ԱՄՆ_ի պատժամիջոցները՝ Իրանի ավիատիեզերական ոլորտի կազմակերպությունների նկատմամբ
Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում, ԱՄՆ-ը Իրանի նկատմամբ կիրառում է առավելագույն ճնշման քաղաքականություն: Այդ շրջանակում, Վաշինգտոնն Իրանի դեմ կիրառել է տարբեր պատժամիջոցներ, իսկ ՀԳՀԾ-ից դուրս գալուց հետո, պատժամիջոցները դարձան Թրամփի հակաիրանական քաղաքականության առանցքը:
Այս պատժամիջոցները բազմակողմ են: Թրամփի կառավարությունը փորձում է պատժամիջոցի ենթարկել Իրանի բոլոր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, արդյունաբերական ու տեխնոլոգիական ոլորտները: Եվ այս շրջանակներում, ԱՄՆ գանձապետական դեպարտամենտը, Իրանի ավիատիեզերական ոլորտի երեք ընկերությունների անունը ներառել է պատժամիջոցների ցանկում: Երեքշաբթի օրը, դեպարտամենտը հայտարարել է, որ Իրանի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի, Տիեզերական գործակալության և Տիեզերական հետազոտությունների կենտրոնի անունները ներառվել են պատժամիջոցների ցանկում:
Այս հայտարարությունից հետո, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց. «ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիատիեզերական ծրագրի դեմ, քանի որ Թեհրանը օգտվում է տիեզերական ծրագրից՝ իր հրթիռային ծրագիրը զարգացնելու համար»:
ԱՄՆ-ի իրական նպատակն Իրանի հրթիռային ծրագրի և արբանյակային հրթռիների արտադրության ոլորտների զարգացումը կանխելն է:
ԻԻՀ հրթիռային ծրագրի կարևոր բաժիններից մեկն արբանյակային հրթիռների նախագծումն է, ինչն ուղղված է Իրանի տիեզերական կարողությունների մեծացմանը: Հաշվի առնելով ներկա դարում արբանյակների կարևոր դերը հեռահաղորդակցության, հետախուզության, վերահսկողության, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում, Իրանը վճռակամ է զարգացնելու իր տեխնիկական ենթակառուցվածքները և այս ոլորտում մեծ առաջընթաց է արձանագրել: Այս փաստն անընդունելի է ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի համար և Վաշինգտոնն անում է ամեն ինչ, որպեսզի Իրանին թույլ չտա ավիատիեզերական ոլորտում առաջընթաց արձանագրել:
Իրանի ավիատիեզերական ոլորտը հենված է ներքին կարողությունների վրա և շարունակում է զարգանալ, չնայած պատժամիջոցներին: Հետևաբար, ԱՄՆ-ի ճնշումներն ու պատժամիջոցները չեն կարող լուրջ խնդիրներ առաջացնել այս ոլորտի համար:
Թրամփի կառավարությունը հույս ուներ, որ Իրանի վրա առավելագույն ճնշում բանեցնելով, կկարողանա Թեհրանին բերել բանակցության սեղանին և ընդունել Մայք Պոմպեոյի առաջարկած 12 պահանջները: Սակայն սեփական շահերն ու իրավունքները պաշտպանելու Իրանի դիրքոշորումը, Վաշինգտոնին հասկացրեց, որ առավելագույն ճնշման քաղաքականությունն արդյունք չի ունենա: Եվ չնայած ԱՄՆ-ի աննախադեպ պատժամիջոցներին, Իրանը հայտարարում է, որ երբեք բանակցություն չի վարի միջազգային պայմանագրերը խախտող երկրի հետ: