Առանց Ջոն Բոլթոնի Բենիամին Նեթանյահուի դժվար օրերը
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր քաղաքական ճակատագրի զգայուն օրերն է ապրում:
Այս զգայնությունը այն պատճառով է, որ Ջոն Բոլթնի պաշտոնից հեռացմամբ Բին Սալմանից, Բին Զայեդից, Բոլթոնից ու Բենիամին Նեթանյահուից կազմվախ Բ խումբը խստորեն սասանվել է: Մյուս կողմից շուրջ երկու շաբաթ հետո անցկացվելու է Իսրայելի պառլամենտական ընտրությունները և Նեթանյահույին մտահոգում է այն, որ ինքը նույնպես Բոլթոնի նման ճակատագիր կունենա և մի կողմ դրվի օկուպացված տարածքների ժողովրդի կողմից:
Նախատեսված է, որ վերջին 6 ամիսների ընթացքում Իսրայելի պառլամենտական ընտրությունները երկրորդ անգամ անցկացվեն սեպտեմբերի 17-ին: 2017թ. Բենիամին Նեթանյահույի ղեկավարությամբ Լիքուդ կուսակցությունը հաջողեց պառլամենտում ձեռք բերել 36 աթոռ և մեկ աթոռի տաբերությամբ հաղթել ընտրություններում: Սակայն 42-օրյա ժամկետի ավարտից հետո Նեթանյահուն չկարողացավ կյանքի կոչել նոր կառավարությունը և այժմ ընտրություններում հաղթելու համար Դոնալդ Թրամփի հովանավորությամբ նոր օկուպացումների խոստում է տվել:
Անցած օրը իր ընտրական ելույթի ընթացքում Բենիամին Նեթանյահուն խոստացել է, որ ընտրություներում հաղթելու դեպքում «Հորդանանի հովիտը» և «Մեռյալ ծովը» կցելու է այս ռեժիմի տարածքներին: Նշելով, որ Քնեսետի ընտրություններից մեկ օր անց, Դոնլադ Թրամփը բացահայտելու է «Դարի գործարք» նախագիծը Նեթանյահուն հստակեցրել է, որ Հորդանանի արևմտյան ափերում սիոնիստաբնակ ավանների վրա Սիոնիստական ռեժիմի իշխանությունը տարածելու համար պատմական և բացառիկ առիթ է առաջացել:
Պաղեստինի տարածքների օկուպացման խոստումով Նեթանյահուն ջանքեր է գործադրում իր օգտին փոխել սիոնիստաբնակ ավանների բնակչության քվեները: Անկասկած սիոնիստաբնակ ավանների բնակիչները գիտեն, որ դարի գործարք նախագծով հնարավոր չէ պաղեստիցիների տարծքները միացնել օկուպացված տարծքներին և Պաղեստինի ժողովուրդը հզորությամբ կպաշտպանի իր հայրենիքը: Պաշտպանության նմուշներից մեկը վերադարձի իրավունք ցույցեր են, որի ընթացքում մինչ այժմ զեհվել է 330 և վիրավորվել 30 հազար մարդ, բայց պաղեստինցիները չեն հանձնվել Իսրայելի հանցագործություններին ու չեն վախեցել:
Օկուպացված տարածքների ժողովուրդը գիտի, որ Պաղեստինի ժողովուրդն ու դիմադրության խմբերը Իսրայելի հանցագործություններին պատասխանելու համար հզոր կամքի տեր են և Նեթանյահույի նման հրթիռների վախից չեն թաքնվում ապահով վայրերում: Անցած օրը Նեթանյահուն, այն դեպքում, երբ Հորդանանի արևմտյան հատվածը օկուպացված տարածքներին կցելու խոստումն էր տալիս՝ Պաղեստինի դիմադրության խմբերի հրթիռային հարձակման վտանգի ազդանշանը լսելով հեռացավ ելույթի վայրից ու ապաստարանում ապաստան գտավ, որպեսզի օկուպացված տարածքների ժողովրդին ապացուցվի, որ Նեթանյահույի համոզմամբ պատերազմը ժողովրդինն է:
Նեթանյահուի փախուստը դեպի ապաստարան բացասական արձագանք է գտել օկուպացված տարածքներում: Նոր աջակողմյաններ իսրայելական կուսակցության ղեկավար Նեֆտալի Բենեթն ասել է.«Գազայից հրթիռի արձակումից հետո Ասդուդ քաղաքի արարողության վայրից Նեթանյահուի փախուստը ամոթի խարան է մեր ազգի համար»: Կարող ենք ասել, դեպի ապաստարան Նեթանյահույի փախուստ նրան մի քայլ էլ մոտեցրել է Ջոն Բոլթոնի ճակատագրին: