Թրամփի և դաշնակիցների միջև տարաձայնություն է առաջացել G7-ի շուրջ
G7 գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքում գտնվող Բիարից քաղաքում, այն պայմաններում երբ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և վեց արևմտյան արդյունաբերական երկրների միջև տարաձայնություն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 25-ին ասել է. «Մենք լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ արևմտյան դաշնակիցների հետ»:
Թրամփը Թուիթերում գրել է. «Ֆրանսիա ժամանելուց առաջ կեղծ լրատվամիջոցները հաղորդում էին, որ ԱՄՆ հարաբերությունները G-7 խմբի այլ երկրների հետ լարված են, իսկ G-7 խմբի երկօրյա հանդիպումը աղետալի կլինի: Պետք է ասեմ, որ մենք կունենանք շատ լավ հանդիպումներ, և G-7 խմբի ղեկավարները կունենան շատ լավ և արդյունավետ համագործակցություն»:
Իրականում, Թրամփը փորձում է մեղադրելով լրատվամիջոցներին, հերքել ԱՄՆ ներկայիս պառակտումը G-7 այլ երկրների հետ:
Այնուամենայնիվ սա նորություն չէ: Անցյալ տարի Կանադայում տեղի ունեցած G-7 խմբի հանդիպման ընթացքում, անհամաձայնություններն այնքան ուժեղացան, որ վերլուծաբանները անդրադառնալով առաջացած անհամաձայնություններին G-7 խմբի փոխարեն օգտագործում էին 6 + 1 տերմինը: Նույնիսկ Թրամփը հանեց իր ստորագրությունն ու աջակցությունը Կանադայում G-7 խմբի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունից:
G-7 խմբի գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանսիայում, այն պայմաններում, երբ խմբի մնացած վեց երկրները, հատկապես եվրոպական երկրների առաջնորդները և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպիսիք են Եվրոպայի խորհրդի նախագահ՝ Դոնալդ Տուսկը, իրենց խորը մտահոգությունն են հայտել համաշխարհային տնտեսական հեռանկարի և առևտրային խոշոր տնտեսական տերությունների, հատկապես Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առաջացած լարվածության կապակցությամբ:
Առևտրային քաղաքականության և սակագնային պատերազմի վերաբերյալ Թրամփի պահվածքն այնքան ծայրահեղական ու անհիմն է, որ նույնիսկ Բրիտանիան, որպես Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակից, քննադատել է դա: Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է. «Ես խորապես անհանգստացած եմ միջազգային առևտրի աջակցման և սակագների քաղաքականություններով: Նրանք, ովքեր աջակցում են առևտրային սակագները, պատասխանատու կլինեն համաշխարհային տնտեսության անկման համար»:
Չնայած Դոնալդ Թրամփի պնդումներին, G-7 խումբը, կարծես, խորը տարաձայնություններ ունի տարբեր հարցերի շուրջ, ներառյալ միջազգային առևտրի ոլորտում աջակցման քաղաքականության, կլիմայական փոփոխությունների, Իրանի և ՀԳՀԾ-ի, Ֆրանսիայի կողմից ինտերնետային խոշոր ընկերությունների համար սահմանված հարկային գործողությունների վերաբերյալ:
Թրամփի պնդումը իր իռացիոնալ և միակողմանի դիրքորոշումների վրա պարզապես ավելի է մեկուսացնելու Միացյալ Նահանգներին ոչ միայն G-7 խմբում, այլև համաշխարհային ասպարեզում: