Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ Եմենի Անսարալլահի թռչող սարքերի հարձակման նշանակությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i111488-Սաուդյան_Արաբիայի_նավթային_օբյեկտների_դեմ_Եմենի_Անսարալլահի_թռչող_սարքերի_հարձակման_նշանակությունը
Շաբաթ օրը, Սաուդյան Արաբիայի Բաղիղ և Խարիս նավթի վերամշակման օբյեկտների դեմ եմենական ԱԹՍ-ների հարձակումը մեծ նշանակություն ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2019 14:52 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների դեմ Եմենի Անսարալլահի թռչող սարքերի հարձակման նշանակությունը

Շաբաթ օրը, Սաուդյան Արաբիայի Բաղիղ և Խարիս նավթի վերամշակման օբյեկտների դեմ եմենական ԱԹՍ-ների հարձակումը մեծ նշանակություն ունի:

Անացած օրը, Սաուդյան Արաբիայի Արամքո ընկերության նավթային օբյեկտների դեմ հարձակումները կարճաժամկետ ու երկարաժամկետ հետևանքներ են ունենալու:

Վերջերս, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար նշանակված Աբդոլազիզ Բեն Սալմանը խոստովանել է, որ անցած օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով դադարել է ավելի քան հինգ միլիոն բարել նավթի արդյունահանումը: Սա առաջին անգամ էր, սուդցի պաշտոնատարները խոստովանում են իրենց երկրի դեմ Եմենի ռազմաօդային ուժերի հարձակման ճշգրտությունը:

Արամքո ընկերության նավթային օբյեկտների դեմ հարձակումը տնտեսական մեծ վնաս է պատճառել այդ ընկերությանը: 

CNBC ամերիկյան հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Արամքո ընկերությունը 31 միլիարդ դոլար վնաս է կրել այդ հարձակումների պատճառով:

Սաուդյան Արաբիայի նավթային խոշոր օբյեկտների վրա իրականացված հարձակումից հետո,   այդ երկրի բորսայում գրանցվել է անկում և երկու տոկոս արժեզրկում:

Անշուշտ այս հարձակումների երկարաժամկետ հետևանքներն ավելի մեծ նշանակություն ունեն: Ինչպես Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Աբդոլազիզ Բեն Սալմանն է ասում, Բաղիղը Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության սիրտն է և Եմենի բանակն ու Անսարալլահի ուժերը թիրախ են դարձրել այդ սիրտը:

Բլումբերգը վերլուծել է այդ հարձակումը և գրել, որ այդ հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիան կաթվածահար է դարձել:

Մյուս ուշագրավ կետն այն է, որ այդ հարձակումներն ուղղակի ազդեցություն են թողել Սաուդյան Արաբիայի 2030 փաստաթղթի վրա և անգամ կարող են քամուն տալ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի երազանքները:

Մուհամմեդ Բեն Սալմանը վերջերս Խալեդ Ալ-Ֆալեհին հեռացրել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի պաշտոնից, քանի որ լուրջ տարաձայնություններ էին առաջացել 2030 փաստաթղթի վերաբերյալ: Հատկապես Ալ-Ֆալեհը խիստ դեմ էր Արամքո ընկերության բաժնետոմսերի վաճառքին: Սաուդցի թագավորի որդի Աբդոլազիզ Բեն Սալմանի նշանակումը Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարի պաշտոնում տեղի ունեցավ Արամքո ընկերության բաժնետոմսերի վաճառքի առջև ծառացած արգելքների վերացման նպատակով, սակայն անցած օրը տեղի ունեցած հարձակումներն հավանաբար խնդիրներ կառաջացնեն Արամքո ընկերության բաժնետոմսերի վաճառքի հարցում:

Մոհամմեդ Բեն Սալմանը Արաբիայի 2030 փաստաթղթի գլխավոր նախագծողն է և Արամքոյի բաժնետոմսերի մի մասի վաճառքն այդ փաստաթղթի հիմքն է կազմում: Սակայն արտաքին ներդրողն ամենաշատն անվտանգության կարիք ունի: Արամքո նավթային ընկերության օբյեկտների դեմ անցած օրը Եմենի բանակի և Անսարալլահի ուժերի կողմից իրականացված հարձակումները վկայում են այն մասին, որ Սաուդյան Արաբիայում անապահովություն է տիրում և այդ երկիրը հարմար վայր չէ ներդրողների համար:

Վերջում հարկ է նշել, որ Սանաայից 1200կմ հեռավորության վրա գտնվող Սաուդյան Արաբիայի Արամքո նավթային ընկերության օբյեկտների դեմ իրականացված հարձակումը ցույց տվեց, որ այդ երկրի տնտեսական հիմնաշենային կառույցները եմենական զենքերի թիրախում են գտնվում: Այդպիսով Եմենի պատերազմում նեղ դրության մեջ է հայտնվել Սաուդյան Արաբիան: Դրություն, որից դուրս գալը շատ դժվար է դարձել սաուդցիների համար: