Հայաստանը քննադատել է Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i110935-Հայաստանը_քննադատել_է_Թուրքիայի_կողմից_Ադրբեջանին_ցուցաբերվող_աջակցությունը
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ղարաբաղյան հակամարտության հարցով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը համարել է Հայաստանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2019 14:03 Asia/Tehran
  • Հայաստանը քննադատել  է Թուրքիայի կողմից  Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ղարաբաղյան հակամարտության հարցով Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցությունը համարել է Հայաստանի անվտանգության դեմ ուղղված սպառնալիք:

Երևանում  ՀՀ արտգործնախարարության աշխատակիցների  և օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանն ասել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելուց Թուրքիայի հրաժարվելը, Հայաստանի տնտեսական շրջափակումը, Հայոց ցեղասպանության ժխտելը  և Ադրբեջանին ցուցաբերող անվերապահ աջակցությունը, խանգարում են երկու երկրների հարաբերություններին:

Երևանի պաշտոնյաների դիրքորոշումը ցույց է տալիս, որ երկիրը չունի սահմանափակումներ Թուրքիայի հետ հարաբերությունների վերսկսման հարցում: Սակայն, թվում է, թե Թուրքիան այդ կապակցությամբ սահմանափակումներ ունի: Թուրքիան մի կողմից անհանգստացած է Երևանի հետ բանակցություններ սկսելու դեպքում Ադրբեջանի բացասական վերաբերմունքի, և մյուս կողմից՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի ցեղասպանության հարցում ՀՀ իշխանությունների և արևմտյան կառավարությունների դիրքորոշումների կապակցությամբ: Երկու խնդիրներն էլ կարևոր են Թուրքիայի ղեկավարների համար:

1993 թվականին Հայաստանի անկախացումից գրեթե երկու տարի անց, Անկարայի կառավարությունը փակեց թուրք-հայկական սահմանը:

Թուրքիայի կառավարությունը փակեց Հայաստանի հետ սահմանը և  ղարաբաղյան հակամարտության հարցով աջակցում է Ադրբեջանին: Մյուս կողմից, Անկարայի կառավարությունը չի կարողանում Երևանի  պաշտոնյաներին համոզել չխոսել Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին: Հարկ է նշել, որ վերջին տարիներին,  հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների ջանքերը ձախողել են:

Չնայած այս ձախողումներին, որոշ երկրներ, ինչպես՝ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, կարծես, փորձում են օգտագործել ԱՄՆ-ի և Եվրամիության տարածքում հայկական լոբբիի դիրքն ու ազդեցությունը՝ Թուրքիայի դեմ:

Այս կապակցությամբ և Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարի Երևան կատարելիք այցից հետո, մայիսին Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու մասին համաձայնագիր է ստորագրվել:

Այդ մասին լրագրողներին  տված հարցազրույցում, ռազմական և քաղաքական փորձագետ Իգոր Գանկրատենկոն ասել է, որ արաբական կոալիցիայի համար, Հայաստանը չի համարվում ռազմական և ռազմավարական կարևոր գործընկեր Թուրքիայի դեմ, սակայն Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները մտադիր են հայկական լոբբին օգտագործել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում իրենց նպատակներին հասնելու համար:  Ուստի նրանք տնտեսական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին:

Հաշվի առնելով Թուրքիայի լարված հարաբերությունները տարածաշրջանի մի շարք երկրների հետ և արաբական որոշ կառավարությունների կողմից  այդ երկրի վրա ճնշման գործադրումը, թվում է, որ Անկարայի կառավարության պաշտոնյաները, կարծես թե, այլ ելք չունեն, քան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Հարկ է նշել նաև, որ Պարսից ծոցի արաբական հետադեմ պետությունները պատրաստ են աջակցությունց ուցաբերել Հայաստանին՝ իրենց հակաթուրքական նպատակներին հասնելու համար: