Samsung-ը ծալովի Էկրանով նոր սմարթֆոն Է մշակում. Bloomberg
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111140-samsung_ը_ծալովի_Էկրանով_նոր_սմարթֆոն_Է_մշակում._bloomberg
Samsung Electronics Co. հարավկորեական կորպորացիան ձեռնամուխ Է եղել իր արտադրանքների շարքում ծալովի Էկրանով երկրորդ սմարթֆոնի ստեղծման աշխատանքին: Ծալված նոր սարքը կունենա քառակուսու տեսք՝ դիսփլեյով դեպի ներս, պարզաբանել Է Bloomberg-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2019 03:15 Asia/Tehran
  • Samsung-ը ծալովի Էկրանով նոր սմարթֆոն Է մշակում. Bloomberg

Samsung Electronics Co. հարավկորեական կորպորացիան ձեռնամուխ Է եղել իր արտադրանքների շարքում ծալովի Էկրանով երկրորդ սմարթֆոնի ստեղծման աշխատանքին: Ծալված նոր սարքը կունենա քառակուսու տեսք՝ դիսփլեյով դեպի ներս, պարզաբանել Է Bloomberg-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գործակալությանը հայտնի Է դարձել նոր սմարթֆոնի մշակմանը ծանոթ աղբյուրներից, ընկերությունը պլանավորում Է սարքի շնորհանդեսն անցկացնել 2020 թվականի առաջին կիսամյակում: Այս սարքում կորպորացիան ցանկանում Է միավորել ժամանակակից տեխնոլոգիաները եւ այսպես կոչված ծալովի հեռախոսների դիզայնը, նշում Է Bloomberg-ը: Սմարթֆոնի Էկրանի անկյունագիծը կկազմի 6,7 դյույմ: Bloomberg-ի զրուցակիցները նաեւ պնդում են, որ Samsung-ը պլանավորում Է նոր սարքն ավելի մատչելի դարձնել գնի առումով եւ ավելի բարակ, քան ընկերության մյուս ճկուն սմարթֆոնը՝ Galaxy Fold-ը, որը ներկայացվել Է 2019 թվականին:Նաեւ հայտնի Է, որ սարքը ֆրոնտալ խցիկով կհանդերձեն Էկրանի վերին մասում, ինչպեսSamsung Galaxy Note10-ինն Է, ինչպես նաեւ երկու հիմնական խցիկով: Բուն ընկերությունում հրաժարվել են Bloomberg-ին մեկնաբանել այն արտադրանքների մշակման վերաբերյալ տեղեկատվությունը, որոնց թողարկումը դեռեւս ազդարարված չԷ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: