Իսրայելի դեմ Լիբանանի Հեզբոլլահի ռազմավարության չորս առանձնահատկությունները՝ Սեյեդ Հասան Նասրալլայի տեսանկյունից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111053-Իսրայելի_դեմ_Լիբանանի_Հեզբոլլահի_ռազմավարության_չորս_առանձնահատկությունները_Սեյեդ_Հասան_Նասրալլայի_տեսանկյունից
Իմամ Հոսեյնի սգո օրերի և մոհարամ ամսվա առիթով ունեցած ելույթում, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը մեկ անգամ ևս ընդգծել է, Դիմադրությունը պատասխանելու է Լիբանանի տարածքի դեմ Իսրայելի կատարած ոտնձգություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2019 09:29 Asia/Tehran
  • Իսրայելի դեմ Լիբանանի Հեզբոլլահի ռազմավարության չորս առանձնահատկությունները՝ Սեյեդ Հասան Նասրալլայի տեսանկյունից

Իմամ Հոսեյնի սգո օրերի և մոհարամ ամսվա առիթով ունեցած ելույթում, Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրոլլահը մեկ անգամ ևս ընդգծել է, Դիմադրությունը պատասխանելու է Լիբանանի տարածքի դեմ Իսրայելի կատարած ոտնձգություններին:

Սեյեդ Հասան Նասրոլլահը երկրորդ անգամ է հակադարձում վերջին շաբաթների ընթացքում Դիմադրության առանցքի և Լիբանանի դեմ Իսրայելի կատարած ոտնձգություններին: Նրա հայտարարություններում ընդգծվել են մի շարք ռազմավարական առանձնահատկություններ:

Առաջին առանձնահատկությունը Սիոնիստական ռեժիմին սպասողական վիճակում թողնելն է: Հասան Նասրոլլահը հատարարել է, որ հակադարձելու է Իսրայելի ոճրագործություններին, սակայն չի նշել՝  երբ: Այս հայտարարությունը սարսափեցրել է Սիոնիստական ռեժիմին: Լիբանանի հետ սահմանային շրջաններում, Սիոնսիտական ռեժիմի զորուժը մարտական պատրաստ վիճակի է բերվել և սպասում է Հեզոլլահի պատասխան գործողություններին: Սիոնիստական Եդիոթ Ահարոնոթ օրաթերթը գրել է.«Իսրայելը չեղյալ է հայտարարել հյուսիսային հրամանատարության գումարտակներում զորայիններին դուսր գնալու համար տրամադրված դուրս  արտոնությունները և նրանք իրավունք չունեն լքել Լիբանանի սահմանների մոտակայքում գտնվող  ճամբարները:

Վերլուծաբաններն Իսրայելի դեմ Հեզբոլլահի այս ռազմավարությունը  «սպանող սպասում» են բնութագրել:

Երկրորդ առանձնահատկությունը վճռականությունն է, որն ընդգծվել է Սեյեդ Հասան Նասրոլլահի ելույթում: Այդ վճռականությունը ցուցադրվել է մեկ նախադասությամբ՝ «Դիմադրության պատասխանն այս անգամ չի սահմանափակվելու Շաբաայի շրջանով և կարող է ուղղված լինել Լիբանանի ցանկացած շրջանի դեմ»: Նասրոլլահը նաև ասել է.«Սիոնիստական ռեժիմի ագրեսիային պատասխանն անխուսափելի է, և մենք այլևս չենք հանդուրժելու այդ ռեժիմի ոտնձգությունները»:

Երրորդ առանձնահատկությունը հանկարծակիի բերելն է: Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը ոչ միայն չի հայտարարել, թե երբ են խմբավորման ուժերը պատասխանելու Իսրայելին, այլև չի նշել հարձակման վայրը: Այդպիսով Իսրայելն էլ ավելի է սարսափել, որովհետև ռեժիմը 2006թ.  33-օրյա պատերազմում հանկարծակի գալով, պարտություն էր կրել Հեբոլլահից: Անցած գիշեր, Սեյեդ Հասան Նասրոլլահն իր ելույթում ասել է.«Իսրայելի ոտնձգություններին Դիմադրության պատասխանի մասին մանրամասներ ներկայացնելու պատճառ չկա: Մեզ մեզ համար շատ կարևոր է թշնամու անորոշության մեջ պահելը»:

Չորրորդ առանձնահատկությունը լուսաբանումն է: Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղարը մի կողմից մերժում է դիպուկահար հրթիռներ արտադրելու օբյեկտ ունենալու մասին Սիոնիստական ռեժիմի հայտարարությունը և մյուս կողմից իսրայելցիներին այն պատգամն է փոխանցում, որ Բենիամին Նեթանյահուն սեպտեմբերի 17-ի ընտրություններից առաջ, կեղծ հայտարարություններ է անում: Թեև Նասրոլլահն ընդգծում է, որ Լիբանանի Հեզբոլլահը դիպուկահար հրթիռներ արտադրելու օբյեկտ չունի, սակայն ունի բավարար չափով դիպուկահար հրթիռներ:

Սեյեդ Հասան Նասրոլլահի այս խոհեմ արձագանքը անորոշության է մատնել Սիոնիստական ռեժիմին: