Զարիֆ.«Իրանը ՀԳՀԾ-ի մյուս անդամներին հավասար հավատարիմ է մնալու համաձայնագրին»
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասում է.««Իրանը հավատարիմ կմնա միջուկային համաձայնագրին այնքան, որքան Եվրոպան է հավատարիմ մնալու»:
Ուրբաթ օրը հրապարակված Մալայզիայի Բերնամա լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, Զարիֆն ասել է.Եթե 4+1 խմբի անդամ երկրներն իրենց պարտավորություններին հավատարիմ մնալու համար ԱՄՆ-ի հետ գործարքի մեջ մտնելու կարիք ունեն, դա իրենց գործն է և Իրանը ոչ մի դեր չունի այդ հարցում»:
Նա նշել է.«Մենք ավելի քան երկու տարի հանգամանալի բանակցություններ վարեցինք Միացյալ Նահանգների հետ և արդյունքի հասանք... Արդյունքը եղավ 159 էջանոց լուրջ համաձայնագիրը, որն ընդգրկում է միջուկային հարցի և Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների բոլոր կողմերը»:
Զարիֆը հստակեցրել է.«Չնայած ՀԳՀԾ-ին Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի հավատարմությանը, միջուկային համաձայնագրի մյուս կողմերի հավատարմությունը նկատելի չէ: Այլ խոսքով, նրանք այս միջուկային համաձայնագրին հավատարիմ մնալու քաղաքական կամք չունեն»:
Ուրբաթ օրը հրապարակվել է ՀԳՀԾ-ի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի ժամանակավոր գլխավոր քարտուղարի 16-րդ զեկույցը, որում այս անգամ ևս ինչպես նախորդ 15 զեկույցներում, հաստատվել է Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին:
ԱՄՆ-ն մեկ տարի առաջ միակողմանիորեն դուրս եկավ միջուկային համաձայնագրից և Թեհրանի նկատմամբ ճնշման քաղաքականություն որդեգրելով, հույս ուներ, որ կկարողանա Իրանին պարտադրել նորից բանակցություններ անցկացնել նոր համաձայնագիր կնքելու համար, սակայն այդ երկրին չհաջողվեց հասնել իր նպատակին:
ԱՄՆ նախկին նախագահի խորհրդական Դենիս Ռասը իր հեղինակած հոդվածում անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի ներկա կառավարության վարած քաղաքականությանը գրել է.«Իրողությունները չեն համապատասխանում Թրամփի այն մտքերին, որի համաձայն, առավելագույն ճնշման քաղաքականությունը ազդեցիկ է եղել»:
«Վաշինգտոն Պոստ» թերթում հրապարակված հոդվածում Ռասը նշել է.«Պամտությունը մեզ ասում է, որ պատժամիջոցներով հնարավոր չէ Իրանին պարտադրել փոխել իր վարքագիծը»:
Մաքսիմալիստական սպասելիքները,այդ թվում Իրանի հրթիռային պաշտպանության կարողության նման հարցերի շուրջ բանակցություն վարելու ակնկալիքը, ցույց են տալիս,որ ԱՄՆ-ն և որոշ եվրոպական երկրները այնպիսի տարբերակներ են առաջ քաշում,որոնք ՀԳՀԾ-ի շրջանակից դուրս են:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենենին վերջերս ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ասել է.«Իրանի պարտավորությունների կրճատման գործընթացը շարունակվելու է»:
Ներկայումս ,այն դեպքում երբ ընդամենն ավելի քիչ քան մեկ շաբաթ է մնացել ՀԳՀԾ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները կրճատելու Իրանի երրորդ քայլը մեկնարկելու 60-օրյա ժամկետի ավարտին, Զարիֆի հայտարարությունն վկայում է ՀԳՀԾ-ի պարտավորությունների շրջանակում Եվրոպայի անգործունակության դիմաց Իրանի գործնական քայլի իրականացման մասին: Իհարկե Իրանը չի փակել բազմակողմանի գործակցության ու բանակցության դուռը: Իրանի ԱԳ նախարարը Եվրոպական ու ասիական երկրների հետ խորհրդակցությունները շարունակելու շրջանակում առաջիկա շաբաթ Մոսկվայում հանդիպելու է իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ՝ ՀԳՀԾ-ի հետ կապված վերջին իրադարձությունների շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով:
ՀԳՀԾ-ն այժմ դարձել է փորձաքար Եվրոպայի հեղինակությունն ստուգելու համար: Ծանր փորձություն է սպասվում Եվրոպային: Նա պետք է ընտրություն կատարի իր անկախության ու կամքի և ԱՄՆ-ին միակողմանիորեն հետևելու միջև: