Սալեհիի այցը Վիեննա. ՄԱԳԱՏԷ-ի վեհաժողովում պարզաբանվելու են Իրանի տեսակետերը
ՄԱԳԱՏԷ-ի 63-րդ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն, նախագահի տեղակալ Ալի Աքբար Սալեհին, մեկնել է Վիեննա:
Սեպտեմբերի 16-20-ը Վիեննայում կայանում է ՄԱԳԱՏԷ-ի 63-րդ տարեկան համաժողովը: Նիստին մասնակցում են գործակալության անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնատարները:
Անվտանգության երաշխիքների ամրապնդումն, ինչպես նաև միջուկային գիտության ու տեխնոլոգիական առաջընթացի կիրառումն այն թեմաներն են, որ քննարկվելու են գագաթաժողովի ընթացքում:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրենն այն պայմաններում է մասնակցում վեհաժողովին, երբ անցած շաբաթ Թեհրան էր այցելել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կոռնել Ֆերուցեն:
Անցած հուլիսին, Յուկիա Ամանոյի մահից հետո, նրա տեղակալ, ռումինացի դիվանագետ Կոռնել Ֆերուցեն նշանակվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար:
NPT-ի դաշինքի համաձայն, ՄԱԳԱՏԷ-ն երկու կարևոր պարտականություն ունի, որոնք պետք է ճշգրտորեն իրագործել:
Առաջին պարտականությունն է՝ NPT-ի դաշինքի շրջանակում միջուկային զինաթափման հարցին հետևելը :
Ներկայիս ոչ միայն միջուկային զենքերը չեն ոչնչացվել, այլև ԱՄՆ-ի և միջուկային զենքի տեր այլ երկրների կողմից արտադրվում են այդ զենքի նոր սերունդը, և դա միջազգային դաշինքի բացահայտ խախտում է:
Երկրորդ պարտականությունը՝ խաղաղ նպատակներով, միջուկային տեխնոլոգիայի ընդլայնմանը նպաստելն է: Այդ հարցում քաղաքական ճնշումների ազդեցության տակ, ՄԱԳԱՏԷ-ն երբեմն ընտրական մոտեցում է դրսևորել:
ՄԱԳԱՏԷ-ն իր 15 զեկույցներում հաստատել է Իրանի հանձնառությունը ՀԳՀԾ-ի համաձայնությանը : Կանոնադրության համաձայն, գործակալության պարտականությունն է արդիական խաղաղ տեխնոլոգիաները տրամադրել այլ երկրներին:
Միջուկային անվտանգության պահպանումը ևս ՄԱԳԱՏԷ-ի պարտականությունն է, որի մասին քննարկվելու է ընդհանուր համաժողովում:
ՀԳՀԾ-ի մասին Վճռադատ խորհրդի վերջերս կայացած նիստից հետո, պատասխանելով այն հարցին , թե գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնի համար Իրանը որ թեկնածուին է հովանավորելու, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ՝ Քազեմ Ղարիբ Աբադին ասել է.«ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը պետք է անկախ, փորձառու և անկողմնակալ լինի: Այդ երեք առաձնահատկություններն ունեցող պաշտոնի թեկնածուն վայելելու է Իրանի հովանավորությունը»: