Իրան-Ռուսաստան համաձայնությունները. Պարսից ծոցում անվտանգության երաշխավորում և առևտրային հարաբերությունների ընդլայնում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111122-Իրան_Ռուսաստան_համաձայնությունները._Պարսից_ծոցում_անվտանգության_երաշխավորում_և_առևտրային_հարաբերությունների_ընդլայնում
Երկուշաբթի օրը, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Մոսկվայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է երկու երկրի միջև համապարփակ համաձայնությունների ձեռքբերման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2019 08:33 Asia/Tehran
  • Իրան-Ռուսաստան համաձայնությունները. Պարսից ծոցում անվտանգության երաշխավորում և առևտրային հարաբերությունների ընդլայնում

Երկուշաբթի օրը, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ Մոսկվայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է երկու երկրի միջև համապարփակ համաձայնությունների ձեռքբերման մասին:

Անդրադառնալով Իրանի և Ռուսաստանի օրակարգում դրված հարցերի շուրջ Զարիֆի հետ բանակցություններին, Լավրովն ասել .«Իրանն ու Ռուսաստանը համոզված են, որ  տարածաշրջանի անվտանգության ապահովումը բխում է բոլորի շահերից: Այդ հարցում Իրանն ու Ռուսաստանը հստակ ու թափանցիկ քայլեր են մշակել, որտեղ հաշվի են առնվել բոլոր կողմերի շահերը»:

Կողմերը կարևորել են քաղաքական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը: Նաև հավաստիացրել են, որ ընդլայնելու են առևտրային համագործակցության ուղիները:

ՀԳՀԾ-ի համաձայնության մասին ևս կողմերն ընդգծել են, որ հարգելու են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից վավերացված այս համաձայնության կետերը:

Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում, նշելով, որ անցած մեկ տարում ԱՄՆ-ը փորձել է խափանել միջազգային միջուկային համաձայնությունը, Զարիֆն ասել է.«Գիտակցելով ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը, Իրանը հանդուրժողականություն ու տոկունություն է դրսևորել, սակայն ցավոք Եվրամիությունը և միջազգային շրջանակները չեն կարողացել դիմակայել ԱՄՆ-ի ճնշումներին:

Անդրադառնալով ՀԳՀԾ-ի համաձայնության 26-րդ և 36-րդ կետերին, Իրանի արտգործնախարարն ասել է.«Եվրոպացիների ոկղմից համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում, Իրանն իրագործելու երրորդ քայլը»:

Անցած մեկ տարում ՀԳՀԾ-ի իրագործման հարցում ԱՄՆ-ի և որոշ եվրոպական պետությունների խափանարարությունների պատճառով, տուժել է Իրանի և Իրանի հետ առաևտրային հարաբերություններ իրականացնող երկրների տնտեսությունը:

Նման պայմաններում ԱՄՆ-ի քաղաքականություններին դիմակայելու ճանապարհը հաղորդագրություն տարածելը չէ, որովհետև ԱՄՆ-ի կամայականություններին ու պատժամիջոցներին ընդդիմացող երկրները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն:

Անվտանգության հարցերում վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը, Աֆղանստանի դեմ հարձակումը, Իրաքին, Սիրիային ու Եմենին պատերազմ ու ահաբեկչություն պարտադրելը, տարածաշրջանում անապահովության գլխավոր գործոններն են եղել: Այդ անապահովություններին դիմակայելու համար հարկավոր է ամրապնդել տարածաշրջանային ռազմավարական համագործակցությունը: Իրականում տարածաշրջանում ԱՄՆ-ի լարվածություն առաջացնող կամայական քայլերն ավելի մեծ դրդապատճառ են համարվում ռազմավարական համագործակցություններն ընդլայնելու համար, որոնք անշուշտ տարածաշրջանում հավաքական անվտանգության ու խաղաղության օգտին են լինելու: Իրանի ու Ռուսաստանի միջև կայացած համաձայնությունները ևս պետք է այդ ուղղությամբ գնահատել: