Մամուլի տեսություն 30.08.2019
ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատարաը հայտարարել է, որ ՀԳՀԾ-ն չպետք է զոհաբերվի Իրանի հետ նոր գործարքին և պետք է պահպանվի
Իրան օրաթերթ
«Դարի գործարք» նախագծի ներկայացումը կրկին հետաձգվեց
Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշել է հետաձգել «Դարի գործարք» նախագծի ներկայացումը:
Ջեյսոն Գրինբլաթը, Թուիթերում արած գրառման մեջ նշել է. «Որոշեցինք նախագիծը կամ դրա մի մասը, չներկայացնել Սիոնիստական ռեժիմի Քնեսեթի սեպտեմբերի 17-ին կայանալիք ընտրություններից առաջ»:
Միևնույն ժամանակ, Սիոնիստական հեռուստտեսության 4-րդ ալիքը, հղում անելով Սպիտակ Տան մի աղբյուրի, հայտարարել է, որ նախագծի քաղաքական մասը չի ներկայացվելու Քնեսեթի ընտրություններից առաջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նախորդ երկուշաբթի հայտարարել էր, որ հնարավոր է Քնեսեթի ընտրություններից առաջ ներկայացնի իր խաղաղության ծրագիրը:
Ջամե Ջամ օրաթերթ
Ամաոզնի հրդեհն աղտոտել է երկրի մթնոլորտը
Ամազոնի հրդեհների հետևանքով, մեծ քանակությամբ ածխաթթու գազ է արտանետվել երկրի մթնոլորտ:
Այս քանակությամբ ածխածնի երկօքսիդի արտանետման արդյունքում, ածխաթթու գազը մի քանի շաբաթ կմնա մթնոլորտում:
Ամազոնի հրդեհներն այս տարի աննախադեպ լայն շրջանակ են ընդգրկել: Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների կենտրոնի տվյալներով, մինչ օրս Ամազոնի անտառներում գրանցվել է 72 843 հրդեհ:
ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ որոշ շրջաններում ածխաթթու գազի մակարդակը հասել է 160 ppbv- ի և դրա ցնդելու համար անհրաժեշտ է մոտ մեկ ամիս:
Հարկ է նշել, որ աղտոտված գազերը երկրի մթնոլորտում մնում են մեկ ամիս:
Էթեմադ օրաթերթ
ԱՄԷ-ն օդային հարված է հասցրել Սաուդյան Արաբիայի հովանավորած ուժերին
ԱՄԷ-ի կործանիչները, Ադենի մերձակայքում, հարձակում են իրականացրել Եմենի տապալված կառավարությանը հավատարիմ ուժերի դեմ:
Ալ Ջազիրան հաղորդել է, որ ԱՄԷ-ի գրոհայիններն Ադեն քաղաքի մուտքի մոտ հարձակում են իրականացրել Եմենի տապալված նախագահ Մանսուր Հադիի ուժերի դիրքերի դեմ:
Ռոյտերզի հաղորդման համաձայն, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդոլազիզը զայրացած է Եմենի վերջին իրադարձություններից:
Փորձագետները համոզված են, որ Սաուդյան Արաբիայի թագավորի գործողությունները վկայում են Ռիադի ու Աբու Դաբիի միջև առաջացած տարաձայնությունների մասին:
Համշահրի օրաթերթ
Եվրոպան դեմ է Իրանի հետ նոր համաձայնություն ստորագրելու ԱՄՆ-ի ջանքերին
Հինգշաբթի օրը, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն, քննդատել է Իրանի հետ նոր համաձայնություն կնքելուն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը, հայտարարելով, որ ՀԳՀՆ-ն չպետք է զոհաբերվի Իրանի հետ նոր համաձայնությանը:
Associated Press-ի հաղորդման համաձայն, Ֆեդերիկա Մոգերինին ասել է. «ՀԳՀԾ-ն չպետք է զոհաբերվի Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու ԱՄՆ-ի քայլերին»:
Նա հավելել է. «2015թ կնքված միջուկային համաձայնագիը ՄԱԿ-ի ԱԽ կղմից վավերացված և բազմակողմանի փաստաթուղթ է և այն պետք է ամբողջությամբ պահպանվի»:
armenpress.am
Սևանա լճում կիրականացվեն ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ
Կառավարությունն ընդունեց որոշում, որով կապահովվի Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների իրականացումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 2019 թ. այդ աշխատանքների իրականացման նպատակով անօդաչու թռչող սարքերի և արբանյակային պատկերների միջոցով քարտեզագրվել են ծովի մակարդակից մինչև 1901.5 մետր նիշն ընկած մաքրման ենթակա ամբողջ տարածքները:
Հիմք ընդունելով ժամանակից մեթոդներով իրականացված գնահատման արդյունքները՝ ընթացիկ տարվա համար վերանայվել են առաջնահերթ մաքրման ենթակա տարածքները. Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի (54,1 հա) և Ծովակի տեղամասի (12,7 հա) ջրածածկ, ճահճային և ցամաքային տարածքներում նախատեսված մաքրման փոխարեն կիրակացվի Վարդենիսի մասնաճյուղի Ծովակի տեղամասի 94 հա ճահճապատ և 4 հա ջրածածկ տարածքների մաքրում։ Այսպիսով՝ մաքրման աշխատանքներ կիրականացվեն 98 հա տարածքում՝ նախատեսված 66.8 հա փոխարեն: Բացի այդ, որոշմամբ նշված միջոցառման իրականացման նպատակով ՀՀ 2019թ. բյուջեով հատկացված 117062.0 հազ. դրամ գումարից գնումների շրջանակում կնքված պայմանագրերով տնտեսված 2590.7 հազ. դրամը կուղղվի կառավարության պահուստային ֆոնդ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշեց. «Այս նախագիծը շատ հատկանշական է: Տեսեք՝ հիմա քննարկում ենք և այս տարվա ընթացքում մի քանի անգամ քննարկել ենք, որ մենք մեր ծախսերը կարծես 100 տոկոսով չենք կարողանում իրականացնել, և եկամտային մասերում ունենք գերակատարումներ, ծախսային մասերում՝ թերակատարումներ: Իհարկե, մեծ հաշվով սա մի փաստ է, որը մեզ մտահոգում է, բայց կարծում եմ՝ այս կարգի նախագծերը նաև ցույց են տալիս այն ետնապատկերը, որում մենք այդ ամենն ունենում ենք: Տվյալ դեպքում մենք ունենք բյուջեից հատկացված գումար, այդ բյուջեից հատկացված գումարը նախատեսված էր իքս տարածք մաքրելու համար, բայց հիմա մեր կառավարության սեղանին նախագիծ է, որ այդ գումարով կարելի է մաքրել ավելի շատ տարածք և ինչ-որ գումար էլ վերադարձնել պահուստային ֆոնդ: Քանի որ առաջիկայում մենք էլի քննարկելու ենք, իմ գնահատականն այն է, որ մենք ծախսային մասերը թերակատարում ենք՝ նաև կոռուպցիոն սողանքները փակելու և փակվելու հետևանքով կամ արդյունքում: Իհարկե, սա իր հետ բերում է նաև պրոբլեմներ, բայց մեծ հաշվով խոսում է մեր համակարգի շատ լուրջ առողջացման պրոցեսի մասին: Մեծ հաշվով, որքան էլ տեղեկատվությունը վերլուծում եմ, ռիսկեր չեմ տեսնում, որովհետև կարծում եմ, որ այդ բոլոր ռիսկերը կառավարելի են, և մենք գնում ենք ճիշտ ճանապարհով: Այլ բան է, որ մենք մեր ծախսերի համակարգը, իրոք, պետք է շատ արդյունավետ դարձնենք՝ այնպես, որ մյուս տարվանից ընդհանրապես այդ կարգի խնդիր չունենանք»:
panorama.am
Չավուշօղլու. «Եթե չկարողանանք գնել F-35-ները, կփնտրենք այլ տարբերակներ»
Էստոնիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է ռազմական ինքնաթիռներ գնելու հարցում Թուրքիայի այլընտրանքային տարբերակների, ինչպես նաև՝ Ղրիմի հարցի մասին: Տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Չավուշօղլուն նախ նշել է, որ Թուրքիան ստիպված էր ձեռք բերել S-400-ները, ապա անդրադառնալով ամերիկյան կործանիչների հարցին՝ ասել է.
«Մենք F-35-ների ծրագրում ենք։ Այս օրերին ԱՄՆ-ն որոշ խնդիրներ է ստեղծում, սակայն մենք դեռևս 9 երկրների հետ այս ծրագրի մաս ենք կազմում։ Թուրքիան արտադրում է F-35-ների որոշ մասեր։ Ցանկանում ենք այդ կործանիչները գնել և դրա համար վճարել ենք 1.4 մլրդ դոլար։ Ի վերջո, մենք ռազմական կործանիչների կարիք ունենք։ Եթե չկարողանանք գնել F-35-ները, կփնտրենք այլ տարբերակներ, սակայն մենք դա չենք նախընտրում»։
Թուրքիայի արտգործանախարարը ասուլիսի ժամանակ մեկ անգամ ևս վերահստատել է Թուրքիայի դիրքորոշումն առ այն, որ Անկարան Ղրիմի կցումը Ռուսաստանին անեքսիա (բռնակցում) է համարում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը կասեցրել էր Թուրքիայի մասնակցությունը F-35-ների ծրագրում՝ ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։ Նախօրեին էլ ամերիկացի պաշտոնյաներից մեկը հայտարարել էր, որ F-35-ների ծրագրից Թուրքիային դուրս թողնելու գործընթացը կպահանջի 1 տարի։
Մյուս կողմից՝ Ռուսաստան կատարած այցի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հետաքրքրվել էր ռուսական արտադրության ռազմական ինքնաթիռներով և դրանք գնելու ցանկություն հայտնել, ինչին Վլադիմիր Պուտինը դրական պատասխան էր տվել։
tert.am
Մշակվող արդյունաբերությունում միտումները հուսադրող են. էկոնոմիկայի նախարար
Հուլիս ամսվա համար ունենք 19,5 տոկոս արտահանման աճ: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մինչև հունիսը, եթե հիշում եք, ունեինք արտահանման ծավալի զիջում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հիմա ունենք 3 տոկոսով ավել արտահանում, քան նախորդ տարի»,- ասաց նա՝ նշելով, թե չի կարող առայժմ ասել՝ կոնկրետ որ ոլորտներում են աճ արձանագրվում:
Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ ՊԵԿ տվյալները հուշում են, որ շարունակվում է աճը կոնյակի, ծխախոտի, շոկոլադի արտադրության ոլորտներում:
«Մշակվող արդյունաբերությունում միտումները հուսադրող են»,- նշեց նա:
Խոսելով երկնիշ տնտեսական աճի հնարավորության մասին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ վերջին 3 տարիներին չեն զարմանում, երբ տեսնում են 6-7 տոկոսանոց տնտեսական աճ. «Պետք է հիշենք, որ ամեն ինչ կախված է տնտեսության մեջ ներդրումների ծավալի աճից: Կառավարության ներկա ռազմավարական անելիքների շրջանակը, շեշտը լինելու է արտադրողականության բարձրացման ծրագրային աջակում»,- ասաց նախարարը:
Խաչատրյանը նշեց, որ կդժվարանա հիմա ասել, թե վերջին մեկ տարում որքան աշխատատեղ է բացվել:
Ինչ վերաբերում է ներդրումներին, նա նշեց. «Մակրոտեսանկյունից մենք գնվում ենք այն վիճակում, որը մեզ չի բավարարում: Մենք նախորդ տարվա արդյունքներով ունեցել ենք մոտ 17 տոկոս ներդրում հիմնական միջոցներում: Սա կայուն աճի համար բավարար մակարդակ չէ, պետք է ձգտել ցուցանիշը հասցնել 23 տոկոսի: Արտոնությունները, որ տրվում են, գործիքները, որոնք կիրառվում են արտադրողականության բարձրացման ուղղությամբ, հենց այդ նպատակին են ծառայում: Մենք պետք է աջակցենք, որ լավատեսորեն վերաբերվեն վաղվա օրվան, կատարեն ներդրումներ, արդարանան հույսերը»: