Իրանի և Կատարի համատեղ մոտեցումը Պարսից ծոցի անվտանգության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110370-Իրանի_և_Կատարի_համատեղ_մոտեցումը_Պարսից_ծոցի_անվտանգության_կապակցությամբ
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կատարը, որպես երկու հարևան երկրներ, Պարսից ծոցի ռազմավարական տարածաշրջանում քայլեր են ձեռնարկում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ, ինչը վկայում է այս տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման նպատակով տարածաշրջանային համագործակցության նշանակության մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 12, 2019 13:14 Asia/Tehran
  • Իրանի և Կատարի համատեղ մոտեցումը Պարսից ծոցի անվտանգության կապակցությամբ

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կատարը, որպես երկու հարևան երկրներ, Պարսից ծոցի ռազմավարական տարածաշրջանում քայլեր են ձեռնարկում երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ, ինչը վկայում է այս տարածաշրջանում անվտանգության ու կայունության պահպանման նպատակով տարածաշրջանային համագործակցության նշանակության մասին:

Պարսից ծոցը և Հորմոզի նեղուցը կարևոր դերակատարություն ունեն համաշխարհային էներգիայի փոխադրման գործընթացում և նման պայմաններում, ռազմավարական այս տարածաշրջանի անվտանգության պահպանումը կերաշխավորի աշխարհում էներգիայի փոխադրման ապահովությունը և երկրների շահերը:

Հաշվի առնելով Պարսից ծոցի և Օմանի ծովի անվտանգության ու կայունության նշանակությունը, այս տարածքի ափամերձ երկրներն ավելի մեծ դերակատարություն ունեն այս տարածքի և ինչպես նաև համաշխարհային անվտանգությունն ու խաղաղությունը երաշխավորելու հարցում:

Պարսիցծոցյան ափամերձ երկրներն այդ թվում՝ ԻԻՀ, Կատարը, Օմանը և Քուվեյթը տարածաշրջանային անվտանգության միջոցառումների շրջանակում լայն համագործակցություն ծավալելով, կարող են կառուցողական դեր ունենալ Պարսից Ծոցի տարածաշրջանի անվտանգության ու կայունության պահպանման հարցում:

ԻԻՀ-ը ազդեցիկ դերակատարություն ունի Պարսից ծոցում, Օմանի ծովում և Հորմոզի նեղուցում անվտանգության հաստատման հարցում և որպես օրինապաշտ ու հանձնառու պետություն, երաշխավորում է էներգիայի փոխադրումը Հորմոզի ռազմավարական նեղուցից:

Կիրակի օրը, Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալե Սանիի հետ ունեցած հեռախոսազրույցում, ընդգծելով, որ Պարսից ծոցում արտատարածաշրջանային որոշ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի քայլերի նպատակն է աշխարհին համոզել, որ տարածաշրջանում անապահովություն է տիրում, Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Այդ քայլերն ավելի բարդացնում ու վտանգավոր են դարձնում տարածաշրջանի խնդիրները»:

Պարսից ծոցից անցնող նավերի անվտանգությունն ապահովելու պատրվակով, ԱՄՆ-ը ձգտում է կոալիցիա կազմել և այդ թեմայով նիստ է գումարել Բահրեյնում: Այդպիսով ԱՄՆ-ը հակադարձում է Պարսից ծոցում Իրանի դրական դերակատարությանը, հատկապես որ Իրանը նավագնացության օրենքների շրջանակում, Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում կասեցնում է օրինախախտ նավերի երթևեկությունը:

Նման պայմաններում, առավել քան երբևէ կարևորվում է պարսիցծոցյան ափամերձ երկրների բանակցությունը: ԻԻՀ նախագահի և Կատարի էմիրի հեռախոսազրույցը, Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի Դոհա այցելությունը և Կատարի արտգործնախարարի հետ նրա հանդիպումը, վկայում են այս տարածաշրջանի անվտանգության պահպանման ուղղությամբ պարսիցծոցյան մերձափնյա երկրների տևական բանակցության նշանակության մասին:

Կիրակի օրը, ԻԻՀ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում, Կատարի էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալե Սանին ասել է.«Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովել մերձափնյա երկրների կողմից և Կատարի դիրքորոշումն այդ կապակցությամբ, թափանցիկ է: Կատարը ցանկանում է ընդլայնել Իրանի հետ երկկողմ համագործակցությունը՝ տարածաշրջանի անվտանգության պահպանման ուղղությամբ»:

Որքան մեծ լինի Պարսից ծոցի  տարածաշրջանի երկրների համագործակցությունը, նույնքան կերաշխավորվի այս տարածաշրջանի հավաքական անվտանգությունն ու կայունությունը և ի վերջո օտարները, այդ թվում ԱՄՆ-ը, պատրվակ չեն ունենա Պարսից ծոցում լարվածություն առաջանող ներկայություն ունենալու համար: