ՄԱԿ-ում դատապարտվել են ԱՄՆ-ի շրջափակումները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i109478-ՄԱԿ_ում_դատապարտվել_են_ԱՄՆ_ի_շրջափակումները
Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները քննադատող» բանաձևին: Բանաձևի նախատեսքսը Չմիավորման շարժման անունից ներկայացվել է Վենեսուելայի և Պաղեստինի կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2019 09:13 Asia/Tehran
  • ՄԱԿ-ում դատապարտվել են ԱՄՆ-ի շրջափակումները

Երկուշաբթի օրը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը, ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները քննադատող» բանաձևին: Բանաձևի նախատեսքսը Չմիավորման շարժման անունից ներկայացվել է Վենեսուելայի և Պաղեստինի կողմից:

Բանաձևը վավերացվել է 28 կողմ, 14 դեմ և 5 ձեռնպահ ձայներով: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, բանաձևի հաստատումից հետո, ողջունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի այդ քայլը: Նա ասել է. «Սա մի հաղթանակ է, որը զարգացնելու է միջազգային համագործակցությունը և մերժում է իմպերիալիստական պատժամիջոցները»:

Չնայած ԱՄՆ-ը երկրների դեմ պատժամիջոցներ է կիրառում քաղաքական, առևտրային, անվտանգության և անգամ մարդու իրավունքների պատճառաբանությամբ, սակայն Վաշինգտոնն հիմնական իր շահերն է հետապնդում: Թրամփի կառավարությունը համոզված է, որ այլ երկրներում իր նպատակների իրագործման համար ճնշում կիրառելը, հատկապես ծանր պատժամիջոցներ կիրառելն ամենաարդյունավետ ճանապարհն է: Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գծով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Արոն Վես Միչելն ասում է.«Պատժամիջոցներըռազմավարական միջոց են և ներկայումս ԱՄՆ-ը ողջ աշխարհում 4190  պատժամիջոց է կիրառել»:

Թրամփի օրոք ԱՄՆ-ի պատժամիջոցները առավել քան երբևէ միտված են առևտրային գործընկերներին հարվածելուն և տնտեսական շուկաներն իրենց մենաշնորհը դարձնելուն:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով զեկուցաբեր Իդրիս Ջազայերին, մայիս ամսին հայտարարել էր, որ Կուբայի, Վենեսուելայի և Իրանի դեմ ԱՄՆ-ի կիրառած տնտեսական պատժամիջոցները, խախտում են մարդու և միջազգային իրավունքները և իրականացվում են քաղաքական նպատակներով:

Այս երեք երկրների դեմ պատժամիջոցներ կիրառելով, Թրամփը ձգտում է ճնշում գործադրել նրանց դեմ և ի վերջո կործանել այդ երկրնռրի կառավարությունները: Կուբայի հետ  հարաբերությունների նորմալացման գործընթացը դադարեցնելով, Թրամփը վերսկսել է այդ երկրի դեմ պատժամիջոցները: Վենեսուելայի հարցում ևս Վաշինգտոնը 2017թ. մինչ այսօր շրջափակում է կիրառել այդ երկրի 150 կառույցների ու պաշտոնյաների դեմ:

Թրամփը 2018թ. մայիսին ԱՄՆ-ին դուրս եկավ միջուկային համաձայնությունից: Այնուհետև, երկու փուլում, աննախադեպ շրջափակումներ կիրառեց Իրանի դեմ: Իսկ վերջերս, Թրամփը  սպառնաց, որ մեծացնելու է Իրանի դեմ շրջափակումները:

Հաշվի առնելով երկրների դեմ ԱՄՆ-ի կամայական պատժամիջոցների ավերիչ հետևանքները, հարկավոր է երկրները քննադատեն Վաշինգտոնի կեցվածքը և առանց Անվտանգության խորհրդի թույլտվության շրջափակումների կիրառումը, որպեսզի այդպիսով ԱՄՆ-ը հարկադրված լինի վերանայել իր մոտեցումը: Այդ ուղղությամբ, աշխարհի երկրները պետք է միևնույն դիրքորոշում որդեգրեն ԱՄՆ-ի պատժամիջոցների նկատմամբ: