Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ եռակողմ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111239-Ադրբեջանի_Թուրքիայի_և_Վրաստանի_համատեղ_եռակողմ_զորավարժությունը
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2019 13:26 Asia/Tehran
  • Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի համատեղ եռակողմ զորավարժությունը

Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ին մեկնարկած քառօրյա զորավարժության նպատակն է բարձրացնել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈՒ-երի կարողությունը տնտեսական համատեղ նախագծերի անվտանգության ապահովման գործում:

Ադրբեջանի Հանրապետության անկախությունից անցել է 28 տարի և այն ժամանակվանից, այդ երկիրը  պատերազմի մեջ է Հայաստանի հետ: Պատերազմի ժամանակ Բաքվի քաղաքական գործիչները կորցրել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Հետևաբար, Ադրբեջանի զորքերի մասնակցությունն այս զորավարժություններին կարող է վտանգ ներկայացնել Հայաստանի համար: Վրաստանը նույնպես Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների անջատողական ճգնաժամի պատճառով, մասնակցելով այս զորավարժություններին, կարող է սպառնալիք ներկայացնել Ռուսաստանի համար:

2008-ին Վրաստան բանակի այս երկու անկախ տարածքը մուտք գործելուց հետո, Ռուսաստանի զորքերը ներքաշվում են Վրաստանի հետ անցանկալի պատերազմի մեջ :

Այս պատերազմը հանգեցրեց Վրաստանի կենտրոնական կառավարությունից այս երկու շրջանների ամբողջական անջատմանը, և Հարավային Կովկասի  այս երկիրը մեծ վնասներ  կրեց: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը և աշխարհի մի շարք այլ երկրներ, ճանաչել են այս երկու տարածաշրջանների անկախությունը:

Հաշվի առնելով այս փաստերը, իրենց զորուժը պատրաստ վիճակում պահելու Ադրբեջանի և Վրաստանի ջանքերը բնական են: Այնուամենայնիվ, թվում է, որ այս զորավարժություններին մասնակցելով, Թուրքիան այլ նպատակներ է հետապնդում: Տարվա ընթացքում Ադրբեջանը մի շարք համատեղ զորավարժանքներ է անցկացնում Թուրքիայի հետ: Հայկական կողմը կոշտ արձագանքեց երկու երկրների համատեղ զորավարժություններին, որ անցկացվեցին 2017 թ.-ին :

Զորավարժությունների ընթացքում թուրքական զորամասի հրամանատար և ռազմական փորձագետ Հաքան Աչիղգոզն ասեկ է.«Այս զորավարժությունների փորձը դրական կանդրադառնա Ադրբեջանի և Թուրքիայի զորքերի հետագա գործնական ծրագրերի վրա»:

Մասնագետների կարծիքով, այս զորավարությունների անցկացումը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին:

Մասնավորապես, նման գործողությունները կարող են հրահրել հայկական կողմին, որը պատերազմի մեջ է Ադրբեջանի Հանրապետության հետ: Հատկապես, նման գործողությունները կարող են հրահրել հայկական կողմին, որը պատերազմի մեջ է Ադրբեջանի Հանրապետության հետ:

Այնուամենայնիվ,    զորավարժությունից հետո Թուրքիան պարզապես կհասնի Ադրբեջանում իր նպատակներն ու պահանջներին: Թուրքիան ցանկանում է ռազմական ներկայություն ունենալ Ադրբեջանում կամ Հարավային Կովկասում ստեղծել ռազմակայան:

Անկասկած, Թուրքիան փորձում է Ադրբեջանի և  Հայաստանի միջև ռազմական բախումը օգտագործել Ադրբեջանում իր ռազմական ներկայությունը հաստատելու համար :

Փաստորեն, Բաքվի կառավարության ղեկավարները փնտրում են փրկարարի՝ Ադրբեջանի հողերը վերադարձնելու համար: Թուրքիան այս առումով կարծես թե լավ տարբերակ չէ Ադրբեջանի համար: