Իրանագետ. «Իրան-ԱՄՆ պատերազմական գործողությունների հեռանկարն անիրատեսական է»
Օգոստոս 31, 2019 06:59 Asia/Tehran
Միացյալ Նահանգների ու Իրանի հարաբերություններում առաջընթաց չի լինի, եթե Վաշինգտոնը չվերացնի հակաիրանական պատժամիջոցները՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Անդրադառնալով Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ Մեծ յոթնյակի գագաթնաժողով այցին՝ Ռոհանին միաժամանակ նշել է, որ Թեհրանը պետք է օգտագործի ցանկացած միջոց ՝ «հանուն երկրի ազգային շահերի»:
Ինչ վերաբերում է ամերիկյան կողմին, ըստ փորձագետների, Իրանի հետ բանակցություններ սկսելու վերաբերյալ հայտարարություններով նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է ընտրություններից առաջ գործընթացը ծառայեցնել ներքաղաքական օրակագին։ Իսկ Իրանում սա լավ են հասկանում։