Ինչո՞ւ է ԱՄՆ-ն վախենում հզոր Իրանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դեմ է հանդես եկել Իրանի միջուկային կարողությանը: Նա 2018 թվականի մայիսի 8-ին դուրս եկավ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից: Վաշինգտոնն իր ներկայացրած 12 նախապայմանների շրջանակում, պահանջել է Իրանի միջուկային ծրագրի դադարեցումը:
Երբ Իրանը նվազեցրեց ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարումը և 4+1 խմբի եվրոպացի անդամների տված խոստումները չկատարվելու պատճառով գերազանցեց հարստացված ուրանի պաշարների համար նախատեսված 300 կգ սահմանաքանակը, Սպիտակ Տունը հայտարարեց, որ պետք է կանխել Իրանի կողմից ուրանի հարստացման գործընթացը և խստացնել Թեհրանի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությունը:
Սպիտակ Տան հաղորդագրության մեջ ասված է.«Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակում սխալ էր Իրանին թույլ տալ ուրանը հարստացնել ցանկացած ծավալով: Մենք պետք է վերականգնենք զրո աստիճանի ուրանի հարստացման հին չափանիշը՝ միջուկային զենքի տարածումը կանխելու նպատակով: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները երբեք թույլ չեն տա, որ Իրանը հասանելություն ունենա միջուկային զենքի»:
Այսպիսով, Վաշինգտոնը բացահայտեց ՀԳՀԾ-ից դուրս գալու և միջուկային գործարքի դեմ բողոքելու իր իրական մտադրությունը: Փաստորեն, Թրամփի կառավարությունը Սիոնիստական ռեժիմի ցանկության շրջանակում, դեմ է Իրանի ցանկացած միջուկային կարողությանը, հատկապես ուրանի հարստացման իրավունքին: ԱՄՆ պետդեպարտամենտը ևս մի պաշտոնական հաղորդագրության մեջ հայտարարել է, որ ոչ մի միջուկային համաձայնագիր, երբեք չպետք է Իրանի իշխանությանը թույլ տա ուրանը հարստացնել ցանկացած ծավալով»:
Այժմ կարելի է հասկանալ, որ ՀԳՀԾ-ից դուրս գալու Թրամփի պատրվակները, այդ թվում Իրանի կողմից դրա դրույթները խախտելու վերաբերյալ մեղադրանքները, նպատակ ունեին արդարացնելու ուրանի հարստացման իրավունքի նկատմամբ Վաշինգտոնի բացասական դիրքորոշումը: Հարկ է նշել, որ Իրանը, ՄԱԳԱՏԷ-ի կանոնագրի և ՄԱԿ-ի թիվ 2231 բանաձևի համաձայն, ուրան հարստացնելու իրավունք ունի:
ԱՄՆ-ն հակառակ միջազգային օրենքներին ու իրավունքին, հատկապես իր պարտավորություններին հավատարիմ մնալու սկզբունքին, և չնայած Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին, անտրամաբանական հայտարարություն է արել, Իրանից պահաջելով շարունակել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կատարումը: Թրամփի կառավարության տեսանկյունից, եթե ՀԳՀԾ-ն ծառայեր ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերին, հարգելի ու հիմնավորված համաձայնություն կլիներ, սակայն երբ ԱՄՆ-ի կառավարությունից է պահանջվում հավատարիմ մնալ այդ նույն համաձայնագրին, նա խուսափում է դրանից:
Ուշագրավ է, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս հրապարակելով մի հաղորդագրություն, Իրանին մեղադրել է իր միջուկային պարտավորությունները խախտելու մեջ: Նա պնդում է, որ Իսրայելը թույլ չի տա Իրանին հասանելիություն ունենալ միջուկային զենքին: Փաստորեն, Սիոնիստական ռեժիմը ևս չնայած հենց սկզբից ՀԳՀԾ-ի մեծագույն հակառակորդներից է եղել և ընդգծել է դրա չեղարկումը, այսօր Թեհրանին կոչ է անում կատարել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները:
Այնուամենայնիվ ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի քաղաքականությունը պարզ է ու հստակ: Թեհրանն ընդգծել է, որ քանի դեռ իր շահերն ապահովվում են, կշարունակի հավատարիմ մնալ այդ համաձայնությանը: Այդ պատճառով Իրանի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում պարտավորությունների կատարումը շարունակվելու արևմտյան երկրների, այդ թվում ԱՄՆ-ի ու Եվրոպայի պահանջն անտրամաբանական ու մաքսիմալիստական է: