդգծելով այս կարևոր խնդիրներն իր դիրքորոշումն է ցույց տալիս ՀԳՀԾ-ի և Վաշինգտոնի տարածաշրջանային քաղաքականության  նկատմամբ: Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս քննադատել են տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ավերիչ ազդեցությունները:

ԱՄՆ-ն պնդում է, որ Իրանի նկատմամբ իր քաղաքականությունը հիմնված է քաղաքական ու տնտեսական ճնշումների վրա,բայց իրականում վերջին շաբաթների ընթացքում զգալիորեն ավելացրել է իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում:

Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը հունիսի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է. «Մենք չենք ուզում պատերազմել Իրանի դեմ, բայց մենք մեր շահերը կպաշտպանենք:Իրանի դեմ մեր քաղաքականության հիմքը դիվանագիտությունն ու տնտեսությունն է»:

Դրանից առաջ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունիսի 16-ին Իրանին մեղադրելով նավթային լցանավերի վրա հարձակման մեջ, ընդգծել է Թեհրանի նկատմամբ տնտեսական ճնշումների մեծացումը:

ԱՄՆ կառավարությունն տնտեսական պատերազմ է սանձազերծել  Իրանի ժողովրդին  դեմ՝ ընդգծելով իր թշնամական քաղաքականությունները:

Իրանի դեմ պատերազմից խուսափելու վերաբերյալ Թրամփի կառավարության պաշտոնյաների հայտարարություններն այն դեպքում են արվում,երբ Վաշինգտոնը Աբրահամ լինքոլն ավիակիր նավը , մի քանի B-52 ռազմավարական ռմբարկուներ տեղակայել է տարածաշրջանում, F-15 կործանիչներ գործուղել է Էմիրություններ և  Patriot զենիթահրթիռային համակարգեր  ու թարմ ուժեր  գործուղել է տարածաշրջան:

Կարևորն այն է, որ Վաշինգտոնի եվրոպացի գործընկերները ևս համոզված են, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ներկա քաղաքականությունը սրում է լարվածությունները տարածաշրջանում:

Այս կապակցությամբ Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարներն զգուշացնելով  Պարսից ծոցում հավանական բախումների կապակցությամբ, պահանջել են  նվազեցնել լարվածությունները:

Ժան Իվ Լը Դրիանը հունիսի  19-ին հայտարարել է.«Իրանի դեմ ԱՄՆ-ի  առավելագույն ճնշումները խթանում են լարվածությունների սրումը»:

Ներկայումս եվրոպացիներին անհանգստացնում է տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդրությունները: Չնայած Վաշինգտոնի հրահրիչ քայլերին, Իրանը բազմիցս ընդգծել է Պարսից ծոցում կայունության ու անվտանգության հաստատման և ԱՄՆ-ի լարվածություն հարուցող քայլերին ընդդիմանալու անհրաժեշտությունը: Իրանը պատասխանատու դիրքորոշում ընդունելով իր ամբողջ կարողությամբ ջանում է կայունություն  ու խաղաղություն հաստատել տարածաշրջանում: