ԱՄՆ-ը Հյուսիսային Կորեային կոչ է արել շարունակել միջուկային բանակցությունները
Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչն այդ երկրին կոչ է արել չխոչընդոտել միջուկային բանակցությունների վերսկսմանը:
Անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հետ ԱՄՆ միջուկային բանակցություններում ստեղծված փակուղուն,՝ Ստեֆան Բիգենն ասել է, որ եթե Հյուսիսային Կորեան ցանկանում է հաջողության հասնել, պետք է հրաժարվի բանակցային գործընթացին խոչընդոտելու ջանքերից և փոխարենը փորձի ստեղծել համագործակցության երկարատև հնարավորություններ:
ԱՄՆ-ը այն պայմաններում է Հյուսիսային Կորեային կոչ անում շարունակել միջուկային բանակցությունները, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի, Փխենյանը խոստացել է ձեռնարկել միջուկային ամբողջական զինաթափումը և Միացյալ Նահանգները անվտանգության երաշխիքներ տրամադրեց Հյուսիսային Կորեային:
2019 թվականի փետրվարին Վիետնամի Հանոյում ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև տեղի ունեցած բանակցությունների երկրորդ փուլի ձախողումից հետո, երկու երկրների միջև բանակցությունները դադարեցվել են:
Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև տեղի ունեցած երկու բանակցություններից հետո, Վաշինգտոնի և Փհենյանի միջուկային բանակցությունները դադարեցվել են ԱՄՆ նախագահի ընչաքաղցության պատճառով: Այս խնդիրը մտահոգել է Չինաստանին, ճապոնիային և Հարավային Կորեային:
Սպիտակ տան կողմից, Սինգապուրում ԱՄՆ-Հյուսիսային Կորեա բանակցությունների առաջին փուլի անվտանգության երաշխիքների պարտավորությունների խախտումը, Կորեական թերակղզում Վաշինգտոնի սադրիչ գործողությունների շարունակությունը, hամատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև զենքի ու զինտեխնիկայի վաճառքը Հարավային Կորեային, հանգեցրել են նրան, որ Փխենյանի պաշտոնյաները հրաժարվել են շարունակել Միացյալ Նահանգների հետ միջուկային բանակցությունները :
Փխենյանը դժգոհություն հայտնելով ԱՄՆ-ի խափանարար քայլերին վերջերս վերսկսել է իր միջուկային փորձարկումները Հյուսիսային կորեայի առաջնորդն մինչև 2019 թվականը ժամկետ է որոշել ԱՄՆ-ի համար բանակցությունները փակուղուց հանելու համար:
Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի կեղծ հայտարարությունները միայն պատրվակ է կոծկելու Սպիտակ տան սադրիչ քայլերը, որը ուղղված է խափանել դիվանագիտական միջոցով երկու երկրի միջև հարցերը լուծելու և Կորեական թերակղզու ապառազմականացման ջանքերի դեմ:
ԱՄՆ-ի կառավարությունը փորձում է Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում ամենաշատ արտոնությունը կորզել այդ երկրից, սակայն նման մոտեցումը երկրորդ փուլի բանակցություններից և Հյուսիսային Կորեայի դեմ սահմանված նոր պատժամիջոցներից հետո վկայում է, որ Վաշինգտոնի ծրագիրը բանակցություններում արտոնություն-արտոնության դիմաց չէ և ԱՄՆ-ը փորձում է Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելով, հասնել իր նպատակներին:
Հենց այդ պատճառով, Հյուսիսային Կորան դադարեցրել է բանակցություններն ԱՄՆ-ի հետ և փորձում է վերսկսել կանխարգելիչ գործողությունները ԱՄՆ-ի նկատմամբ՝ իր ազգային շահերը պաշտպանելու համար: