Հայաստանը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111084-Հայաստանը_կարևորել_է_Իրանի_հետ_հարաբերությունների_ընդլայնումը
Չնայած ԱՄՆ-ի և որոշ Արևմտյան պետությունների ճնշումներին և տարածաշրջանում ու աշխարհում Թեհրանին մեկուսացնելու բազմակողմանի ջանքերին, ՀՀ պաշտոնատարները կարևորում են ԻԻՀ հետ հարաբերությունների ընդլայնումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2019 08:44 Asia/Tehran
  • Հայաստանը կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը

Չնայած ԱՄՆ-ի և որոշ Արևմտյան պետությունների ճնշումներին և տարածաշրջանում ու աշխարհում Թեհրանին մեկուսացնելու բազմակողմանի ջանքերին, ՀՀ պաշտոնատարները կարևորում են ԻԻՀ հետ հարաբերությունների ընդլայնումը:

Անդրադառնալով հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ-ի նիստում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի ներկայությանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը ձգտում է իրականացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ նախկինում համաձայնեցված նախագծերը:

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ Իրանի դեմ  ԱՄՆ ասհմանած պատժամիջոցները չեն կարող ազդել  Երևան-Թեհրան հարաբերությունների վրա, շեշտելով, որ իր երկրի համար մեծ նշանակություն ունեն Իրանի հետ հարաբերությունները:

Անցած մարտին, Բրյուսելում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նիստում ունեցած ելույթում, Փաշինյանն ասել էր, որ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները բացասաբար են ազդում Հայաստանի տնտեսության վրա և պետք է շուտափույթ չեղարկել այդ պատժամիջոցները:

ՀՀ վարչապետն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ ավելի վաղ, իրանցի պաշտոնատարները պատրաստակամություն էին հայտնել տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում համագործակցել Հայաստանի հետ և իրագործել Հայաստանի հետ համաձայնությունները: 

Իրան-Հայաստան երկկողմ համաձայնությունները վկայում են այն մասին, որ երկու երկիրը պատրաստ են բոլոր ոլորտներում ընդլայնել համագործակցությունները և այդ ուղղությամբ ոչ մի սահմանափակում չկա: Այդ իսկ պատճառով պետք է ասել, որ Հայաստանը Կովկասի տարածաշրջանում Իրանի առևտրային գործընկերներից է համարվում և տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններում հավասարակշռություն ստեղծելու և տնտեսական զարգացման համար Թեհրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանին և նրա աջակցության է ձգտում: Հայաստանը ճանապարհ է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում Իրանին նոր շուկաների կապելու համար: Անկասկած երկու երկրի հարաբերությունները չափազանց կարևոր դերակատարություն ունեն կովկասի տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար: Հատկապես վերջին տարիներին, այս հարաբերությունների շնորհիվ չի սրվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը: Իրանն ու Հայաստանը բազում հնարավորություններ ունեն երկկողմ համագործակցությունների համար: Իրանի տնտեսական կառուցվածքները բազում հնարավորություն են ընձեռում կողմերին համագործակցությունների ընդլայնման համար:

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով ՀՀ պաշտոնատարների ցանկությունը, հատկապես Եվրասիական տնտեսական միության շրջանակում Իրանի հետ համագործակցությունների ընդլայնման համար, պետք է ասել, որ Հայաստանը ցամաքային սահման և ազատ գոտիներ ունենալով, կարող է ամենակարճ ու ամենաապահով ճանապարհը լինել Սև ծովի և Պարսից ծոցի նավահանգիստների միջև: Այդ մոտեցմամբ, Իրանն ու Հայաստանն առաջին քայլում կարող են  օրակարգի մեջ դնել Բանդար Աբբասից Վրաստանի Փոթի նավահանգիստ բեռնափոխադրման ոլորտում համագործակցությունը: