Ներքին ահաբեկչության տարածումը ԱՄՆ-ում և Թրամփի դերը
(last modified Mon, 05 Aug 2019 08:50:20 GMT )
Օգոստոս 05, 2019 13:20 Asia/Tehran
  •  Ներքին ահաբեկչության տարածումը ԱՄՆ-ում և Թրամփի դերը

Չնայած 2001թ. սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո, ԱՄՆ-ը աշխարհում ահաբեկչության դեմ պայքարի դրոշակակիրը դարձավ և այդ ուղղությամբ բազում քայլեր իրականացրեց աշխարհի տարբեր շրջաններում, սակայն հատկապես վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ում զինված հարձակումները պատճառ են դարձել, որ լուրջ զգուշացումներ հնչեն այդ երկրում ներքին ահաբեկչության տարածման կապակցությամբ:

Շաբաթ օրը, 21-ամյա սպիտակամորթ երիտասարդը Տեխաս նահանգի ի նշան բողոքի Էլ-Պասո քաղաքի ներգաղթյալների դեմ, կրակ է բացել ժողովրդի ուղղությամբ և սպանել է 20 հոգու: Մյուս դեպքում, Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում, 24-ամյա երիտասարդը գնդացիրով սպանել է 10 հոգու: ԱՄՆ-ի ոստիկանության կողմից ահաբեկչական բնութագրված այս դեպքերի հետևանքով, երկրում ներքին ահաբեկչության տարածման վտանգ կա:

ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդում ահաբեկչության դեմ պայքարի նախկին ավագ տնօրեններ ԱՄՆ-ում բռնության դեպքերի մասին հաղորդագրություն տարածելով, դրանք ներքին  ահաբեկչություն են համարել և կառավարությունից պահանջել են լուրջ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

ԱՄՆ-ում ներքին ահաբեկչությունն արմատավորված է նախորդ տասնամյակներում և այդ երկրում ընդդիմադիր խմբավորումներն ու անձինք մինչ օրս ահաբեկչական մի քանի խոշոր հարձակու են իրականացրել: Այդ թվում կարելի է հիշել 1995թ. Օկլահոմասիթիում դաշնային շենքի պայթյունը, որն իրականացել էր պետության քաղաքականություններին ընդդիմացող ներքին աշխարհազորային խմբավորումների կողմից: 

Այդպիսով ԱՄՆ-ում ներքին ահաբեկչությունն արմատավորված է աջամետ մոտեցում ունեցող աշխարհազորային խմբավորումների մոտ: Նրանց շարքերում ընդգրկված են ռասիստական գաղափարներ ունեցող խմբավորումներ և դաշնային կառավարության քաղաքականություններին ընդդիմացող անձինք: Էլ-Պասոյում ժողովրդի դեմ հրաձգություն իրականացրած սպիտակամորթ Պատրիկ Կրուզիոսը ներգաղթյալների դեմ ուղղված բացահայտ տեսակետ է արտահայտել և նախագահ Դոնալդ Թրամփի հակամիգրացիոն քաղաքականությունների կողմնակից է:

ԱՄՆ-ի 2020թ. նախագահական ընտրությունների դեմոկրատական թեկնածուներ Փիթ Բութիջիջը և Բեթո Օ-Ռորքը, հակադարձելով Էլ-Պասոյում տեղի ունեցած հրաձգության դեպքին, նշել են, այս հարձակումների պատճառը Թրամփի ռասիստական գաղափարներն են: Բութիջիջն ասել է.«ԱՄՆ-ը Թրամփի կողմից խրախուսվող ազգայնամետ, ռասիստ սպիտակամորթների հարձակման թիրախում է գտնվում»:

Օ-Ռորքն այդ մասին ասել է.«Անցած երեք տարիներին Թրամփի նախագահության շրջանի ընթացքում, նկատելի է եղել ատելության ֆոնին տեղի ունեցող ոճրագործությունների աճը: Թրամփը մեքսիկացիներին ոտնձգիչ ու հանցավոր է ճանաչում»:

Ահաբեկչության դեմ պայքարի վարչության նախկին տնօրենների զգուշացումը տեղի է ունեցել այս վերջին քայլերի ահաբեկչական բնույթը նկատի առնելով: